Եվս մի պատմություն Մոխրոտիկի մասին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվս մի պատմություն Մոխրոտիկի մասին
անգլ.՝ Another Cinderella Story
Երկիր ԱՄՆ
 Կանադա
Ժանրռոմանտիկ կատակերգություն[1], ֆիլմ անչափահասների համար և երաժշտական ֆիլմ
Թվականսեպտեմբերի 16, 2008
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴեյմոն Սանտոստեֆանո[2][3][4][…]
ՊրոդյուսերՔրիս Ֆոս և Միշել Ջոնսթոն
Սցենարի հեղինակԷրիկ Փեթերսոն
ԴերակատարներՍելենա Գոմես[3][4][5], Դրյու Սիլի[5], Ջեյն Լինչ[3], Էմիլի Փերքինս, Կատարին Իզաբել, Ջեսիկա Փարքեր Քենեդի, Մարկուս Թ. Փոլք և Լորենա Գեյլ
ԵրաժշտությունՋոն Պեսանո
ՄոնտաժԹոնի Լոմբարդո
Պատմվածքի վայրԼոս Անջելես
Նկարահանման վայրՎանկուվեր
ԿինոընկերությունWarner Bros.
Տևողություն92 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Եվս մի պատմություն Մոխրոտիկի մասին» (անգլ.՝ Another Cinderella Story), ռոմանտիկ կատակերգություն, պատմող Մոխրոտիկի պատմության մասին։ Այս ֆիլմը 2004 թվականի «Մոխրոտի պատմությունը» ֆիլմի շարունակությունն է։ Ֆիլմի շնորհանդեսը կայացել է 2008 թվականի սեպտեմբերի 16-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերի Սանտյագոն՝ նոր մոխրոտիկը, երազում է հայտնի պարուհի դառնալ։ Նրա խորթ մայր Դոմինիկ Բլաթը և նրա երկու խորթ քույրերը՝ Բրին և Բրիթը շահագործում են նրան որքան կարող են։ Բայց երբ դպրոց է գալիս հանրաճանաչ երգիչ և պարող Ջոյ Պարկերը, ամեն-ինչ փոխվում է։ Շուտով պետք է կայանա պարահանդեսը Սուրբ Վալենտինի օրվա առիթով, որին պետք է գնալ դիմակներով։ Մերիի ընկերուհին՝ Թեմին, համոզում է նրան գնալ պարահանդեսին, բայց Դոմինիկը հրամայել է աղջկան մաքրել խորթ քույրերի սենյակը, ինչը շատ երկար կտևի, քանի որ այն շատ կեղտոտ է։ Սակայն Թեմին օգնում է ընկերուհուն մաքրել սենյակը, և նրանք միասին գնում են պարահանդեսին։ Այնտեղ Մերին պարում է Ջոյ Պարկերի հետ, ով բոլոր աղջիկների կուռքն է։ Դիմակը փակում է Մերիի դեմքը, այդ պատճառով Ջոյը չի իմանում, թե ում հետ է պարում։ Մերիի երկու քույրերը՝ Բրիթը և Բրին Ջոյի նախկին ընկերուհի Նատալիայի հետ Մերիին ծուղակն են գցում և նա ընկնում է։ Ջոյը իր դիմակը հանում է, և Մերին տեսնում է, թե ով է նա։ Արդեն ժամը 23։45 է, դա նշանակում է, որ նա պետք է վազի, քանի դեռ Դոմինիկը չի նկատել իր բացակայությունը։ Ջոյը այնքան հիացած էր, որ հաջորդ օրը քասթինգ է կազմակերպում աղջիկների համար, որպեսզի գտնի անծանոթուհուն։ Դոմինիկը այնպես է անում, որ Մերին չմասնակցի քասթինգին։ Բայց Ջոյին հաջողում է գտնել նրան։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Սելենա Գոմես Մերի Սանտյագո Մերի Սանտյագո պարուհի
Դրյու Սիլի Ջոյ Պարկեր Ջոյ Պարկեր երգիչ, պարող
Ջեյն Լինչ Դոմինիկ Բլաթ Դոմինիկ Բլաթ խորթ մայր
Քեթրին Իզաբել Բրի Բլաթ Բրի Բլաթ խորթ քույր
Էմիլի Փերքինս Բրիթ Բլաթ Բրիթ Բլաթ խորթ քույր
Ջեսիկա Պարկեր Քենեդի Թեմի Թեմի Մերիի լավագույն ընկերուհին
Մարկուս Թի Փոուլկ Դասթին Դասթին Ջոյի լավագույն ընկերը
Նիկոլ Լապլացա Նատալիա Նատալիա
Նիկոլ Մունյոս Մերի Մերի 11 տարեկանում

Սաունդթրեքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 01. Selena Gomez - Tell Me Something I Don’t Know
  • 02. Drew Seeley & Selena Gomez - New Classic (Single Version)
  • 03. Tiffany Giardina - Hurry Up And Save Me
  • 04. Drew Seeley - Just That Girl
  • 05. Selena Gomez - Bang A Drum
  • 06. Marcus Paulk & Drew Seeley - 1st Class Girl
  • 07. Jane Lynch - Hold 4 You
  • 08. Twins - Valentine’s Dance Tango
  • 09. Tiffany Giardina - No Average Angel
  • 10. Small Change, Lil' JJ And Chani - Don’t Be Shy
  • 11. Drew Seeley - X-Plain It To My Heart
  • 12. John Paesano - Another Cinderella Story (Score Suite)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]