Եգիպտոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եգիպտոսի Արաբական Հանրապետություն
Եգիպտոսի դրոշ
Դրոշ
Եգիպտոսի զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝ «Եգիպտոսի օրհներգ»
"بلادي، بلادي، بلادي"
«Հայրենիք, հայրենիք, հայրենիք»
Եգիպտոսի դիրքը
Եգիպտոսի դիրքը
Եգիպտոս Արաբական Հանրապետության տեղագրություն
Մայրաքաղաք
և ամենամեծ քաղաք
Կահիրե
պաշտոնական լեզու արաբերենեգիպտական արաբերեն
Կառավարում ունիտար կիսանախագահական
հանրապետություն
 -  Նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսի
 -  Վարչապետ Մուստաֆա Մադբուլի
Հիմնադրում
 -  Հին եգիպտական պետության կազմավորում[1][2] շուրջ մ․թ․ա․ 3150 
 -  Եգիպտոսի ալբանական գահատոհմի հաստատում հուլիսի 9, 1805[3] 
 -  Անկախություն Միացյալ Թագավորությունից փետրվարի 28, 1922 
 -  Հեղափոխության հաղթանակ հուլիսի 23, 1952 
 -  Հանրապետության հռչակում հունիսի 18, 1953 
 -  Ներկայիս Սահմանադրության ընդունում հունվարի 18, 2014 
 -  Ջրային (%) 0.632
Բնակչություն
 -  2017 մարդահամարը 94,798,827 
ՀՆԱ (ԳՀ) 2019 գնահատում
 -  Ընդհանուր $1.391[4] (21-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $14,028[4] (94-րդ)
ՀՆԱ (անվանական) 2019 գնահատում
 -  Ընդհանուր $300 միլիարդ[4] (43-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $3,019[4] (130-րդ)
Ջինի (2015) 31.8 (51-րդ)
ՄՆԶԻ (2017) 0.696 (115-րդ)
Արժույթ եգիպտական ֆունտ (E£) (EGP)
Ժամային գոտի EET (ՀԿԺ+2[c])
Ազգային դոմեն
Հեռախոսային կոդ +20

Եգիպտոս (արաբ․՝ مِصر‎‎, մասրի՝ مَصر, ղպտ.՝ Ⲭⲏⲙⲓ), պաշտոնական անվանումը՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետություն (արաբ․՝ جمهورية مصر العربية‎‎), միջմայրցամաքային պետություն Աֆրիկայի հյուսիսարևելյան և Ասիայի՝ Արաբական թերակղզու, հարավարևմտյան հատվածներում։ Սուեզի և Ակաբայի ծոցերի միջև ընկած Սինայի թերակղզին կատարում է ցամաքային կամրջի դեր և միացնում Եգիպտոսի ասիական և աֆրիկյան հատվածները։ Եգիպտոսը հյուսիս-արևելքում սահմանակցում է Իսրայելին, Գազայի հատվածում՝ Պաղեստինյան ինքնավարությանը, հարավում՝ Սուդանին և արևմուտքում՝ Լիբիային։ Հյուսիսում ափերը ողողվում են Միջերկրական, իսկ արևելքում՝ Կարմիր ծովերի ջրերը։ Երկու ծովերը իրար միացված են Սուեզի ջրանցքով։ Կարմիր ծովով Եգիպտոսը սահմանակցում է Սաուդյան Արաբիային, Միջերկրականով՝ Հունաստանին, Թուրքիային և Կիպրոսին, Ակաբայի ծոցով՝ Հորդանանին։

Հին եգիպտացիները ստեղծել են աշխարհի հնագույն պետակ կազմավորումներն ու քաղաքակրթությունը, որի նվաճումներ են հիերոգլիֆային գիրը, զարգացած քաղաքաշինությունը, միասնական դիցարանը և կենտրոնացված պետական կառավարման հնագույն համակարգը[5]։ Գիզայի բուրգերը, Մեծ Սֆինքսը, ինչպես նաև Մեմփիսի, Թեբեի ավերակներն ու Արքաների հովիտը կազմում են Հին Եգիպտոսից մեզ հասած պատմական ժառանգության մի մասը։ Ժամանակի ընթացքում Եգիպտոսը ենթարկվել է հույների, պարսիկների, հռոմեացիների, արաբների, օսմանյան թուրքերի և նուբիացիների ազդեցությանը։ Սինայի թերակղզին նշանավորվում է որպես վաղ քրիստոնեական կրոնի կենտրոններից մեկը, սակայն այս հանգամանքը չի խանգարում, որպեսզի 7-րդ դարում Եգիպտոսը դառնա իսլամադավան պետություն։ Զարգացած միջնադարում ձևավորվել է Մամլուքների սուլթանությունը՝ խաչակիրների գլխավոր հակառակորդներից մեկը Մերձավոր Արևելքում։ 16-ից մինչև 20-րդ դարերի սկիզբն ընկած ժամանակամիջոցում Եգիպտոսը հաջորդաբար կառավարվել է Օսմանյան և Բրիտանական կայսրությունների կողմից։ Ժամանակակից Եգիպտոսը ստեղծվել է 1922 թվականին՝ Բրիտանական կասրությունից անկախանալուց հետո։ Սակայն երկիրը փաստացիորեն վերականգնել է ինքնիշխանությունը 1952 թվականին՝ ապստամբների կողմից օկուպացիոն վարչակարգի տապալումից, Սուեզի ջրանցքի ազգայնացումից, Ֆարուք I-ի աքսորից և հանրապետության հռչակումից հետո։ Անկախությունից հետո Եգիպտոսը ներքաշվել է արաբա-իսրայելական հակամարտության մեջ, որի շրջանակներում էլ զբաղեցրել է Գազայի հատվածը։ Հաջորդիվ սակայն վերջիններս ստիպված են եղել ճանաչել Գազայի նկատմամբ Իսրայելի իրավունքները։ Ներակայումս Եգիպտոսի գլխավոր արտաքին մարտահրավերներն են հետճգնաժամային բարդույթները, ահաբեկչության սպառնալիքը և տնտեսական խնդիրները։

Ըստ կառավարման համակարգի՝ Եգիպտոսը կիսանախագահական հանրապետություն է։ Երկրի պաշտոնական կրոնը սուննի իսլամն է[6], լեզուն՝ արաբերենը (բնակչության մեծամասնությունը խոսում է արաբերենի եգիպտական բարբառով)։ Ավելի քան 95 միլիոն բնակչությամբ՝ Եգիպտոսը Հյուսիսային Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և Արաբական աշխարհի ամենաբնակեցված պետությունն է (այս ցուցանիշով՝ երրորդը՝ Աֆրիկայում և տասնհինգերորդը՝ ամբողջ աշխարհում)։ Եգիպտոսի բնակչության ճնշող մեծամասնությունը բնակվում է Նեղոսի դելտայում՝ շուրջ 40 000 քառակուսի կիլոմետր տարածքում։ Սահարայի մաս կազմող անապատային շրջանները, որոնք կազմում են Եգիպտոսի տարածքի մեծ մասը, գրեթե բնակեցված չեն։ Եգիպտացիների գրեթե կեսը բնակվում է քաղաքային բնակավայրերում՝ Կահիրեում, Ալեքսանդրիայում և Նեղոսի գետի ափին տեղաբաշխված մյուս քաղաքներում։

Եգիպտոսը տնտեսապես զարգացած պետություն է՝ ամենաբազմաճյուղը Մերձավոր Արևելքում։ 2016 թվականին Եգիպտոսը շրջանցել է Հարավաֆրիկյան Հանրապետությանը (ՀԱՀ)՝ դառնալով Նիգերիայից հետո տնտեսապես երկրորդ ամենազարգացած պետությունը Աֆրիկա մայրցամաքում[7][8]։ Եգիպտոսի Արաբական Հանրապետությունն անկախության օրվանից ի վեր հանդիսանում է Միավորված ազգերի կազմակերպության, Չմիացած երկրների շարժման, Արաբական լիգայի, Աֆրիկյան միության, Իսլամական կոնֆերանսի և այլ կազմակերպությունների անդամ

Ամենամեծ քաղաքը մայրաքաղաքն

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտական քաղաքակրթությունը ձևավորվել է Աֆրիկայի հյուսիս-արևելքում՝ Նեղոս գետի ստորին հոսանքի շրջաններում։ Մ․թ․ա․ 10-6-րդ հազարամյակներում Եգիպտոսի տարածքում բնակվող տոհմերն ու ցեղերն ապրել են թափառական կենցաղով՝ զբաղվել հավաքչությամբ, որսորդությամբ, ձկնորսությամբ։ Նոր քարի և պղնձաքարի դարաշրջաններում Եգիպտոսի բնակիչներն անցում են կատարում նստակեցության․ սկսում զբաղվել գլխավորապես երկրագործությամբ և անասնապահությամբ։ Արտադրողական ուժերի զարգացման հետևանքով տոհմատիրական կարգերը սկսում են հետզհետե քայքայվել և ձևավորվում են վաղ դասակարգային հարաբերություններ[9]։

Հին Եգիպտոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունքում՝ աստիճանաբար ձևավորվում են առաջին պետական կազմավորումները, որոնք միասնական պետության ստեղծումից հետո վերածվում են նահանգների։ Վերջիններս շարունակաբար կռիվներ էին մղում միմյանց դեմ՝ հարստության, իսկ ավելի ուշ՝ գերիշխանության համար։ Մ․թ․ա․ 4-րդ հազարամյակի մոտ կեսին մանր միավորումները համախմբվում են երկու բևեռների շուրջ, որի հետևանքով էլ հարավում առաջանում է Ստորին Եգիպտոսի թագավորությունը՝ Բուտո կենտրոնով, իսկ հյուսիսում՝ Վերին Եգիպտոսը՝ Տերակոնպոլիս կենտրոնով։

Գիզայի բուրգերը հին աշխարհի յոթ հրաշալիքներից միակն է, որը պահպանվել է մինչ օրս։

Մ․թ․ա․ մոտ 3150 թվականին հյուսիսի թագավոր Մենեսը երկարատև համառ պայքարից հետո հասնում է առավելության և ծնկի բերում հակառակորդին[10]։ Այս դարակազմիկ իրադարձությունից հետո ձևավորվում է առաջին միասնական դինաստիան՝ Աբիդոս մայրաքաղաքով, որն էլ ազդարարում է Հին Եգիպտոսի վաղ թագավորության պատմության սկիզբը[11]։ Վաղ թագավորությունը ներառում է առաջին երկու դինաստիաների պատմությունը[12]։ Հաջորդիվ՝ իշխանության գլուխ է անցնում երրորդ թագավորական հարստությունը, որի ներկայացուցիչներից Ջոսեր փարավոնը իրականացնում է վարչաքաղաքական բարեփոխումներ, որոնք միտված էին կառավարման կուռ համակարգի ձևավորմանը։ Այս շրջանում փարավոնի իշխանությունը հայտարարվում է աստվածատուր, իսկ փարավոնը՝ մարդ-աստված։ Եգիպտոսն իր հզորության գագաթնակետին է հասնում չորրորդ արքայատոհմի իշխանավարման հատվածում։ Եգիպտացիները սկսեցին արշավանքներ ձեռնարկել հարևան երկրների դեմ՝ դեպի հարավ՝ Նուբիա, դեպի արևմուտք՝ Լիբիա, և հյուսիս-արևելք՝ Սինայի և Պաղեստին։ Այս շրջանում է կառուցվել աշխարհի հրաշալիքներից մեկը՝ Քեոփսի բուրգը։ Մ.թ.ա. 23-րդ դարում սկսվում է Եգիպտոսի մասնատումը, որին հաջորդած գահակալական կռիվների արդյունքում (ի սկզբանե այն ուղղված էր նաև արտաքին միջավայրի զավթիչների դեմ) փարավոնների իշխանության պատմությունը թևակոխում է նոր շրջափուլ։ Եգիպտոսի միավորմամբ սկսվում է քաղաքական, տնտեսական և մշակութային նոր վերելքը, որը տևում է շուրջ երեք դար և հայտնի դառնում միջին թագավորությունանվանմամբ։ Մ․թ․ա․ 17-րդ դարում Նեղոսի դելտան նվաճում են հիքոստները, որոնք էլ հիմնում են Ավարիս մայրաքաղաքը։ Միջին թագավորությունից որոշ ժամանակ անց հիքսոսների դեմ սկսում են պայքարել Թեբեի շուրջ համախմբված նոմերը, որոնց հաջողվում է վտարել հիքստներին և հիմնադրել Եգիպտոսի նոր թագավորությունը։

