Եվագրիոս Սքոլաստիկոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվագրիոս Սքոլաստիկոս
Ծնվել է536 կամ 537
ԾննդավայրՀամա, Սիրիա
Մահացել էոչ վաղ քան 594
Մահվան վայրԱնտիոք, Արևելքի պրեֆեկտուրա, Բյուզանդական կայսրություն
Քաղաքացիություն Բյուզանդական կայսրություն
ԵրկերEcclesiastical History? և History?
Մասնագիտությունեկեղեցական պատմաբան, պատմաբան և փաստաբան

Եվագրիոս սքոլաստիկոս (հունարեն՝ Ευάγριος Σχολαστικός; լատին․՝ Evagrius Scholasticus, 536 կամ 537, Համա, Սիրիա - ոչ վաղ քան 594, Անտիոք, Արևելքի պրեֆեկտուրա, Բյուզանդական կայսրություն), բյուզանդական իրավաբան և պատմիչ։ Եղել է Գրիգոր Անտիոքցի պատրիարքի օգնականը[1]։ Հեղինակել է «Եկեղեցական պատմություն» (Ἐκκλησιαστικὴ Ἱστορία) երկասիրությունը, որտեղ շարադրված են 431 թվականից մինչև Մորիկ կայսեր կառավարման 12-րդ տարին (594 թ) Բյուզանդիայի և հարակից երկրների քաղաքական և եկեղեցական պատմության իրադարձությունները։ Տեղեկություններ է տալիս պարսկա-բյուզանդական պատերազմների, դրանցում հայերի մասնակցության, Մարզպանական Հայաստանի նախարարների և կայսրության գաղտնի բանակցությունների մասին։ Պատմությունը շարադրելիս դրսևորում է դեպքերի իմացության և վերլուծության հմտություն, օգտվել է բազմաթիվ աղբյուրներից։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իսկանյան Վ., Հայ-բյուզանդական հարաբերությունները IV-VIIդդ., Երևան, 1991 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Roger Pearse (2002 թ․ հոկտեմբերի 19). «Account of author and his writings». Ccel.org. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 6-ին.