Եվգենի Լեոնովի հուշարձան (Մոսկվա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվգենի Լեոնովի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՄոսկվա
Շինության ձևՔանդակ
Ներկա վիճակՎերականգնվել է, 2015 թվականին գողացվել էր և հանձնվել որպես մետաղի ջարդոն

Եվգենի Լեոնովի հուշարձան (ռուս.՝ Памятник Евгению Леонову), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է ԽՍՀՄ և ՌԴ թատրոնի և կինոյի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Եվգենի Պավլովիչ Լեոնովին։ Բացումը տեղի է ունեցել 2001 թվականին։ Քանդակագործն է Եկատերինա Չեռնիշովան[1]։

Հուշարձանը տեղադրված է Կինոաստղերի ծառուղում, որը գտնվում է Մոսֆիլմովսկայա փողոցում։ Քանդակը Եվգենի Լեոնովին ներկայացնում է «Դոցենտի» կերպարով՝ «Հաջողության ջենթլմենները» ֆիլմում։ Հետաքրքիր է, որ հուշարձանի կերպարի ձեռքերին կարելի է տեսնել տարբեր դաջվածքներ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվգենի Լեոնովի հուշարձանը չունի պատվանդան և վերարտադրում է «Հաջողության ջենթլմենները» ֆիլմի հայտնի տեսարանը, երբ հերոսը ցուցամատն ու միջնամատը պարզած սպառնում է. «Пасть порву! Моргала выколю!» («Երախդ կպատռեմ։ Աչքերդ կհանեմ»)։ Թվում է, թե «Դոցենտը» ուղղակիորեն շարժվում է դեպի դիտողը[2]։

Քանդակի վրա պատկերված են նույն դաջվածքները, որոնք երևում են ֆիլմի հերոսի մարմնին՝ ոսկորներով գանգ և լամպ ձախ ձեռքին, կատու և մերկ կին՝ աջ ձեռքին, երկու խարիսխ՝ կրծքին, ինչպես նաև մի քանի արտահայտություններ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանի հեղինակն է Եկատերինա Չեռնիշովան։ Նա խոստովանել է, որ երկար է փնտրել դերասանին պատկերելու կերպարը, նույնիսկ խորհրդակցել է նրա որդու և այրուն հետ։ Ընտանիքի անդամները ցանկացել են դերասանին տեսնել ավելի քնարական կերպարով, օրինակ, «Աշնանային մարաթոն» ֆիլմի հերոսի, բայց երբ Չեռնիշովան ցույց է տվել «Դոցենտին», նրանք համաձայնել են քանդակագործի մտահղացմանը։ Լեոնովն ունեցել է շատ դերեր, բայց հենց «Դոցենտն» է, որ անմահացրել է նրան[2]։

Լեոնովի հուշարձանի հարևանությամբ տեղադրվել է նաև երեք կինոխցիկների հուշարձանը[2]։

Հուշարձանի գողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հոկտեմբերի 16-ի գիշերը հուշարձանը գողացել են։ Գողերն այն տեղավորել են «Գազել» ավտոմեքենան ու դիմել փախուստի[3]։ Հոկտեմբերի 17-ին հուշարձանը հայտնաբերվել է գունավոր մետաղների ընդունման կետում՝ կտորների սղոցած։ Հուշարձանի գողության գործով ձերբակալվել է 7 մարդ[4]։ 2016 թվականի մայիսին կողոպտիչներին դատապարտեցին 2,5 տարվա ազատազրկման[5]։

Նոր հուշարձան[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի սեպտեմբերի 10-ին նույն տեղում կայացել է նոր հուշարձանի բացումը[5][6]։ Քաղաքի օրը կայացած արարողությամնը մասնակցել են Մոսկվայի մշակույթի դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Կիբովսկին, ռեժիսորներ Մարկ Զախարովն ու Նիկիտա Միխալկովը, դերասան Սերգեյ Նիկոնենկոն, երգիչ Իոսիֆ Կոբզոնը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. В Москве украден памятник Евгению Леонову в роли Доцента
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Прогулки по Москве. Доцент».
  3. Памятник Евгению Леонову в образе Доцента украли в Москве
  4. Суд арестовал всех подозреваемых в краже памятника Евгению Леонову
  5. 5,0 5,1 5,2 «Никита Михалков открыл в Москве новый памятник актеру Евгению Леонову».
  6. Открытие нового памятника Евгению Леонову

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]