Գիզայի մեծ սֆինքս

Հին Եգիպտոսի պատմական ժառանգության մաս կաղմող ամենահայտնի օբյեկտներից մեկը հնագույն սֆինքն է։ Այն իրենից ներկայացնում է կնոջ գլխով, առյուծի մարմնով ու թաթերով, արծվի թևերով, ցլի պոչով դիցաբականական արարած։ Սֆինքսներից ամենահայտնին Քեոփսի բուրգի հարևանությամբ գտնվող Մեծ սֆինքսն է։ Չնայած նրան, որ կառույցի տարեթիվը հայտնի չէ, ենթադրվում է, որ այն մ.թ.ա. 2558-2532 թվականներին իշխած Քեֆրեն փարավոնի արտապատկերումն է։ Ամբողջությամբ կրաքարի ժայռից կառուցված արձանի երկարությունը՝ 60, բարձրությունը՝ 20 մետր է։ Սֆինքսը հին եգիպտացիների մոտ հայտնի է եղել տարբեր անուններով։ Ներկայիս պայմանական անվանումը սահմանել է Հերոդոտը։

Ավելի ուշ շրջանում Եգիպտոսի տարածքն ասպատակում են լիբիացիները, նուբիացիները և ասորիները, որոնք ժամանակ առ ժամանակ խարխլում են թագավորական իշխանությունն ու պետականությունը։ Այնուամենայնիվ, վերջիններիս դեմ պայքարում հաղթանակ են տոնում եգիպտացիները՝ ազատագրելով իրենց երկիրը[13]։ Պսամետիկոս I փարավոնը և նրա հաջորդները սերտ առևտրական հարաբերություններ են հաստատում հույների, փյունիկեցիների, հրեաների և այլ ժողովուրդների հետ։

Եգիպտոսը Աքեմենյան տերության կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքակրթության հետագա ծաղկումը վերաձևում է արևելքի քաղաքական սահմանները։ Մասնավորապես, Իրանական բարձրավանդակում աննախադեպ զարթոնք է ապրում պարսից թագավորությունը՝ Աքեմենյան տերությունը, որը զավթողական նկրտումներ ուներ իր հարևանների նկատմամբ։ Մ․թ․ա․ 525 թվականին աքեմենյան բանակը՝ արքայից արքա Կամբյուսես II-ի գլխավորությամբ, արշավում է Եգիպտոս։ Նեղոսի դելտայում՝ Պելուսիոնի մոտ, պարսից բանակը հաղթանակ է տոնում փարավոն Պսամմետիկոս III-ի նկատմամբ։ Գրավելով մայրաքաղաք Մեմփիսը՝ Կամբյուսեսն իրեն հռչակում է փարավոն՝ հիմնելով նոր՝ քսանյոթերորդ դինաստիան։ Շուտով սակայն Կամբյուսեսը ստիպված է լինում վերադառնալ Շոշ՝ Եգիպտոսը թողնելով սատրապության կարգավիճակի։ Քսանյոթերորդ արքայատոհմի բոլոր փարավոնները (բացառությամբ՝ Պետուբաստիս III-ի), որոնք իշխանավարում են մ․թ․ա․ 525-402 թվականների միջև ընկած ժամանակահատվածում, ինքնին Աքեմենյան տերության արքայից արքաներն էին, ովքեր ժառանգում էին եգիպտական փարավոնի տիտղոսը աքեմենյան թագի հետ միաժամանակ։ Ժամանակ առ ժամանակ եգիպտացիները կարողանում են հուժկու ապստամբություն բարձրացնել օտարի տիրապետության դեմ, որոնք սակայն որևէ հիմնարար արդյունք չեն ունենում[14]։

Երեսուներորդ դինաստիան փարավոնների ժամանակաշրջանի վերջին դինաստիան է, որը մեծապես կառավարվում է տեղացիների կողմից։ Մ․թ․ա․ 343 թվականին պարսից բանակը ջլատում է արքայատոհմի վերջին փարավոնի՝ Նեկտանեբ II-ի ուժերը։ Այնուամենայնիվ, այս միջադեպից շատ չանցած տարածաշրջանը հայտնվում է արտաքին լուրջ սպառնալիքների կիզանուտում, որոնք էլ Աքեմենյան տերության արքայից արքային ստիպում են պատրաստվել վճռական պատերազմի։


Գիզայի հնագիտական համալիրի համայնապատկերը։ Երևում է Քեոփսի բուրգը և Մեծ սֆինքսը
Գիզայի հնագիտական համալիրի համայնապատկերը։ Երևում է Քեոփսի բուրգը և Մեծ սֆինքսը


Պտղոմեոսյան և Հռոմեական ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ալեքսանդր Մակեդոնացին հիմնադրում է Ալեքսանդրիան»։ Հեղինակ՝ իտալացի նկարիչ Պլաչիդո Կոստանցա։ Ալեքսանդրիան Մակեդոնացու կողմից հիմնադրված առաջին խոշոր քաղաքն էր։

Իսոսի ճակատամարտից հետո Եգիպտոս է ներխուժում Ալեքսանդր Մակեդոնացին՝ հունամակեդոնական բանակի գլուխն անցած։ Պարսից լծի ներքո գտնվող այս երկրում արևմտյան նվաճողին ընդունում են որպես ազատարարի և հենց նույն օրն էլ վերջինիս հռչակում փարավոն։ Ալեքսանդր Մեծը մ․թ․ա․ 332 թվականին ձեռնամուխ է լինում միջերկրածովյան Ալեքսանդրիա քաղաքի հիմնադրմանը, որը հաջորդիվ դառնում է հելլենիստական աշխարհի կենտրոններից մեկը։ Նշանավոր զորավարի մահվանը հաջորդած Դիադոքսների պատերազմի արդյունքում Եգիպտոսը հասնում է Ալեքսանդրի հավատարիմ զորավարներից Պտղոմեոսին։ Վերջինս ընդունում է եգիպտական բարքերն ու արարողակարգերը՝ հռչակվելով երկրի նոր փարավոն։ Պտղոմեոսյան հարստության առաջին ներկայացուցիչների օրոք հելլենիստական Եգիպտոսը համարվում էր Արևելքի հզորագույն պետություններից մեկը, իսկ նրա մայրաքաղաք Ալեքսանդրիան՝ Արևելյան Միջերկրականի խոշորագույն նավահանգիստն և առևտրաարհեստավորական-մշակութային կենտրոնը[15][16]։

Հռոմեացիների դավադրությունների հետևանքով մ․թ․ա․ 88 թվականին Եգիպտոսից հեռանում է արքայազն Պտղոմեոս Դիոնիսոսը, ում փոխարեն Սենատը այս երկրի ղեկավարի պաշտոնում նշանակում է իր կամակատար Պտղոմեոս XVI-ին (վերջինս իր կառավարման սկզբնամասում Եգիպտոսը կտակում է հանրապետական Հռոմին)։ Իրավիճակը հարթվում է Մեծ Հայքի թագավորության արքայից արքա Տիգրան Մեծի ջանքերով, որն օգնում է գահի օրինական ժառանգորդին հաստատվել սեփական երկրում։ Դրանից հետո Հայաստանը կարճ ժամանակ ազդեցություն է ձեռք բերում Եգիպտոսում։ Պտղոմեոսյան դինաստիայի վերջին ներկայացուցիչը հանդիսացող Կլեոպատրա VII-ը ինքնասպան է լինում իր սիրեցյալի՝ Հռոմի եռապետ Մարկոս Անտոնիոսի մահվանից հետո։ Կարճ ժամանակ անց Եգիպտոսը նվաճում է Օգոստոս Օկտավիանոսը՝ այն դարձնելով հռոմեական պրովինցիա։ Հռոմեական բռնազավթումից հետո անգամ հելլենիստական մշակույթը շարունակում է բարգավաճել այս երկրում։

1-ին դարում Եգիպտոսում տարածվում է քրիստոնեական կրոնը՝ Սուրբ Մարկոս Ավետարանչի գործուն ջանքերով[17]։ Դիոկղետիանոս կայսեր բարեփոխումների արդյունքում Հռոմեական տիրակալությունը բաժանվում է երկու մասերի, իսկ Եգիպտոսը դառնում է Բյուզանդական կայսրության մի մասը։ Վերջինիս կառավարման տարիները նշանավորվում են նաև քրիստոնյաների աննախադեպ հետապնդումներով, մինչդեռ հենց այս ժամանակահատվածում էլ տեղի է ունենում Աստվածաշնչի Նոր կտակարանի եգիպտերեն թարգմանությունը։ 451 թվականի Քաղկեդոնի ժողովի արդյունքում ստեղծվում է ղպտի ուղղափառ եկեղեցին[18]։

Միջնադարյան Եգիպտոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտոսը բյուզանդական գերագահության ներքո մնում է մինչև 7-րդ դարի առաջիկա տասնամյակները, որից հետո՝ 602-628 թվականների բյուզանդա-պարսկական պատերազմների արդյունքում, անցնում է Սասանյան Պարսկաստանին։ 639-642 թվականներին տարածաշրջանը ենթարկվում է Արաբական խալիֆայության (Բարեպաշտ խալիֆների պետության) մուսուլմանական զորքի ներխուժմանն ու նվաճմանը։ Արաբները զավթելով Նեղոսի դելտան՝ այստեղ են բերում իրենց հայրենի հողերում ծագած նոր կրոնը՝ իսլամը (մասնավորապես՝ սուննի ուղղության ուսմունքը

Այս ժամանակաշրջանում Եգիպտոսում տեղի են ունենում դարակազմիկ փոփոխություններ, որոնք նպաստում են երկրի էթնիկական և կրոնական կազմի շրջադարձային փոփոխությանը։ Մասնավորապես, ինչպես այստեղ, այնպես էլ նվաճյալ այլ տարածքներում, սկսվում են իսլամականացման և արաբականացման հարկադիր և կամընտրական գործընթացներ, որոնք առավել ցայտուն կերպով արտահայտվում են Եգիպտոսի պարագայում։ 639 թվականին 4000-անոց Օմայյան խալիֆայության զորախմբերը՝ Ամր իբն ալ-Ասի հրամանատարությամբ, արշավում են Եգիպտոս։ Հելիոպոլիսի ճակատամարտում արաբական բանակը վճռական հաղթանակ է տանում բյուզանդացիների նկատմամբ՝ ամրապնդելով իրենց դիրքերը նվաճված հյուսիսաֆրիկյան տարածքներում։ Ալեքսանդրիան մուսուլմաններից վերադարձնելու վերջին փորձը կատարում է Բյուզանդիայի կայսր Կոստանդ Բ-ն, որի նավատորմը ևս ջախջախվել է Միջերկրական ծովում։

Վաղ միջնադարում Դեղոսի դելտայում հիմնադրվում է Ֆուստատ քաղաքը, որը, սակայն, ավերվում է Խաչակրաց արշավանքների շրջանակներում։ Ավելի ուշ՝ 986 թվականին, հիմնադրվում է Եգիպտոսի ներկայիս մայրաքաղաք Կահիրեն, որը հավակնում էր դառնալ խալիֆայության ամենահարուստ և ընդարձակ քաղաքը։

Աբբասյան տիրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբբասյան խալիֆները Եգիպտոսում սկսում են վարել հարկային կոշտ քաղաքականություն, որի արդյունքում վերջիններիս տիրապետության չորրորդ տարում այստեղ բռնկվում է ղպտական մասշտաբային ընդվզում։ Ապստամբությունը ճնշելու նպատակով Ալեքսանդրիա է ժամանում Խորասանի կառավարիչ Աբդալլահ իբն Թահիր ալ-Խուրասանին, որին հաջողվում է պարտության մատնել ղպտի ապստամբական ուժերին։ Հաջորդիվ ղպտական ընդվզումներ են տեղի ունենում նաև 828 և 831 թվականներին։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեղոսի հովիտը Լուքսորի մոտ։
Ժայռոտ լանդշաֆտ Մարսա Ալամում։

Եգիպտոսը գլխավորապես գտնվում է հյուսիսային լայնության 22- 32 աստիճանների և արևելյան երկայնության 25-35 աստիճանների միջև։ Այն ունի 1,001,450 քառակուսի կիլոմետր տարածք (386, 660 քառակուսի մղոն)[19], ինչի շնորհիվ 30-րդն է՝ ամենամեծ տարածք ունեցող պետությունների շարքում։ Եգիպտոսի չափազանց չոր կլիմայի պատճառով՝ երկրի բնակչության ճնշող մեծամասնությունը կենտրոնացված է Նեղոսի հովտի և դելտայի շրջանում, ինչը ենթադրում է բնակչության 99 %-ը բնակվում է երկրի տարածքի 5.5% վրա[20]։ Եգիպտացիների 98 %-ը բնակվում է երկրի տարածքի 3 %-ի վրա[21]։

