Երկփեղկանիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկփեղկանիներ
Aequipecten opercularis
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Փափկամարմիններ
Դաս Երկփեղականիներ
Լատիներեն անվանում
Bivalvia
Linnaeus, 1758
Հոմանիշներ
  • Acephala Cuvier, 1798
  • Lamellibranchia Blainville, 1834
  • Pelecypoda Goldfuss, 1820
Ենթադասեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 79118
NCBI 6544
EOL 2215

Երկփեղկանիներ, թերթախռիկավորներ (լատին․՝ Bivalvia), խեցիավոր փափկամարմինների դաս։ Հայաստանում հանդիպում է երկփեղկանիների 2 ընտանիք. սադափակիրներ, որոնք խոշոր փափկամարմիններ են (հասունի խեցու երկարությունը 10 սմ է), և մանրագնդիկներ (երկարությունը՝ մինչև 12 մմ)։ Հայտնի 14 տեսակներից առավել տարածված են անատամը, գլխարկակիրը, սիսեռահատիկը և այլն։ Ապրում են ջրամբարներում, գետերում, լճերում և ճահիճներում։ Որոշ երկփեղկանիներ ունեն արդյունագործական նշանակություն։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմինը երկկողմանի համաչափ է՝ ծածկված թիկնոցով։ Խեցին երկփեղկանի է՝ մեջքային մասում միացած առաձգական կապանով (լիգամենտ), իսկ ներսից՝ փակող մկաններով։ Փորային կողմում ունեն մկանային ոտք, որը կարող է երկարել և կարճանալ։

Ներքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շնչառության օրգանները խռիկներն են։ Մեծ մասի մարմինը փորի կողմում ունի մկանային մակաճ՝ ոտք, որն արտադրում է բիսուս կոչվող նյութը և դրանով ամրանում է հիմնանյութին։ Մարսողական համակարգը բաղկացած է բերանից ու նրան կից մերձբերանային բլթակներից, կարճ կերակրափողից, ստամոքսից և օղակաձև աղիից։ Արյան շրջանառությունը բաց է։ Սիրտը կազմված է սրտապարկում պարփակված 1 փորոքից և 2 նախասրտից։ Սրտի միջով անցնում է վերջնաղին։ Երիկամները զույգ են։ Գլուխ չունեն։ Նյարդային համակարգը ներկայացված է 3 զույգ հանգույցով։ Զգայության օրգանները թույլ են զարգացած։ Ունեն հավասարակշռության օրգաններ՝ (ստատոցիստներ), զգացող ելուստներ (օսֆրադիումներ)։ Որոշ տեսակների թիկնոցի եզրերին կան աչքեր։ Մեծ մասամբ բաժանասեռ են, բեղմնավորությունն արտաքին է։ Սնվում են ջրային մանր օրգանիզմներով, քայքայված նյութերով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 636