Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ
Տեսակբիզնես ձեռնարկություն
ԵրկիրՀայաստան
Հիմնադրված1956
Գլխադասային գրասենյակԵրևան, Հայաստան
Գլխավոր տնօրենՌոմիկ Հարությունյան
Կայքmergelyan.am

Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը (ԵրՄՄԳՀԻ) գիտահետազոտական կենտրոն է Երևանում։ ԵրՄՄԳՀԻ-ն Խորհրդային Միության առաջատար գիտահետազոտական և զարգացման ինստիտուտներից է եղել, որը մի շարք բարձր տեխնոլոգիական ոլորտների, ինչպես փոքր և միջին չափի համակարգիչները և բարձր հուսալիությամբ հաշվողական համալիրների ստեղծման, առաջատարներից է հանդիսացել։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինստիտուտը հիմնվել է 1956 թվականին ըստ ԳԱԱ-ի նախաձեռնության և ՀՍՍՀ կառավարության հատուկ որոշմամբ։ Մինչ 1990 թվականի վերջերը ինստիտուտն ունեցել է 7000 հոգի աշխատակազմ, և տեղեկատվական համակարգերի նախագծման և զարգացման ոլորտում համարվել երկրորդը Խորհրդային Միության կազմում։

Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը (ԵրՄՄԳՀԻ) հիմնադրվել է 1956 թ.։ Նրա գործունեության հիմնական ուղղություններն են եղել էլեկտրոնային հաշվիչ մեքենաների (ԷՀՄ), համալիրների, ինչպես նաև ընդհանուր և հատուկ նշանակության ավտոմատ կառավարման համակարգերի մշակումը և ներդրումը տնտեսության մեջ։ Ինստիտուտը իր երկարամյա գործունեության ընթացքում մշակել և ներդրել է չորս սերնդի ԷՀՄ-ներ, համալիրներ և ավտոմատ կառավարման համակարգեր։ Հայաստանի անկախության ձեռքբերումից հետո ԵրՄՄԳՀԻ-ն իր գիտատեխնիկական ներուժն ուղղել է հանրապետության խնդիրների լուծմանը և կուտակել է կառավարման և ինֆորմացիոն համակարգերի նախագծման ու ներդրման մեծ փորձ։ Ինստիտուտում այսօր աշխատում են հաշվողական համակարգերի, մաթեմատիկական ապահովության և էլեկտրոնիկայի բարձր որակավորմամբ մասնագետներ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԵրՄՄԳՀԻ աշխատանքների ներկայիս հիմնական ուղղություններն են՝

  • Լայն կիրառման ինֆորմացիոն համակարգերի և ավտոմատ կառավարման համակարգերի նախագծում և ներդրում
  • Մասնագիտացված համալիրների տեխնիկական միջոցների ղեկավարման ավտոմատացում
  • Անալիտիկ ինֆորմացիոն-ղեկավարման համակարգերի նախագծում և ներդրում
  • Ավտոմատացման միջոցների շարժական և ստացիոնար իրագործման տիպային համալիրների նախագծում և մատակարարում
  • Հատուկ սարքավորումների նախագծում և մատակարարում
  • Հատուկ նշանակության ռադիոէլեկտրոնային տեխնիկայի վերանորոգում և մոդեռնիզացում[1]

Այսօր ինստիտուտը Հայաստանի սեփականությունը չի հանդիսանում ու աշխատողների քանակը 160-ից ավել չի։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արման Քուչուկյան (Հուլիսի 4-7, 2007). «ԵրՄՄԳՀԻ՝ 50 տարի համակարգիչների և տեղեկատվական համակարգերի նախագծման և մշակման գծում (անգլերեն՝ Yerevan Computer Research and Development Institute: 50 years in Design and Development of Computers and Information Systems)». 2007 թվականի ԱրմԹեք Կոնգրեսի տեղեկագիր (անգլերեն՝ Proceedings of ArmTech Congress 2007) (անգլերեն). Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]