Եգիպտոսն արևմուտքում սահմանակից է Լիբիային, հարավում՝ Սուդանին, իսկ արևելքում՝ Իսրայելին և Գազայի հատվածին։ Շնորհիվ իր աշխարհագրական դիրքի՝ Եգիպտոսը մեծ դերակատարություն ունի աշխարհաքաղաքականության մեջ։ Լինելով միջմայրցամաքային պետություն՝ այն ցամաքային կամուրջ է Աֆրիկայի և Ասիայի միջև, որը հատվում է նավարկելի ջրուղիով (Սուեզի ջրանցք)։ Վերջինը Միջերկրական ծովը, Կարմիր ծովի միջոցով, կապում է Հնդկական օվկիանոսի հետ։

Բացառությամբ Նեղոսի հովտի, Եգիպտոսի ռելիեֆի մեծ մասը կազմում են անապատները, որոնք ունեն մի քանի օազիսներ։ Քամիները ստեղծում են խոշոր ավազե դյուներ, որոնց բարձրությունը հասնում է մինչև 100 ֆուտ (30 մետր)։ Եգիպտոսի տարածքում է գտնվում Սահարայի և Լիբիական անապատների մի մասը։ Այս անապատները պաշտպանել են արևմտյան սպառնալիքներից պաշտպանել են Փարավոնների թագավորությունը և Հին Եգիպտոսում համարվել որպես «կարմիր հողեր»։

Ալեքսանդրիան Եգիպտոսի մեծությամբ երկրորդ քաղաքն է։ Մյուս խոշոր քաղաքներից են Ասուաը, Ասյուտը, երկրի ներկայիս մայրաքաղաք և խոշորագույն քաղաք Կահիրեն, Էլ Մահալա Էլ Քուբրան, Գիզան, որտեղ գտնվում են Եգիպտական բուրգերը, Հուրգադան, Լուքսորը, Կոմ Օմբոն, Սաֆագան, Պորտ Սաիդը, Շարմ էլ Շեյխը, Սուեզը, որը գտնվում է Սուեզի ջրանցքի արևելքում, Զակազիկը և Էլ Մինիան։ Օազիսների թվում են Բահարիան, Դախլան, Ֆարաֆրան, Խարգան և Սիվան։ Պրոտեկտորատների թվում են Ռաս Մոհամեդ ազգային պարկը, Զարանիկ պրոտեկտորատը և Սիվա օազիսը։

2015 թվականի մարտի 13-ին հայտարարվել է նոր մայրաքաղաք կառուցելու պլանների մասին[22]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինայի թերակղզու հարավային հատվածում գտնվող Սուրբ Կատարինե քաղաքի ձմեռային առավոտներից մեկը։

Եգիպտոսում անձրևների մեծ մասը տեղում են ձմեռային ամիսներին[5]։ Կահիրեից հարավ անձրևները տարեկան միջինում կազմում են 2-5 մմ՝ ընդորում մի քանի տարի ընդմիջումներով։ Հյուսիսային ափագծի վերին բարակ հատվածում անձրևների միջին տարեկան ցուցանիշը կարող է հասնել մինչև 410 մմ-ի[23]՝ հատկապես հոկտեմբերից մարտ ամիսներն ընկած միջակայքում։ Ձյուն տեղում է Սինայի լեռներում և հյուսիսային ափագծում գտնվող այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Դամիետան, Բալթիմը, Սիդի Բարանին, հազվադեպ նաև Ալեքսանդրիայում։ Վերջին մի քանի տասնամյակներում, առաջին անգամ, 2013 թվականի դեկտեմբերի 13-ին քիչ քանակությամբ ձյուն է տեղացել Կահիրեում[7]։ Սառնամանիք և ցրտահարություն պատմական տարբեր ժամանակաշրջաններում տեղի են ունեցել Սինայի և Եգիպտոսի միջին հատվածներում։ Եգիպտոսը աշխարհի ամենաչոր և արևոտ երկիրն է, որի տարածքի մեծ մասը պատված է անապատներով։

Եգիպտոսի հյուսիս-արևմուտքում գտնվող Քատարայի իջվածքը։

Եգիպտոսն ունի չափազանց շոգ, արևոտ և չոր կլիմա։ Երկրի հյուսիսում ամառային ամիսներին ջերմաստիճանը նորմայից բարձր է, իսկ երկրի մյուս հատվածներում՝ էլ ավելի բարձր։ Միջերկրածովյան սառը քամիները փչում են երկրի հյուսիսային ափերի ուղղությամբ, ինչն օգնում է, հատկապես ամառային ամիսներին, ունենալ ավելի մեղմ կլիմա։ Խամսինը շոգ, չոր քամի է, որը ձևավորվում է հարավում գտնվող անապատային տարածքներում և փչում գարնանն ու ամռան առաջին ամիսներին։ Քամին իր հետ բերում է ավազի և փոշու այրող հատիկներ։ Քամու հետևանքով ջերմաստիճանը գերազանցում է 40 աստիճանը, իսկ երբեմն էլ հասնում նույնիսկ 50 աստիճանի։ Արդյունքում, խոնավությունն իջնում է մինչև 5 տոկոսի, երբեմն էլ նաև ավելի ցածր։ Եգիպտոսում առավելագույն ջերմաստիճանը գրանցվում է Խամսին քամու օրերին։ Եգիպտոսում եղանակը միշտ արևոտ և պարզ է, հատկապես Ասուանում, Լուքսորում և Ասյուտում։ Այն Երկիր մոլորակի ամենաանամպ և ամենաչոր շրջանն է։

Մինչև Ասուանի ջրամբարի կառուցումը, Նեղոսը ջրածածկ է անում առափնյա հատվածները (խոսակցական լեզվով Նեղոսի պարգև)՝ հարստացնելով Եգիպտոսի հողը։ Այդ է պատճառը, որ Նեղոսի առափնյա հատվածները ողջ տարին հարուստ են առատ բերքով։

Գլոբալ տաքացման արդյունքում ծովի մակարդակի հնարավոր բարձրացումը կարող է սպառնալ Եգիպտոսի բնակեցված ափագծին և էապես ազդել երկրի տնտեսության, գյուղատնտեսության և արդյունաբերության վրա։ Կլիմայի որոշ փորձագետների կարծիքով, 21-րդ դարի վերջին, աճող ժողովրդագրաան ցուցանիշների հետ կապված, ծովի մակարդակի որոշակի բարձրացումը կարող է միլիոնավոր եգիպտացիների ստիպել դառնալ «էկոլոգիական փախստականներ»[8][9]։

Կենսաբազմազանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականի հունիսի 9-ին Եգիպտոսն ստորագրել է «Կենսաբանական բազմազանության» կոնվենցիան, իսկ 1994 թվականի հունիսի 2-ին դարձել կոնվենցիայի մասնակից[10]։ Եգիպտոսը մշակել է Ազգային կենսաբազմազանության ռազմավարություն և գործողությունների պլան, որը կոնվենցիայի կողմից ստացվել է 1998 թվականի հուլիսի 31-ին[11]։ Այն դեպքում, երբ Կենսաբանական բազմազանության կենտրոնի Ազգային կենսաբազմազանության ռազմավարությունը և գործողությունների պլանը, բացի կենդանիներից և բույսերից, անտեսում է կենսաբանական մյուս թագավորությունները[12], Եգիպտոսի պլանը անսովոր էր՝ կյանքի բոլոր ձևերի վերաբերյալ հավասարաչափ տեղեկատվություն տրամադրելու համար։

Պլանում նշված է, Եգիպտոսից գրանցվել են կենսաբանական հետևյալ տեսակները․ ջրիմուռներ (1483 տեսակ), կենդանիներ (մոտ 15,000 տեսակ, որոնցից մոտ 10,000-ը միջատներ), սնկեր (ավելի քան 627 տեսակ), միաբջիջներ (319 տեսակ), բույսեր (2426 տեսակ), նախակենդանիներ (371 տեսակ)։ Որոշ խոշոր խմբերի դեպքում, ինչպես օրինակ քարաքոս կազմող սնկերի և նեմատոդների, հստակ թիվն անհայտ է։ Փոքր և լավ ուսումնասիրված խմբերի թվաքանակը, ինչպես օրինակ երկկենցաղների, թռչունների, ձկների, կաթնասունների և սողունների, հավանաբար, կավելանա, որովհետև Եգիպտոսից շարունակվում են գրանցվել նորանոր տեսակներ։ Սնկերի պարագայում, ներառյալ նաև քարաքոս կազմող սնկերը, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Եգիպտոսից գրանցվել են սնկերի շուրջ 2200 տեսակներ և նախատեսվում է, որ երկրում հանդիպող սնկերի վերջնական թվաքանակը, ավելի կմեծանա[13]։ Իսկ արդեն խոտերի պարագայում, Եգիպտոսից գրանցվել են 284 տեսակի բնական և արհեստական խոտեր[14]։

Կառավարման համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին Եգիպտոսի գործող նախագահն է։

Եգիպտոսի ներկայացուցիչների պալատը, որի անդամներն ընտրվում են հինգ տարի ժամկետով, երկրի գլխավոր օրենսդիր մարմինն է։ 2010 թվականից հետո երկրում խորհրդարանական առաջին ընտրությունները տեղի են ունեցել 2011 թվականի նոյեմբերի և 2012 թվականի հունվարի միջև ընկած ժամանակահատվածում, որի արդյունքում ձևավորված խորհրդարանը հետագայում ցրվել է։ Հայտարարվել է, որ հաջորդ ընտրությունները տեղի կունենան Սահմանդրության վավերացումից 6 ամիս անց՝ 2014 թվականի հունվարի 18-ին։ Այդ ընտրությունները տեղի են ունեցել երկու փուլով՝ 2015 թվականի հոկտեմբերի 17-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում[24]։ Եգիպտական օրենսդրության համաձայն՝ երկրի խորհրդարանը ձևավորվում է նախքան նախագահի ընտրվելը, սակայն ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը տեղափոխել է ընտրությունների ժամկետները[16]։ Եգիպտոսի նախագահական ընտրությունները տեղի են ունեցել 2014 թվականի մայիսի 26-28-ը։ Մասնակցության ընդհանուր ցուցանիշը կազմել է 25,578,233 կամ ընտրողների ընդհանուր թվի 47.5%։ Մոտ 23 միլիոն 780 000 քվե է ստացել Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին կամ ձայների ընդհանուր թվի 96․9 %-ը, այն դեպքում, երբ Համդեն Սաբահին ստացել է 757,511 կամ ձայների ընդհանուր թվի 3.1%-ը[25]։

Նախագահ Մուհամմեդ Մուրսիի գլխավորած Մուսուլման եղբայրների բռնապետական կառավարության դեմ տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերից հետո[26], 2013 թվականի հուլիսի 3-ին գեներալ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսն հայտարարել է իշխանությունից Մուրսիի տապալման և 2012 թվականին ընդունված Սահմանադրության կասեցման մասին։ Ձևավորվել է 50 հոգուց բաղկացած սահմանադրական կոմիտե, որը պետք է զբաղվեր Սահմանադրության բարեփոխմամբ։ Ավելի ուշ, Սահմանադրության նոր տարբերակը դրվել է հանրաքվեի և ընդունվել 2014 թվականի հունվարի 18-ին[27]։

2013 թվականին «Freedom House-ը» Եգիպտոսում քաղաքական իրավունքների ազատությունը 7 բալանոց համակարգով գնահատել է 5 միավոր (գնահատման աղյուսակում 1-ը նշանակում է բացարձակ ազատ, իսկ 7-ը՝ բացարձակ ոչ ազատ), իսկ քաղաքացիական ազատությունները՝ դարձյալ 5, ինչը նշանակում է, որ Եգիպտոսն ազատությունների տեսանկյունից «մասամբ ազատ» պետություն է[28]։

Եգիպտական ազգայնականությունը, ի տարբերություն արաբական ազգայնականության, ունի ավելի հին պատմություն։ Այն սկսվել է դեռևս 19-րդ դարում և դարձել արտահայտման դոմինանտ ձև 20-րդ դարի առաջին կեսին՝ դրսևորվելով հակագաղութատիրական պայքարի և մտավորականության շրջանակներում[29]։ Իսլամիստական գաղափարախոսության կրող հանդիսացող Մուսուլման եղբայրներին հիմնականում աջակցում են Եգիպտոսի միջին ցածր խավի ներկայացուցիչները[30]։

