Եռաբլուր պանթեոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պանթեոն
Եռաբլուր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԵրևան Երևան
Հիմնադրման թվականՄայիսի 26 1992 թ.
Վիճակկիսաբաց
🌐erablur.am
Քարտեզ
Քարտեզ
Եռաբլուրը Վիքիպահեստում

Եռաբլուր պանթեոն, Հայաստանի պաշտպանության նախարարության զինվորական հուշահամալիր-պանթեոն, ազգային գերեզմանատուն Հայաստանի մայրաքաղաք Երևանի արևմտյան մասում՝ Երևան-Էջմիածին ավտոմոբիլային ճանապարհից աջ՝ Եռաբլուր բարձունքում։ Այնտեղ ամփոփված են Արցախյան ազատամարտում և 1994 թվականի զինադադարից հետո զոհված ազատամարտիկների և զինծառայողների, 2020 թվականին տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմի զոհված զինծառայողների, ինչպես նաև Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի մի շարք մարտիկների աճյունները։ Գերեզմանատան կարգավիճակը հաստատվել է 1992 թվականի մայիսի 26Հայաստանի կառավարության կարգադրությամբ։ Բլրի բարձրությունը 951 մ է[1]։

Եռաբլուր պանթեոնի հատակագծի և ճարտարապետական լուծումների հեղինակները Ա. Մխիթարյանի արվեստանոցի ճարտարապետներն են։ Շինարարական և կառուցապատման աշխատանքներն իրականացրել է «Հայավիաշին» ընկերությունը։ Շիրմաքարերը հիմնականում պատրաստված են բազալտից։

Եռաբլուրի մուտքի ձախ մասում մատուռն է, դիմացը՝ Զոհված ազատամարտիկների թանգարանը (որը այդպես էլ չկառուցվեց, և շինարարությունը անավարտ մնաց), հարևանությամբ՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի 39 մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը, ավելի խորքում՝ անհետ կորած ազատամարտիկների հուշաքար-կոթողը։ Եռաբլուրում են ամփոփված զորավար Անդրանիկի, Հայաստանի ազգային հերոսներ` Վազգեն Սարգսյանի, Ջիվան Աբրահամյանի, Մոնթե Մելքոնյանի, Վահագն Ասատրյանի, հազարավոր ազատամարտիկների և զինծառայողների աճյունները։ Համալիրը պահպանում և հսկում է գերեզմանատան զինվորական պահակային ծառայությունը։

2023 թվականի սկզբին զինվորական պանթեոնին հարող տարածքում սկսվել է 10 հեկտար տարածքով այգու շինարարությունը[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հռիփսիմե Սիմոնյան (2008 թ). Սա մեր երկիրն է, Հայաստան. Երևան: Հեղինակային հրատարակություն. էջեր 224–231. ISBN 978-99930-4-959-3.
  2. «Դեպի Եռաբլուր տանող ճանապարհը կլինի կանաչապատ ու խնամված. մեկնարկել է շուրջ 10 հա անտառպուրակի հիմնումը». civic.am.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։