Եմենի դրոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եմենի դրոշ
Տեսակազգային դրոշ
Իրավասության տարածքԵմեն
Նշան🇾🇪
Հարաբերություն3:2
Ընդունված էմայիսի 22, 1990
Գույներկարմիր, սպիտակ և սև
Պատկերված էդաշտ

Եմենի դրոշը Եմենի պետական խորհրդանիշներից է։ Ընդունվել է 1990 թվականի մայիսի 22-ին՝ Հյուսիսային Յեմենի ու Հարավային Յեմենի միավորման օրը։ Դրոշը 1952 թվականի Արաբական ազատագրման դրոշն է, որը նեչկայացվել է 1952 թվականի Եգիպտոսի հեղափոխությունից հետո, երբ արաբական ազգայնամոլությունը գերիշխող թեմա էր։ Արաբական ազատագրական դրոշը ոգեշնչման աղբյուր էր, ինչպես Հյուսիսային և Հարավային Եմենների դրոշների, այնպես էլ Իրաքի, Սիրիայի և Եգիպտոսի դրոշների համար։ Կարմիր, սպիտակ ու սև շերտերը դասական են արաբական երկրների դրոշների համար։ Պաշտոնական մեկնաբանության համաձայն՝ կարմիրը խորհրդանշում է միասնություն և նահատակների արյունը, սպիտակը՝ պայծառ ապագան, իսկ սևը՝ մութ անցյալը։

Նմանատիպ դրոշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]