Արաբական աշխարհում Եգիպտոսն ունի ամենահին շարունակվող խորհրդարանական կարգերի ավանդույթը[31]։ Առաջին հանրային խորհրդարանը հիմնադրվել է 1866 թվականին։ Այն լուծարվել է 1882 թվականին՝ բրիտանական բռնազավթման արդյունքում։ Բռնազավթումից հետո բրիտանացիները թույլատրել են միայն խորհրդատվական մարմնի գործունեություն։ 1923 թվականին, այդուհանդերձ, երբ հռչակվեց երկրի անկախությունը, նոր սահմանադրությամբ երկրում հաստատվեց խորհրդարանական միապետություն[31]։

Մամուլի ազատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը 2017 թվականին, Խոսքի ազատության համաշխարհային ինդեքսում, Եգիպտոսը 180 երկրների շարքում դասակարգել է 160-րդ հորիզոնականը։ 2015 թվականի օգոստոս ամսվա դրությամբ՝ Եգիպտոսում դատապարտվել է 18 լրագրող։ 2015 թվականի օգոստոսին ընդունված հակաահաբեկչական նոր օրենսդրությունը, ահաբեկչության թեմայով կեղծ տեղեկատվություն տարածելու համար, որը «տարբերվում է Եգիպտոսի պաշտպանության դեպարտամենտի տեսանկյունից», լրագրողներին սպառնում է նախկին 25 000 ԱՄՆ դոլարի համար տուգանել 60 000 ԱՄՆ դոլարով[32]։

Ռազմական և արտաքին հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտոսի պատվո պահակախմբի զինծառայողները ԱՄՆ ռազմածովային ուժերի ծովակալ Մայք Մյուլենի այցի ժամանակ։

Զինվորականները մեծ ազդեցություն ունեն Եգիպտոսի քաղաքական և տնտեսական կյանքի վրա և նրանց վրա չեն տարածվում հանրային կյանքի այլ հատվածների վրա տարածվող օրենքները։ Զինված ուժերն ունեն բավականաչափ իշխանություն, ազդեցություն և անկախ են պետությունից։ Զինված ուժերը համարվում են եգիպտական «խորը պետության» բաղկացուցիչ մաս[33][34][35]։

Համաձայն Իսրայելի Քնեսեթի Արտաքին հարաբերությունների և պաշտպանության կոմիտեի նախկին ղեկավար Յուվալ Շտայնիցի՝ Եգիպտոսի ռազմաօդային ուժերն ունեն նույնքան ժամանակակից ռազմական ինքնաթիռներ, որքան Իսրայելի ռազմաօդային ուժերը։ Շտայնիցի խոսքերով՝ Եգիպտոսն ունի արևմտյան ավելի շատ տանկեր, հրետանի, հակաօդային պաշտպանության միջոցներ և ռազմանավեր, քան Իսրայելի զինված ուժերը[36]։ Իսրայելը ենթադրում է, որ Եգիպտոսը տարածաշրջանի երկրորդ պետությունն է, որն ունի լրտեսական արբանյակ՝ EgyptSat 1[37], որն, ի հավելումն EgyptSat 2-ի, արձակվել է 2014 թվականի ապրիլի 16-ին[38]։

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը և ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Ու. Բուշը, Քեմփ Դևիդ, 2002 թվական։
Նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Սոչի, 2014 թվականի օգոստոս։

Ամերիկայի Միացյալ Նահանգները տարեկան Եգիպտոսին տրամադրում է ռազմական օգնություն, որը 2015 թվականի տվյալներով, կազմել է 1,3 միլիարդ դոլար[39]։ 1989 թվականին Եգիպտոսը հայտարարվել է ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ի ոչ անդամ գլխավոր դաշնակիցը[40]։ Այնուամենայնիվ, երկու երկրների միջև առկա հարաբերությունները վատացել են 2013 թվականին տեղի ունեցած եգիպտական հեղաշրջման արդյունքում, երբ երկրում իշխանության եկան Մուհամմեդ Մուրսին և «Մուսուլման եղբայրները»[41]։ Երկրում իսլամիստական ուժերի իշխանության գալուց հետո՝ Բարաք Օբամայի վարչակազմը դատապարտեց երկրում ոչ ժողովրդավարական իշխանության հաստատումը և չեղարկեց երկու երկրների միջև նախատեսվող ռազմական զորավարժությունները[42]։ Այդուհանդերձ, երկու երկրներն իրականացնում են որոշակի քայլեր՝ կարգավորելու ԱՄՆ-ի և Եգիպտոսի հարաբերությունները։ Երկու երկրների կառավարություններն էլ կոչ են անում ընդհանուր ուժերով պայքարել ահաբեկչության և ահաբեկչական գործողությունների դեմ[43][44][45]։ Այդուհանդերձ, ԱՄՆ 2016 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ հանրապետական Դոնալդ Թրամփի ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո, կարծես թե, ջերմացել են երկու երկրների փոխհարաբերությունները։ Ալ- Սիսին և Թրամփը հանդիպել են 2016 թվականի սեպտեմբերին, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 71-րդ լիագումար նիստի բացման ժամանակ[46]։ Նախագահ Թրամփի կողմից, մուսուլմանական 7 երկրներում ճանապարհորդությունների արգելքում Եգիպտոսի բացակայությունը, նկատառվել է Վաշինգտոնում, չնայած Կոնգրեսը մտահոգություններ էր հայտնել Եգիպտոսում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ՝ հատկապես այլախոհների նկատմամբ[47]։ 2017 թվականի ապրիլի 3-ին Ալ-Սիսին Սպիտակ տանը հանդիպել է Թրամփին, որը վերջին 8 տարվա մեջ Եգիպտոսի նախագահի առաջին պաշտոնական այցն էր Վաշինգտոն։ Թրամթը շնորհավորել է Ալ-Սիսիին Եգիպտոսի նախագահ ընտրվելու կապակցությամբ և շեշտել, որ ժամանակն է կարգավորել երկու երկրների հարաբերությունները[48]։

Եգիպտոսի զինված ուժերն ունեն զենքի և զինամթերքի, ինչպես նաև սպառողական ապրանքների արտադրության բազմաթիվ գործարաններ։ Զինված ուժերի զինանոցում առկա են աշխարհի տարբեր պետություններում արտադրված զինտեխնիկա և զինամթերք։ Նախկին Խորհրդային Միության սարքավորումները փոխարինվել են ամերիկյան, ֆրանսիական և բրիտանական ժամանակակից սարքավորումներով, որոնց մեծ մասը, հատուկ լիցենզիայի առկայության ներքո, արտադրվել են Եգիպտոսում, ինչպես օրինակ Աբրամս Մ1 տիպի ամերիկյան տանկերը։ Մուհամմեդ Մուրսիի տապալումից հետո՝ Եգիպտոսի և Ռուսաստանի հարաբերությունները էականորեն բարելավվել են[49]։ Երկու երկրները ձգտում են զարգացնել ռազմական[50] և առևտրական հարաբերությունները[51], որոնք իրականացվում են համագործակցության տարբեր ուղղություններով։ Վերջին տարիներին էականորեն զարգացել են նաև Չինաստանի հետ հարաբերությունները։ 2014 թվականին Եգիպտոսը և Չինաստանը հաստատել են «բազմակողմ ռազմավարական գործակցություն»[52]։ 2019 թվականի հուլիս ամսին, ՄԱԿ-ի 37 երկրների դեսպաններ, ներառյալ Եգիպտոսը, ստորագրել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարին ուղղված միացյալ նամակ, որը սատարում էր Չինաստանի գործողություններն ույղուրների նկատմամբ, որոնք տեղի էին ունենում Չինաստանի Սինծիան նահանգում[53]։

Արաբական պետությունների լիգայի գլխավոր գրասենյակը գտնվում է Կահիրեում, իսկ կազմակերպության գլխավոր քարտուղարը սովորաբար լինում է եգիպտացի։ Այդ պաշտոնը ներկայումս զբաղեցնում է երկրի արտաքին գործերի նախկին նախարար Ահմեդ Աբդուլ Գեյթը։ 1978 թվականին Արաբական պետությունների լիգայի գրասենյակը Եգիպտոսից տեղափոխվել է Թունիս՝ ի բողոք Իսրայելա-եգիպտական խաղաղության պայմանագրի։ Սակայն 1989 թվականին հետ է վերադարձել Կահիրե։ Պարսից ծոցի միապետությունները, ներառյալ Արաբական Միացյալ Էմիրությունները[54] և Սաուդյան Արաբիան[55], միլիոնավոր դոլարներ են տրամադրում Եգիպտոսին՝ տնտեսական դժվարությունները հաղթահարելու համար, որոնք առաջացել էին 2013 թվականի հեղաշրջումից հետո[56]։

Նախագահ Ալ-Սիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, 2017 թվականի մայիսի 21։

1973 թվականի Արաբա-իսրայելական պատերազմից և դրան հաջորդած խաղաղության պայմանագրից հետո, Եգիպտոսը դարձել է արաբական առաջին պետությունը, որը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Իսրայելի հետ։ Այդուհանդերձ, շատ եգիպտացիների կարծիքով Իսրայելը շարունակում է դիտարկվել որպես թշնամական պետություն[57]։ Պատմականորեն Եգիպտոսն ունեցել է միջնորդի դեր՝ Մերձավոր Արևելքում առկա հակամարտությունների կարգավորման գործընթացում։ Վերջինս ակտիվորեն ներգրավված է Իսրայելա-պաղեստինյան հակամարտության և խաղաղության գործընթացի կազմակերպման մեջ[58]։ Գազայում հրադադարի պահպանման և միջնորդության Եգիպտոսի ջանքերը, կարծես թե խաթարվում էին, երբ 2005 թվականին Իսրայելը սկսեց առաջնագծիծ տեղահանել իր բնակավայրերը, չնայած, Մոհամմեդ Մուրսիի տապալումից հետո, Գազայում Համասի կառավարության նկատմամբ հասունացող դժգոհություններին[59]։ Այդ ընթացքում այնպիսի պետություններ, ինչպիսին Թուրքիան և Քաթարը, ցանկանում էին ստանձնել միջնորդի դերը[60]։

Եգիպտոսի և Մերձավոր Արևելքի ոչ արաբական մյուս պետությունների հարաբերությունները, այդ թվում նաև Իրանի և Թուրքիայի հետ, հաճախ լարվում են։ Իրանի հետ հարաբերությունների լարումը հիմնականում պայմանավորված է Եգիպտոսի և Իսրայելի միջև առկա խաղաղության պայմանագրով և Պարսից ծոցում Եգիպտոսի ավանդական դաշնակիցներով, որոնք թշնամական հարաբերություններ ունեն Իրանի հետ[61]։ Թուրքիայի կողմից, ներկայումս արգելված, «Մուսուլման եղբայրներին» աջակցությունը և ներգրավումը Լիբիայի քաղաքացիական պատերազմում, երբեմն լարում է Եգիպտոսի հետ վերջինիս հարաբերությունները[62][63]։

Եգիպտոսը Չմիացած երկրների շարժման և Միավորված ազգերի կազմակերպության հիմնադիր անդամ է։ Սկսած 1983 թվականից Եգիպտոսն անդամակցում է նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը։ Երկրի նախկին փոխվարչապետ Բուտրոս Բուտրոս-Ղալին 1991-1996 թվականներին եղել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար։

2008 թվականին Եգիպտոսում հաշվարկվել է շուրջ երկու միլիոն աֆրիկացի փախստականներ, ներառյալ Սուդանի շուրջ 20,000 քաղաքացիներ, որոնք ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից գրանցվել են որպես փախստականներ, որոնք փրկվել են զինված հակամարտությունից կամ հայցում են ապաստան։ Եգիպտոսը, սահմանային վերահսկողության ժամանակ, հաճախ կիրառում է «կտրուկ, երբեմն մահացու» մեթոդներ[64]։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտոսը բաժանված է 27 մուհաֆազների։ Իրենց հերթին մուհաֆազները բաժանված են շրջանների։ Շրջաններն ունեն քաղաքներ և գյուղեր։ Յուրաքանչյուր մուհաֆազ ունի մայրաքաղաք և կենտրոնական քաղաք, որը շատ հաճախ կրում է մուհաֆազի անունը[65]։

Եգիպտոսի մուհաֆազներ

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնաբաժինը համաշխարհային ՀՆԱ-ում[66]
Տարի Տոկոսային բաժին
1980 0.69 %
1990 0.83 %
2000 0.86 %
2010 0.96 %
2017 0.95 %
Եգիպտոսի արտահանումը ըստ ապրանքատեսակների (2014)։ Աղբյուրը՝ Harvard Atlas of Economic Complexity

