Ես սարեն կուգայի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Ես սարեն կուգայի»
Կոմիտասի երգը
Ժանրժողովրդական երաժշտություն
Լեզուհայերեն
Տևողություն1 րոպե 53 վայրկյան
Հեղինակժողովրդական

Ես սարեն կուգայի, հայկական ժողովրդական երգ[1], պահպանվել է Կոմիտասի մշակմամբ[2]։ Երգը առաջին անգամ հիշատակվել է Կոմիտաս վարդապետի և իր ընկերոջ՝ Մանուկ Աբեղյանի 1903 թվականին խմբագրած «Հազար ու մի խաղ» ժողովածուում[3], որը հրատակվել է ժողովածուի առաջին հիսուն երգերի կազմում 1904 թվականին[4], որտեղ միայն տեքստերն են եղել։ 1911 թվականին Կոմիտասի երգերի ձեռագիր ժողովածում տրված է եղել երգի միայն վերջին տակտը[5]։

Երգը բազմաթիվ անգամ կատարվել է, հայտնի են Արմենակ Տեր-Աբրահամյանի, Տաթևիկ Սազանդարյանի, Լիլիթ Պիպոյանի կատարումները։

Բառեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրիվ տարբերակը ըստ «Հազար ու մի խաղի»
Ես սարեն կուգայի,
Դուն դուռը բացիր.
Ձեռըդ ծոցըդ տարար,
Ա՜խ արիր, լացիր։

Վա՜յ, վա՜յ, վա՜յ, վառվում եմ,
Վա՜յ, վա՜յ, վա՜յ, հալվում եմ,
Հալվում, վառվում եմ։

 Ես մի պինդ պաղ էի,
 Դու մըրմուռ լացիր.
 Քո հրեղեն արցունքով
 Ինձի հալեցիր։
 Վա՜յ, վա՜յ, վա՜յ...

Ես մի չոր ծառ էի,
Դու գարնան արև.
Քո սիրով ծաղկեցավ
Իմ ճյուղն ու տերև։
Վա՜յ, վա՜յ, վա՜յ...

 Թե ինձ չէիր առնի,
 Ինչո՞ւ սիրեցիր.
 Մի բուռ կըրակ եղար,
 Սիրտըս էրեցիր։
 Վա՜յ, վա՜յ, վա՜յ...[4]

Կատարվող համառոտ տարբերակ
Ես սարէն կու գայի,
Դուն դուռը բացիր.
Ձեռդ ծոցդ տարար,
Ա՜խ, արիր, լացիր։

Վա’յ, վա’յ, վա’յ, վառւում եմ,
Վա’յ, վա’յ, վա’յ, հալւում եմ,
Հալւում, վառւում եմ։

Ես մի պինդ պաղ էի,
Դու մըրմուռ լացիր,
Քո հրեղէն արցունքով
Ինձ հալեցիր։
Վա’յ, վա’յ, վա’յ…

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կոմիտաս Վարդապետ (1912). Հայ Գեղջուկ Երգեր, գրի առավ և դաշնակեց Կոմիտաս Վարդապետ №. 23-32. Լայպցիգ: Breitkopf und Härtel. էջ 30.
  2. Խմբագիր՝ Ռոբերտ Աթայան (1960). Կոմիտաս, երգերի ժողովածու. Երևան: Հայպետհրատ, Հայկական ՍՍՌ Գիտությունների ակադեմիայի Արվեստի ինստիտուտի կողմից.
  3. Կոմիտաս վարդապետ, Մանուկ Աբեղյան (1904). Հազար ու մի խաղ. Վաղարշապատ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. 4,0 4,1 Կոմիտաս (2015). Հազար ու մի խաղ (PDF). Երևան: «Կուլտուրալ ռենեսանս» հիմնադրամ. էջ 208. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 30-ին.
  5. Հայկական ժողովրդական երգեր. ձեռագիրժողովածու. 1911 հուլիս-օգոստոս.