Եգիպտոսի տնտեսությունը մեծապես հիմնված է գյուղատնտեսության, մեդիայի, էներգակիրների արտահանման, բնական գազի և զբոսաշրջության վրա։ Ավելի քան երեք միլիոն եգիպտացիներ աշխատում են երկրի սահմաններից դուրս, հիմնականում Լիբիայում, Սաուդյան Արաբիայում, Պարսից ծոցի ավազանի երկրներում և Եվրոպայում։ 1970 թվականին Ասուանի ջրամբարի կառուցումից հետո, որի արդյունքում ձևավորվեց Նասերի լիճը, Նեղոսի ափին գյուղատնտեսության զարգացման մեծ հեռանկարներ առաջ եկան երկրի համար։ Բարելավվեց նաև Եգիպտոսի էկոհամակարգը։ Բնակչության արագ աճը, սահմանափակ վարելահողերը և Նեղոս գետից կախվածությունը, էապես ազդում են ռեսուրսների գերծախսի վրա, որն էլ իր հերթին ազդում է տնտեսության կայունության և վիճակի վրա։

Կառավարությունը ներդրումներ է կատարում հաղորդակցության և ֆիզիկական ենթակառուցվածների ոլորտներում։ Սկսած 1979 թվականից Եգիպտոսն Ամերիկայի Միացյալ Նահանգներից ստանում է արտաքին ֆինանսական օգնություն (տարեկան մոտ 2,2 միլիարդ դոլար)։ Իրաքի պատերազմից հետո ԱՄՆ-ից ստացած միջոցների ծավալներով՝ Եգիպտոսն աշխարհում երրորդն է։ Եգիպտոսի տնտեսությունը մեծապես հիմնված է եկամտի հետևյալ երեք աղբյուրների վրա․ զբոսաշրջություն, արտագնա աշխատանքից ուղարկված տրանսֆերտներ և Սուեզի ջրանցքից ստացված եկամուտներ[67]։

Եգիպտոսը զարգացրել է ածխի, նավթի, բնական գազի և հիդրոէներգիայի վրա հիմնված շուկա։ Հյուսիսարևելյան Սինայի ածխի զգալի պաշարները յուրաքանչյուր տարի հանքարդյունահանվում են մոտ 600 000 տոննա չափաքանակով (590,000 անգլիական տոննա, 660,000 ամերիկյան տոննա)։ Նավթը և գազն արդյունահանվում են հյուսիսարևմտյան անապատային շրջաններում, Սուեզի ծոցում և Նեղոսի դելտայում։ Եգիպտոսն ունի գազի խոշոր պաշարներ, որոնք գնահատվում են 2,180 խորանարդ կիլոմետր[68]։ Եգիպտական հեղուկ բնական գազը, մինչև 2012 թվականը, արտահանվել է աշխարհի մի շարք երկրներ։ Ամերիկյան Reuters գործակալության փոխանցմամբ՝ 2013 թվականին «Egyptian General Petroleum Co (EGPC)»-ն հայտարարել է, որ երկիրը կդադարեցնի բնական գազի արտահանումը։ Ընկերությունը խոշոր արդյունաբերողներին կոչ է արել ամռանը նվազեցնել սպառման ծավալները՝ էներգետիկ ճգնաժամից և քաղաքական անկայունությունից խուսափելու համար։ EGPC-ի գործադիր ղեկավար Թարեք Էլ Բարքաթավին հայտարարել է, որ Եգիպտոսը հույս ունի, որ հեղուկ բնական գազի հիմնական ներկրող Քաթարն ամռանը ձեռք կբերի գազի լրացուցիչ ծավալներ՝ միաժամանակ խրախուսելով գործարաններին պլանավորել իրենց տարեկան տեխնիկական սպասարկումը՝ պիկ պահանջարկ ունեցող ամիսների համար։ Եգիպտոսն արտադրում է իր սեփական էներգիան, սակայն 2008 թվականից սկսած ներկրում է նավթ։ Երկիրը վերջին տարիներին արագորեն դառնում է նաև բնական գազի ներկրող[69]։

Տևական ստագնացիայից հետո Եգիպտոսում տնտեսական պայմանները էականորեն սկսել են զարգանալ։ Պատճառը կառավարության կողմից ընդունված լիբերալ տնտեսական քաղաքականություններն են, ինչպես նաև զբոսաշրջությունից ստացված եկամուտներն ու արժեթղթերի շուկայի զարգացումը։ Արժույթի միջազգային հիմնադրամն իր տարեկան զեկույցում Եգիպտոսին դասակարգել է աշխարհի այն պետությունների շարքում, որոնք նախաձեռնել են էական տնտեսական բարեփոխումներ[70]։ 2003 թվականից սկսած կառավարության կողմից նախաձեռնվել են մի շարք տնտեսական բարեփոխումներ, ներառյալ մաքսատուրքերի և սակագների կտրուկ իջեցումը։ Նոր հարկային օրենսգիրքը, որն ուժի մեջ է մտել 2005 թվականից, կորպորատիվ հարկերը 40 %-ից իջեցրել է ներկայիս 20 %-ի, որի արդյունքում 2006 թվականին հարկային մուտքերն ավելացել են 100 %-ով։

Եգիպտոսի սմարթ հովիտը․ բիզնես շրջան Հոկտեմբերի 6 քաղաքում, որը հիմնադրվել է 2001 թվականին՝ բարձր տեխնոլոգիական բիզնեսն զարգացնելու համար։

Եգիպտոսում արտասահմանյան ուղղակի ներդրումները աճել են, մինչև Հոսնի Մուբարաքի տապալումը։ 2006 թվականին այն գերազանցել է 6 միլիարդ ԱՄՆ դոլար՝ ի շնորհիվ տնտեսական ազատականացման և մասնավորեցման, որոնք նախաձեռնվել էին ներդրումների նախարար Մահմուդ Մոհիդենի կողմից։ 2011 թվականին, Հոսնի Մուբարաքի տապալումից հետո, Եգիպտոսը մեծ անկում է գրանցել և արտասահմանյան ներդրումների, և զբոսաշրջային եկամուտների տեսանկյունից, որի արդյունքում փոխարժեքային պահուստները անկում են ապրել 60 %-ով, իսկ եգիպտական դրամական միավորը ենթարկվել է դեֆլյացիայի[71]։

Չնայած առաջնային կարևոր խնդիրներից մեկը, որին մինչ օրս բախվում է Եգիպտոսի տնտեսությունը, բնակչության մեկ շնչին բաժին ընկնող պետական միջոցների սահմանափակությունն է, եգիպտացիների մեծ մասը քննադատում է իրենց կառավարությանը՝ առաջնային անհրաժեշտության ապրանքների բարձր գների համար, մինչդեռ կենսապայմանները կամ գնողունակությունը մնում է ցածր աստիճանի վրա։ Ըստ եգիպտացիների՝ կոռուպցիան այն հիմնական խնդիրն է, որը խաթարում է տնտեսական աճըի տեմպերը[72][73]։ Կառավարությունը խոստացել է իրականացնել երկրի ենթակառուցվածքների խոշոր վերանորոգում՝ օգտագործելով 2006 թվականին երկրում հեռահաղորդակցության երրորդ օպերատոր դարձած «Etisalat» ընկերության վճարած գումարները (3 միլիարդ դոլար)[74]։ 2013 թվականին «Կոռուպցիայի ընկալման ինդեքսի» տվյալներով՝ 177 երկրների շարքում Եգիպտոսն զբաղեցրել է 114-րդ հորիզոնականը[75]։

Սուեզի ջրանցքը։

Եգիպտոսի ամենահայտնի միջազգային կազմակերպություններն են «Orascom Group»-ը և «Raya Contact Center»-ը։ Վերջին մի քանի տարիների ընթացքում էականորեն զարգացել և ընդլայնվել է ՏՏ հատվածը։ Եգիպտական մի շարք ստարտափեր իրենց նորարարությունները վաճառում են Հյուսիսային Ամերիկային և Եվրոպային՝ համագործակցելով այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Microsoft-ը, Oracle-ը և այլ խոշոր կորպորացիաներ։ Եգիպտական ընկերությունները համագործակցում են նաև արտասահմանյան փոքր և միջին մի շարք ձեռնարկությունների հետ։ Այդ ընկերությունների թվում են Xceed Contact Center-ը, Raya-ն, E Group Connections-ը և C3-ը։ Եգիպտոսի կառավարության անմիջական աջակցությամբ ՏՏ հատվածում ստեղծվում են եգիպտական մի շարք նոր ընկերություններ։

Մոտ 2,7 միլիոն եգիպտացիներ, որոնք արտագնա աշխատանքի են մեկնում այլ երկրներ, ակտիվորեն մասնակցում են երկրի բարգավաճմանը՝ դրամական փոխանցումների միջոցով (2009 թվականի տվյալներով՝ 7,8 միլիարդ ԱՄՆ դոլար), ինչպես նաև մարդկային և սոցիալական կապիտալի ու ներդրումների[76]։ Համաձայն Համաշխարհային բանկի տվյալների՝ 2012 թվականի դրությամբ արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների հայրենիք ուղարկած դրամական միջոցների ծավալը գերազանցել է ռեկորդային 21 միլիարդ դոլարը[77]։

Եկամուտների բաշխման տեսանկյունից Եգիպտոսի հասարակությունը անհավասարաչափ է բաշխված։ Տարբեր գնահատականներով Եգիպտոսի բնակչության 35-40 %-ը օրական աշխատում է 2 ԱՄՆ դոլարին համարժեք դինարի գումար, այն դեպքում, երբ հարուստ է համարվում բնակչության 2-3 %-ը[78]

Զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուիզ փողոց։ Իսլամական աշխարհում Հին Կահիրեն ունի միջնադարյան ճարտարապետական հուշարձանների ամենամեծ կենտրոնացումը։

Զբոսաշրջությունը Եգիպտոսի տնտեսության ամենակարևոր ճյուղերից մեկն է։ 2008 թվականի տվյալներով՝ ավելի քան 12,8 միլիոն զբոսաշրջիկ է այցելել Եգիպտոս՝ ապահովելով շուրջ 11 միլիարդ դոլար եկամուտ։ Զբոսաշրջության ոլորտն ապահովում է Եգիպտոսի աշխատաշուկայի շուրջ 12 %-ը[79]։ Երկրի զբոսաշրջության նախարար Հիշամ Զաազուն զբոսաշրջության մասնագետների և լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ 2012 թվականին զբոսաշրջությունը երկրում ապահովել է շուրջ 9,4 միլիարդ դոլարի եկամուտ, որը 2011 թվականի ցուցանիշից բարձր է 400 միլիոն դոլարով[80]։

Հուրգադայի մոտ գտնվող Սահլ Հաշիշ հանգստավայրը։

Գիզայի բուրգերը Եգիպտոսի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն են։ Այն Հին աշխարհի յոթ հրաշալիքներից միակն է, որը պահպանվել է մինչ մեր օրերը։

Միջերկրական և Կարմիր ծովերի Եգիպտոսի լողափերը ձգվում են շուրջ 3000 կիլոմետր (1900 մղոն)։ Եգիպտոսում զբոսաշրջային հայտնի ուղղություններ են Ակաբայի ծոցի լողափերը, Բուր Սաֆագան, Շարմ էլ Շեյխը, Հուրգադան, Լուքսորը, Դահաբը, Ռաս Սեդրը և Մարսա Ալամը։

Էներգետիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերձափնյա հենահարթակ Դարֆիլի գազի հանքավայրում։

2013 թվականին Եգիպտոսն արտադրել է 691,000  բարել նավթ և 2,141.05  տրիլիոն խորանարդ ֆուտ բնական գազ՝ նավթ արտահանող ամենախոշոր պետությունը, որը չի անդամակցում OPEC-ին։ Իսկ արդեն բնական չոր գազի արտահանման ցուցանիշներով Եգիպտոսը երկրորդն է ողջ Աֆրիկայում։ 2013 թվականին Եգիպտոսը եղել է բնական գազի և նավթի ամենախոշոր սպառողն Աֆրիկայում՝ սպառելով Աֆրիկայում նավթի սպառման ընդհանուր ցուցանիշների 20 %-ը, իսկ բնական չոր գազի պարագայում՝ 40 %-ը։ Բացի այդ, Եգիպտոսն ունի Աֆրիկայում նավթավերամշակման ամենահզոր հնարավորությունները՝ 726,000 բարել/օր (2012 թվականին)[68]։

Ներկայումս Եգիպտոսն Էլ Դաբայում նախատեսում է կառուցել իր առաջին ատոմակայանը, որը գտնվում է երկրի հյուսիսային հատվածում։ Ատոմակայանի կառուցման համար Ռուսաստանը տրամադրել է 25 միլիարդ դոլար ֆինանսավորում[81]։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտոսում տրանսպորտը կենտրոնացած է Կահիրեի և Նեղոսի ափին գտնվող մյուս խոշոր քաղաքների շրջանում։ Երկրի գլխավոր երկաթգիծն ունի 40,800 կիլոմետր (25,400 մղոն, որը ձգվում է Ալեքսանդրիայից մինչև Ասուան։ Երկաթուղին գտնվում է Եգիպտոսի ազգային երկաթգծի կառավարման ներքո։ Եգիպտոսում երկաթուղային ցանցերի ընդհանուր երկարությունը կազմում է 21,000 մղոն, որը բաղկացած է 28 գծերից և 796 կայարաններից։ Շուրջ 1800 գնացքներ սպասարկում են Նեղոսի հովիտը և Նեղոսի դելտան, Կարմիր և Միջերկրական ծովերի ափագիծը, Սինայի թերակղզին և Արևմտյան օազիսները։

Կահիրեի մետրոպոլիտեն (Գիծ 2)

Կահիրեի մետրոպոլիտենն Աֆրիկայում և արաբական աշխարհում մետրոյի լիարժեք համակարգ ունեցող երկու մետրոպոլիտեններից մեկն է։ Այն համարվում է Եգիպտոսի վերջին կարևորագույն նախագծերից մեկը, որն արժեցել է մոտ 12 միլիարդ եգիպտական ֆունտ։ Մետրոպոլիտենն ունի երեք սպասարկող գծեր։ Նախատեսվում է հետագայում կառուցել ևս 4-ը։

EgyptAir-ը, որը ներկայումս երկրի դրոշակակիր և խոշորագույն ավիաընկերությունն է, հիմնադրվել է 1932 թվականին, եգիպտացի արդյունաբերող Թալյաթ Հարբի կողմից։ Ներկայումս ավիաընկերության սեփականատերը Եգիպտոսի կառավարությունն է։ Ավիաընկերությունը տեղակայված է Կահիրեի միջազգային օդանավակայանում, որը վերջինիս գլխավոր հաբն է։ Ավիաընկերությունն սպասարկում է ուղիղ և չարթերային թռիչքներ՝ Մերձավոր Արևելքի, Եվրոպայի, Աֆրիկայի, Ասիայի և Ամերիկայի 75 ուղղություններով։ Ներկայումս ավիաընկերության ավիապարկում գրանցված են 80 ինքնաթիռներ։

Սուեզի ջրանցք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուեզի ջրանցքի կամուրջը

Սուեզի ջրանցքը ծովի մակարդակով կառուցված արհեստական ջրանցք է, որը համարվում է Միջին Արևելքի գլխավոր և կարևոր ջրային հանգույցը, որն իրար է կապում Միջերկրական և Կարմիր ծովերը։ Ջրանցքի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1869 թվականի նոյեմբերին՝ 10 տարվա շինարարական աշխատանքներից հետո։ Այն հնարավորություն է տալիս ծովային ճանապարհով իրար կապել Եվրոպան և Ասիան, առանց Աֆրիկայի շուրջը պտտվելու։ Ջրանցքի հյուսիսային կետը Պորտ Սաիդ քաղաքն է, իսկ հարավային ծայրակետը՝ Սուեզ քաղաքի Թավֆիք նավահանգիստը։ Իսմայիլիան տեղակայված է արևմտյան ափին՝ ջրանցքի կենտրոնից 3 կիլոմետր (1,9 մղոն) հեռավորության վրա։

2010 թվականի տվյալներով՝ ջրանցքն ունի 193,30 կիլոմետր (120,11 մղոն) երկարություն, 24 մետր (79 ֆուտ) խորություն և 205 մետր (673 ֆուտ) լայնություն։ Այն բաղկացած է 22 կիլոմետր երկարություն ունեցող հյուսիսային մուտքի ջրանցքից (14 մղոն), բուն Սուեզի ջրանցքից, որն ունի 162,25 կիլոմետր (100.82 մղոն) երկարություն և հարավային մուտքի ջրանցքից, որն ունի 9 կիլոմետր (5,6 մղոն) երկարություն։ Ջրանցքը միակողմանի ջրուղի է, որը հատվում է Բալլահ ջրանցման և Մեծ դառը լճի հետ։ Այն չունի փակուղիներ։ Ծովի ջուրը ազատորեն հոսում է ջրանցքով։ Ընդհանուր առմամբ, ջրանցքը ձմռանը Դառը լճից հյուսիս ընկած հատվածում հոսում է հյուսիս, իսկ ամռանը՝ հարավ։ Դառը լճերից դեպի հարավ ընկած հատվածում, ջրի ուղղությունը պայմանավորված է մակընթացություններով և տեղատվություններով։

2014 թվականի օգոստոսի 26-ին առաջարկվել է բացել Նոր Սուեզի ջրանցք։ Նոր Սուեզի ջրանցքի աշխատանքներն ավարտվել են 2015 թվականի հուլիսին[82][83]։ Ջրանցքի նոր հատվածի բացման պաշտոնական արարողությունը, որին մասնակցել են արտասահմանյան երկրների առաջնորդներ և ռազմական գործիչներ, տեղի է ունեցել 2015 թվականի օգոստոսի 6-ին։ Բացման արարողության համար եգիպտական բյուջեից հատկացվել է ահռելի գումարներ[84][85]։

Ջրամատակարարում և հանրային առողջապահություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտոսում խողովակային ջրամատակարարման ապահովումը 1990 թվականից մինչև 2010 թվականը քաղաքային բնակավայրերում 89 %-ից հասել է 100 %-ի, իսկ գյուղական բնակավայրերում՝ 39 %-ից 93 %-ի, չնայած բնակչության արագ աճին։ Այդ ընթացքում, Եգիպտոսը գյուղական համայնքներում հասել է բաց դեֆեկացիայի վերացման և ներդրումներ է անում ենթակառուցվածքների մեջ։ Եգիպտոսում բարելավված ջրային աղբյուրներին հասանելիությունը ներկայումս հասել է համընդհանուր՝ 99 % մակարդակի։ Բնակչության մոտ կեսը հասանելիություն ունի դեպի սանիտարական կոյուղիներ[86]։

Մասամբ, սանիտարական ապահովման վատ պայմանների պատճառով, յուրաքանչյուր տարի երկրում լուծից մահանում է 17,000 երեխա[87]։ Մեկ այլ մարտահրավեր է ջրի համար սահմանված հարկերի պետության կողմից սուբսիդավորման ցածր մակարդակն է, որն ամենացածրն է ամբողջ աշխարհում։ Այն, իր հերթին, պահանջում է պետական դոտացիաներ նույնիսկ գործառնական ծախսերի համար․ իրավիճակ, որը սրվել է Արաբական գարունից հետո, երբ առանց հարկերի բարձրացման, բարձրացվեցին աշխատավարձերը։ Այլ հիմնախնդիրների թվում են նաև ջրի և կեղտաջրերի մաքրման կայանները, ինչպես նաև սահմանափակ պատասխանատու կառավարումը և թափանցիկությունը։

Նեղոսի կանաչ հովիտը, որն անցնելով անապատի միջով, Միջերկրական ծովի մոտ ձևավորում է դելտա։

Ոռոգվող հողեր և բերք[խմբագրել | խմբագրել կոդը]

Զգալի տեղումների բացակայության պատճառով՝ Եգիպտոսի գյուղատնտեսությունը մեծապես կախված է ոռոգումից։ Ոռոգման ջրերի հիմնական աղբյուրը Նեղոս գետն է, որի հոսքը կարգավորվում է Ասուան քաղաքի մոտ գտնվող ամբարտակի միջոցով։ Վերջինս, տարեկան միջինում, կուտակում է 55 խորանարդ կիլոմետր (45,000,000 ակր/ֆուտ) ջուր, որից 46 խորանարդ կիլոմետրն (37,000,000 ակր/ֆուտ) օգտագործվում է ոռոգման նպատակով[88]։

Նեղոսի հովտում և դելտայում մոտ 33, 600 քառակուսի կիլոմետր (13, 000 քառակուսի մղոն) հողատարածք օգտվում են ոռոգման այս ջրերից՝ արտադրելով տարեկան միջինում 1․8 բերք[88]։ Այսինքն, շնորհիվ ոռոգման այս ջրերի Նեղոսի հովտում և դելտայում արտադրվող բերքը միջինում 1․8 անգամ գերազանցում է սովորական բերքատվության ցուցանիշներին։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտոսի դեմոգրաֆիական կորը
  • Բնակչության թիվը՝ 80,5 միլիոն (2010 թվականի հուլիս, 16-րդ տեղը աշխարհում)։
  • Տարեկան աճը՝ 2 % (պտղաբերությունը՝ 3 ծնունդ)։
  • Կյանքի միջին տևողությունը՝ 69,8 տարի՝ տղամարդիկ, 75,1՝ կանայք։
  • Ազգային կազմը՝ արաբներ՝ 98 %, նաև՝ նուբիացիներ, բեջա, բերբերներ և այլք։
  • Կրոնական կազմը՝ մուսուլմաններ (հիմնականում սուննիներ)՝ 90 %, քրիստոնյաներ՝ ղպտիներ՝ 9 %, այլ քրիստոնյաներ՝ 1 %[89][90][91]
  • Գրագիտությունը՝83 % տղամարդիկ, 59 % կանայք (2005 թվականի գնահատականներով)։
  • Քաղաքային բնակչությունը՝43 % (2008 թվական)։
Եգիպտոսի բնակչության խտությունը (մարդ/քկմ2)

Եգիպտոսը Մերձավոր Արևելքի ամենաշատ բնակեցված երկիրն է և բնակչությամբ երկրորդ երկիրը Աֆրիկայում. բնակչությունը կազմում է 80,5 միլիոն մարդ՝ 2010 թվականի տվյալներով[92]։ Բնակչությունն արագ աճել է 1970–2010 թվականներին՝ պայմանավորված բժշկության նվաճումների և գյուղատնտեսության արտադրողականության բարձրացման[93]՝ այսպես կոչված Կանաչ հեղափոխության հետ[94]։ Նապոլեոնի արշավանքի ժամանակ Եգիպտոսի բնակչությունը ընդամենը 3 միլիոն էր[95]։ 1939 թվականին Եգիպտոսի բնակչությունը կազմում էր 16,5 միլիոն մարդ[96]։

Բնակչությունը հիմանանում կենտրոնացած է Նեղոսի երկայնքով և դելտայում (մասնավորապես՝ Կահիրեում և Ալեքսանդրիայում), ինչպես նաև Սուեզի ջրանցքի մոտակայքում։ Բնակչության մոտ 90 %-ը դավանում է իսլամ, մնացածները՝ քրիստոնեություն, մասնավորապես՝ Ղպտի ուղղափառ եկեղեցի[97]։ Բացի կրոնական պատկանելությունից, եգիպտացիները բաժանվում են նաև խոշոր քաղաքային կենտրոններում ապրողների և ֆելլահների՝ գյուղական տեղանքում ապրող ֆերմերների։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտոսը արաբախոս աշխարհում մշակութային միտումներ սահմանողն է։ Արաբական և մերձավորարևելյան ժամանակակից մշակույթը մեծապես կրում է եգիպտական գրականության, երաժշտության, ֆիլմերի և հեռուստատեսության ազդեցությունը։ Եգիպտոսը տարածաշրջանում առաջատար դեր է ունեցել 1950-ական և 1960-ական թվականներին՝ արաբախոս աշխարհում ամրապնդելով եգիպտական մշակույթի կայացումը[98]։

Եգիպտական ինքնությունը զարգացել է շրջափակման երկար ժամանակահատվածի ընթացքում՝ ներառելով իսլամը, քրիստոնեությունը և հուդայականությունը և նոր լեզուն՝ արաբերենը և դրա խոսակցական ժառանգը՝ եգիպտական արաբերենը, որը հիմնված է բազմաթիվ հին եգիպտական բառերի վրա[99]։

19-րդ դարասկզբին գիտնական Ռիֆաա Ռաֆի ալ-Տահտաուին վերականգնել է Հին Եգիպտոսի հանդեպ հետաքրքրությունը։ Տահտաուին կրթական նորարար Ալի Մուբարաքի հետ հիմնադրել է բնիկ եգիպտագիտության դպրոցը, որը ոգեշնչում էր փնտրում միջնադարյան եգիպտացի գիտնականների համար, ինչպիսիք են Ալ-Սույութին և Ալ-Մաքրիզին, որոնք ուսումնասիրել են Եգիպտոսի պատմությունը, լեզուն և հնությունները[100]։

Եգիպտոսի վերածնունդը իր գագաթնակետին է հասել 19-րդ դարի վերջին և 20-րդ դարասկզբին՝ շնորհիվ Մուհամմադ Աբդոյի, Ահմեդ Լութֆի էլ-Սայեդի, Մուհամմադ Լութֆին Գումահի, Թաուֆիկ ալ-Հաքիմի, Սալամա Մոուսսայի, Տահա Հուսեյնի և Մահմուդ Մուխթարի[101]։

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեն արաբական կինոարտադրության և ժամանակակից արաբական երաժշտության կենտրոն է։

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտացիներին է պատկանում առաջին խոշոր քաղաքակրթություններից մեկը, որում սահմանվել է արվեստի և ճարտարապետության ձևավորման տարրեր։ Եգիպտական կապույտը, որը հայտնի է նաև որպես կալցիումի պղնձի սիլիկատ, ավազի, պղնձի և նատրոկաուստիկ սոդայի մանրացումից ու դրանց տաքացումից ստացվող գունանյութ է, որն օգտագործել են եգիպտացիները հազարավոր տարիներ։ Այն համարվում է առաջին սինթետիկ գունանյութը[102]։ Այն հաճախ էր կիրառվում գերեզմանաքարերի նկարների և սգո առարկաների դեպքում՝ պաշտպանելու մահացածին անդրշիրիմյան կյանքում։ Որպես փարավոններին մատուցված ծառայություն՝ պատերի նկարազարդումները ստեղծված էին տեսողական կանոնների և նշանակությունների խիստ օրենքներով։ Եգիպտական քաղաքակրթությունը հայտնի է դարձել իր վիթխարի բուրգերով, տաճարներով և փառահեղ դամբարաններով։

Ճանաչված օրինակներ են Ջոսերի բուրգը, որը կառուցել է Իմհոթեպ ճարտարապետը մոտավորապես մ․ թ․ ա․ 2780 թվականին, Սֆինքսը և Աբու Սիմբելի տաճարները։ Եգիպտական ժամանակակից արվեստը համաշխարհային արվեստի պես բազմազան է՝ Հասան Ֆաթհիի ու Ռամզես Ուիսա Ուասեֆի կիրառական ճարտարապետությունից մինչև Մահմուդ Մուխթարի արձաններ ու Իսահակ Ֆանուսի ղպտիական տարբերվող պատկերագրություն։ Կահիրեի օպերային թատրոն Եգիպտոսի մայրաքաղաքի կատարողական արվեստի հիմնական օջախն է։

Հեռահաղորդակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտոսում լարային և անլար հեռահաղորդակցության արդյունաբերությունն սկսվել է 1854 թվականին, երբ Կահիրեում և Ալեքսանդրիայում հիմնվել են առաջին հեռագրային գծերը։ Երկու քաղաքների միջև առաջին հեռախոսային կապը հաստատվել է 1881 թվականին[103]։ 1999 թվականի սեպտեմբերին հայտարարվել է տեխնոլոգիական վերածննդի ազգային նախագծի մասին, որն արտահայտում էր Եգիպտոսի կառավարության նախաձեռնողականությունը IT սեկտորի զարգացման վերաբերյալ։

Փոստային ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Egypt Post ընկերությունը Եգիպտոսում պատասխանատու է փոստային ծառայությունների մատուցման համար։ Այն հիմնադրվել է 1865 թվականին և համարվում է երկրի ամենահին պետական ինստիտուտներից մեկը։ Եգիպտոսն այն 21 պետություններից մեկն է, որոնք նախաձեռնել են Համընդհանուր փոստային միության հիմնադրումը, որը ներկայումս կոչվում է Գլխավոր փոստային միություն։ Վերջինս ստեղծվել է Բեռնի կամ Համաշխարհային փոստային կոնվենցիայի շրջանակներում։

Սոցիալական մեդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի սեպտեմբերին Եգիպտոսի խորհրդարանը ընդունել է որոշում, որը հնարավորություն է տալիս իշխանություններին մոնիթորինգի տակ պահել օգտատերերի գործողություններն սոցիալական ցանցերում, որն իրականացվում է համացանցի խորացող վերահսկողության շրջանակներում[104][105]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կահիրեի համալսարանը
Եգիպտոսում գրագիտության մակարդակը 15 տարեկան և բարձր բնակչության շրջանում, UNESCO-ի վիճակագրության ինստիտուտ։

1996 թվականից մինչև 2013 թվականը երկրում անգրագիտության մակարդակն էականորեն կրճատվել է՝ 39,4 %-ից հասնելով 25,9 %-ի։ 2014 թվականի հուլիս ամսվա դրությամբ՝ 35 տարեկան և բարձր բնակչության շրջանում գրագիտության մակարդակը հասնում է 73,9 %-ի[106]։ Անգրագիտության մակարդակը շատ բարձր է (մոտ 64,9 %) 60-ից բարձր տարիքի բնակչության շրջանում, իսկ 15-24 տարեկանների մոտ այն կազմում է շուրջ 8,6 %[107]։

Եգիպտոսում եվրոպական կրթական համակարգն առաջին անգամ նեդրվել է 19-րդ դարի կեսերին՝ Օսմանյան կայսրության կողմից։ Սկզբնական շրջանում այդ կրթական համակարգին հասանելիություն են ունեցել ենթակա պետական պաշտոնյաների և բանակի սպաների երեխաները[108]։ Բրիտանական բռնազավթման տարիներին կտրուկ նվազել է կրթության ոլորտում իրականացվող ներդրումները և աշխարհիկ միջնակարգ դպրոցները, որոնք նախկինում անվճար էին, դարձան վճարովի[108]։

1950-ական թվականներին նախագահ Նասերը բոլոր եգիպտացիների համար սահմանեց անվճար կրթություն[108]։ Եգիպտական կրթական համակարգն իր ազդեցությունն ունեցավ արաբական մյուս երկրների կրթական համակարգերի վրա, որոնք իրենց մոտ աշխատանքի էին վերցնում Եգիպտոսում վերապատրաստված ուսուցիչների[108]։ Շուտով պահանջարկը գերազանցեց առկա պետական ռեսուրսների մակարդակը, որի արդյունքում տուժեց պետական կրթության որակը[108]։ Այսօր այդ հանգամանքն սրել է ուսուցիչ- աշակերտ փոխհարաբերությունները (մոտ 15-ից մեկը) և նպաստել գենդերային անհավասարության մակարդակի աճին[108]։

Սկսած վեց տարեկանից Եգիպտոսում երեխաները պետք է սովորեն հիմնական դպրոցում, որը բաղկացած է տարրական (3 տարի) և միջնակարգ դպրոցներից (6 տարի)[109]։ 9-րդ դասարանն ավարտելուց հետո՝ աշակերտները միջնակարգ կրթությունը կարող են շարունակել հիմնական կամ տեխնիկական դպրոցներում։ Միջնակարգ հիմնական դպրոցն աշակերտներին նախապատրաստում է բարձրագույն կրթությանը, իսկ դրանց շրջանավարտները կարող են ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ ավարտական քննությունների ժամանակ հավաքած միավորների շնորհիվ։ Այդ ստուգիչ քննությունները կոչվում են Թանավեյա ամա[109]։

Միջնակարգ տեխնիկական կրթությունն ունի երկու մակարդակներ։ Առաջինը տևում է երեք տարի, իսկ երկրորդը, որի ժամանակ տեղի է ունենում արհեստի խորացված ուսուցում, ձգվում է հինգ տարի։ Միջնակարգ տեխնիկական կրթություն ունեցողներն իրեն ավարտական քննությունների արդյունքներով կարող են ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություններ, սակայն այս երևույթն այդքան էլ տարածված չէ[109]։

Համաձայն «Աշխարհի համալսարանների ակադեմիական վարկանիշի» (Շանհայի վարկանիշ)՝ Կահիրեի համալսարանը տատանվում է 401-500-րդ հորիզոնականների միջակայքում[110], իսկ ըստ «QS World University Rankings»-ի՝ 551-600-րդ հորիզոնականների միջակայքում։ Համաձայն «QS World University Rankings»-ի Կահիրեի ամերիկյան համալսարանը թոփ համալսարանների ցանկում զբաղեցնում է 360-րդ հորիզոնականը, իսկ Ալ-Ազհարի համալսարանը, Ալեքսանդրիայի համալսարանը և Ային Շամս համալսարանը գտնվում են 701-րդ հորիզոնականից ավելի ցածր դիրքերում[111]։ Ներկայումս Եգիպտոսը բացում է գիտահետազոտական նոր ինստիտուտներ՝ երկրում նորարարական ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով, որոնցից ամենահայտնիներից մեկը Գիտության և տեխնոլոգիայի Զեվայլ կենտրոնն է։

Առողջապահություն[խմբագրել | խմբագրել կոդը]

57357 հիվանդանոցը

2011 թվականի տվյալներով՝ ծննդյան պահին արական սեռի ներկայացուցիչների կյանքի միջին տևողությունը գնահատվել է 73․20 տարի, իսկ իգական սեռի ներկայացուցիչների պարագայում՝ 75․20 տարի։ Եգիպտոսն իր համախառն ներքին արդյունքի 3․7 %-ն ուղղում է առողջապահությանը, ներառյալ նաև բժշկական ծախսերը, որոնց 22 %-ը հոգում է քաղաքացին, իսկ մյուս մասը՝ պետությունը[112]։ Իսկ արդեն 2010 թվականին Եգիպտոսն առողջապահության ոլորտին է ուղղել երկրի ՀՆԱ-ի 4․66 %-ը։ 2009 թվականի տվյալներով՝ յուրաքանչյուր 10,000 բնակչի բաժին է հասնում 16․04 բժիշկ և 33․08 բուժքույր[113]։

Վերջին տարիներին տեղի ունեցած արդիականացման աշխատանքների արդյունքում՝ Եգիպտոսի առողջապահության համակարգն էականորեն առաջընթաց և զարգացում է գրանցել։ Քաղաքային և գյուղական համայնքներում տեղի ունեցած էական բարեփոխումների արդյունքում՝ առողջապահական համակարգին հասանելիություն ունեն երկրի բնակչության շուրջ 98 %-ը։ Կյանքի տևողության կանխատեսումները աճել են 1960-ական թվականներից սկսած (44.8 տարի) և 2009 թվականին հասել 72․12 տարվա։ Էականորեն կրճատվել է երեխաների մահացության ցուցանիշները։ 1970-1980-ական թվականներին 1000 ծնված երեխաներից 101-132-ը մահացել են, 2000 թվականին՝ 50-60, իսկ 2008 թվականին՝ 28-30[114]։

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ 2008 թվականին Եգիպտոսի 15-49 տարեկան կանանց և աղջիկների շրջանում թլպատման ցուցանիշները հասել են 91․1 %-ի[115], չնայած, որ այն երկրում անօրինական է։ 2016 թվականին երկրի համապատասխան օրենսդրության մեջ տեղի է ունեցել փոփոխություն, որի արդյունքում առավել խստացվել են թլպատման համար նախատեսված պատիժը՝ սահմանելով առավելագույն 15 տարվա ազատազրկում։ Նրանք, որոնք զոհերին դրդում են նման քայլի, կարող են ազատազրկվել մինչև 3 տարի ժամկետով[116]։

2009 թվականի տվյալներով՝ Եգիպտոսի բժշկական ապահովագրություն ունեցող քաղաքացիների թիվը հասել է 37 միլիոն, որոնցից 11 միլիոնն անչափահասներ են՝ այդպիսով բժշկական ապահովագրություն ապահովելով Եգիպտոսի բնակչության 52 տոկոսի համար[117]։

Եգիպտագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կահիրեի թանգարան համարվում է աշխարհում ամենամեծ հին եգիպտական մշակույթի իրերի պահոցը։

Եգիպտոսը այն վայրերից է, որոնք մեծ հետաքրքրություն են ներկայացնում գիտնականների մոտ։ Գոյություն ունի գիտություն, որը զբաղվում է Հին Եգիպտոսի մշակույթի, լեզվի և գիտության ուսումնասիրությամբ՝ եգիպտագիտությունը։ Եգիպտագիտության հիմնադրումը համարվում է Ժան Ֆրանսուա Շամպոլյոնի կողմից 1822 թվականի սեպտեմբերի 14-ի հրապարակումը՝ «Նամակ պ-ն Դասյեին», որտեղ նա ճիշտ և հստակ ներկայացնում է հին եգիպտական հիերոգլիֆային գիր համակարգը։ Դրա մասին զեկուցում Շամպոլյոնը կատարեց 1822 թվականի սեպտեմբերի 22-ին Փարիզի Գրերի ակադեմիայում։

Հայտնի եգիպտագետներ՝

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մզկիթ (Ասուան, Եգիպտոս)

Բնակչության հիմանական մասը խոսում է արաբերենով և դավանում է սուննի իսլամ, կան նաև ղպտի քրիստոնյաներ[89][118][119][120][90][121]։

Քրիստոնեությունը Եգիպտոսում ծագել է Ալեքսանդրիայում, և այնտեղից տարածվել ողջ երկրում

Տուրիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովափ Նաամա Բեյ ծոցում, Շարմ-էշ-Շեյխ
Կառնակի տաճարը, Լուքսոր

Տուրիզմը Եգիպտոսի եկամտի հիմնական աղբյուրներից է։ Պետությունը աջակցում է այս ոլորտի զարգացմանը։ Կառուցվում և նորացվում են ծովափնյա հանգստի գոտիները՝ Շարմ-էշ Շեյխ, Հուրգադա և այլ քաղաքներում։

Եգիպտոսում գտնվում են տարբեր ժամանակաշրջանների և քաղաքակրթությունների հուշարձաններ՝ հին եգիպտական, քրիստոնեական (ղպտիական), միջնադարյան արաբական։ Առավել այցելվող տեսարժան վայրերն են՝

Նուբար Փաշաի արձանը Ալեքսանդրիայում

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտոսը արաբական աշխարհի ամենամեծ բնակչություն ունեցող երկիրն է և երրորդը՝ Աֆրիկա աշխարհամասում՝ 2017 թվականի դրությամբ ունենալով 95 միլիոն բնակիչ[122]։ Բնակչությունը կտրուկ աճ է ունեցել 1970-ից մինչև 2010 թվականների միջակայքում՝ բժշկության զարգացման և գյուղատնտեսության արտադրողականության աճի հետ կապված[123], ինչը Կանաչ հեղափոխության շնորհիվ էր[124]։ Եգիպտոսի բնակչությունը գնահատվել է 3 միլիոն, երբ Նապոլեոնը զավթել է երկիր 1798 թվականին[125]։

Եգիպտոսի բնակիչները մեծապես ուրբանիզացված են, հիմնականում կենտրոնացած են Նեղոսի երկայնքով (Կահիրե, Ալեքսանդրիա), դելտայում և Սուեզի ջրանցքի մոտ։ Եգիպտացիները ժողովրդագրական առումով բաժանվում են երկու խմբի. նրանք, ովքեր հիմնականում ապրում են քաղաքային կենտրոններում և ֆելլահներում, և ագարակատերեր, որոնք բնակվում են գյուղական համայնքներում։ Բնակեցված տարածքը կազմում է ընդամենը 77,041 կմ², որի համաձայն ֆիզիոլոգիական խտությունը կազմում է յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրում 1,200 մարդ, ինչը հավասարազոր է Բանգլադեշի ցուցանիշին։

Արտագաղթը սահմանափակվել է Նասերի կառավարման շրջանով, հազարավոր եգիպտացի մասնագետներ ուղարկվել են արտասահման Արաբական սառը պատերազմի կոնտեքստում[126]։ Եգիպտական էմիգրացիան ազատականացվել է 1971 թվականին՝ Սադաթի նախագահության ընթացքում՝ հասնելով ռեկորդային ցուցանիշների 1973 թվականի նավթի ճգնաժամից հետո[127]։ 2,7 միլիոն եգիպտացիներ ապրում են արտերկրում։ Եգիպտացի արտագաղթյալների մոտ 70%-ն ապրում է արաբական երկրներում (923,600՝ Սաուդյան Արաբիայում, 332,600-ը՝ Լիբիայում, 226,850՝ Հորդանանում, 190,550՝ Քուվեյթում և մոտակա տարածքներում)։ Մնացած 30%-ը մեծ մասամբ բնակվում է Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում (318,000՝ ԱՄՆ, 110,000՝ Կանադա և 90,000՝ Իտալիա)[76]։ Ոչ արաբական երկրներ արտագաղթի գործընթացը սկսվել է 1950-ական թվականներից[128]։

Հայերը Եգիպտոսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտոսում հայերը հաստատվել են դեռևս մեր թվարկությունից շատ առաջ։ 1947-1948 թվականներին ավելի քան 3.5 հազար եգիպտահայեր ներգաղթել են Հայաստան։ Այժմ եգիպտոսում ապրում է 6 հազար հայ, որոնք կենտրոնացած են Կահիրեում և Ալեքսանդրիայում։ Նրանք միշտ էլ գնահատելի դեր են կատարել Եգիպտոսի քաղաքական, ռազմական, տնտեսական և մշակութային կյանքում։ Եգիպտոսի համայնքի կյանքում նշանակալի ավանդ ունի Նուբարյան գերդաստանը (Նուբար փաշա Նուբարյան, Պողոս փաշա Նուբարյան)։ Նուբար փաշա Նուբարյանը Եգիպտոսի թագավորության առաջին վարչապետն է եղել։ Զբաղվել է Եգիպտոսի հայ գաղութի հարցերով, մշակել օրենսդրական բարեփոխումներ, նպաստել և դրամական միջոցեր է տրամադրել հայ պարբերականների հրատարակման, դպրոցների հիմնադրման համար, վարել բարձր պաշտոններ (Արտաքին գործերի նախարար, վարչապետ)։ Ալեքսանդրիայում կանգնեցված է Նուբար փաշայի արձանը (1904 թ.)։ Նրա անունով կոչվել են փողոցներ Կահիրեյում և Ալեքսանդրիայում։ Պողոս փաշա Նուբարյանի նախաձեռնությամբ հիմնվել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը ՀԲԸՄ (1906 թ.), ստեղծվել են բազմաթիվ մշակութային կենտրոններ։ Նրա ֆինանսավորմամբ հայրենիք ներգաղթող հայերի համար Երևանի մոտակայքում կառուցվել է ավան, որը նրա անունով կոչվում է Նուբարաշեն։ Հայաստանյայց առաքելական եկեղեցու Եգիպտոսի թեմը կազմավորվել է 1825 թվականին (առաջնորդանիստը Կահիրեյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է)։ Ներկայումս գործում են հայկական 6 եկեղեցի, 3 ազգային վարժարան, մշակութային, բարեգործական և մարզական միություններ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Goldschmidt, Arthur (1988). Modern Egypt: The Formation of a Nation-State. Boulder, CO: Westview Press. էջ 5. ISBN 978-0-86531-182-4. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.
  2. «Background Note: Egypt». United States Department of State Bureau of Near Eastern Affairs. 2010 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2011 թ․ մարտի 5-ին.
  3. Pierre Crabitès (1935). Ibrahim of Egypt. Routledge. էջ 1. ISBN 978-0-415-81121-7. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 10-ին. «... on July 9, 1805, Constantinople conferred upon Muhammad Ali the pashalik of Cairo ...»
  4. 4,0 4,1 4,2 4,3 «World Economic Outlook Database, April 2019». IMF.org. International Monetary Fund. Վերցված է 2019 թ․ հունիսի 13-ին.
  5. 5,0 5,1 Midant-Reynes, Béatrix (2000). The Prehistory of Egypt: From the First Egyptians to the First Kings. Oxford: Blackwell Publishers.
  6. «Constitution of The Arab Republic of Egypt 2014» (PDF). sis.gov.eg. Արխիվացված (PDF) օրիգինալից 2015 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 13-ին.
  7. 7,0 7,1 «South Africa just lost its spot as Africa's second largest economy». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 11-ին.
  8. 8,0 8,1 «South Africa's Economy Falls To Third Behind Nigeria, Egypt». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
  9. 9,0 9,1 Midant-Reynes, Béatrix. The Prehistory of Egypt: From the First Egyptians to the First Kings. Oxford: Blackwell Publishers.
  10. 10,0 10,1 «The Nile Valley 6000–4000 BCE Neolithic». The British Museum. 2005. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 21-ին.
  11. 11,0 11,1 Bard, Kathryn A. Ian Shaw, ed. The Oxford Illustrated History of Ancient Egypt. Oxford: Oxford University Press, 2000. p. 69.
  12. 12,0 12,1 «The Fall of the Egyptian Old Kingdom». BBC. 2011 թ․ փետրվարի 17. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 3-ին.
  13. 13,0 13,1 «The Kushite Conquest of Egypt». Ancientsudan.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 25-ին.
  14. 14,0 14,1 Shaw (2002) p. 383
  15. Bowman, Alan K (1996). Egypt after the Pharaohs 332 BC – AD 642 (2nd ed.). Berkeley: University of California Press. էջեր 25–26. ISBN 0-520-20531-6.
  16. 16,0 16,1 Stanwick, Paul Edmond (2003). Portraits of the Ptolemies: Greek kings as Egyptian pharaohs. Austin: University of Texas Press. ISBN 0-292-77772-8.
  17. «Egypt». Berkley Center for Religion, Peace, and World Affairs. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 14-ին. See drop-down essay on "Islamic Conquest and the Ottoman Empire"
  18. Kamil, Jill. Coptic Egypt: History and Guide. Cairo: American University in Cairo, 1997. p. 39
  19. Goldschmidt Arthur (1988)։ Modern Egypt: The Formation of a Nation-State։ Boulder, CO: Westview Press։ էջ 5։ ISBN 978-0-86531-182-4։ Արխիվացված օրիգինալից 6 September 2015-ին։ Վերցված է 20 June 2015 
  20. «Background Note: Egypt»։ United States Department of State Bureau of Near Eastern Affairs։ 10 November 2010։ Վերցված է 5 March 2011 
  21. Pierre Crabitès (1935)։ Ibrahim of Egypt։ Routledge։ էջ 1։ ISBN 978-0-415-81121-7։ Արխիվացված օրիգինալից 9 May 2013-ին։ Վերցված է 10 February 2013։ «... on July 9, 1805, Constantinople conferred upon Muhammad Ali the pashalik of Cairo ...» 
  22. «Egypt to build new administrative and business capital». BBC News. 2015 թ․ մարտի 13. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
  23. «Constitution of The Arab Republic of Egypt 2014» (PDF). sis.gov.eg. Արխիվացված (PDF) օրիգինալից 2015 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 13-ին.
  24. «Timetable for Egypt's parliamentary elections announced; voting to start 17 Oct». Ahram Online. 2015 թ․ օգոստոսի 30. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 11-ին.
  25. «El-Sisi wins Egypt's presidential race with 96.91%». English.Ahram.org. Ahram Online. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 28-ին.
  26. «Think Again: The Muslim Brotherhood». Al-Monitor. 2013 թ․ հունվարի 28. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 7-ին.
  27. «Who's Who: Members of Egypt's 50-member constitution committee». Al-Ahram. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 1-ին.
  28. «Egypt». Freedom in the World 2013. Freedom House. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
  29. Jankowski, James. "Egypt and Early Arab Nationalism" in Rashid Khalidi, ed. The Origins of Arab Nationalism. New York: Columbia University Press, 1990, pp. 244–45
  30. Dawisha, Adeed (2003). Arab Nationalism in the Twentieth Century. Princeton: Princeton University Press. էջեր 264–265, 267.
  31. 31,0 31,1 Brown, Nathan J. «Mechanisms of Accountability in Arab Governance: The Present and Future of Judiciaries and Parliaments in the Arab World». Programme on Governance in the Arab Region. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 5-ին.
  32. Gehlen, M. (2015) Al-Dschasira-Journalisten zu drei Jahren Haft verurteilt Արխիվացված 30 Օգոստոս 2015 Wayback Machine, Zeit Online, 29 August 2015
  33. Cambanis, Thanassis (2010 թ․ սեպտեմբերի 11). «Succession Gives Army a Stiff Test in Egypt». The New York Times. Egypt. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 3-ին.
  34. Cambanis, Thanassis (2010 թ․ սեպտեմբերի 11). «Succession Gives Army a Stiff Test in Egypt». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 11-ին.
  35. Marshall, Shana (2015 թ․ ապրիլի 15). «The Egyptian Armed Forces and the Remaking of an Economic Empire». Carnegie Endowment for International Peace. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 23-ին.
  36. Steinitz, Yuval (2006 թ․ դեկտեմբերի 4). «Not the peace we expected». Haaretz. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.
  37. Katz, Yaacov (2007 թ․ հունվարի 15). «Egypt to launch first spy satellite». The Jerusalem Post.
  38. Stephen Clark (2014 թ․ ապրիլի 16). «Egyptian reconnaissance satellite launched by Soyuz». Spaceflight Now. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 18-ին.
  39. «Obama restores US military aid to Egypt over Islamic State concerns». The Guardian. 2015 թ․ մարտի 31. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 14-ին.
  40. «The U.S. gives Egypt $1.5 billion a year in aid. Here's what it does». The Washington Post. 2013 թ․ հուլիսի 9. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  41. Sharp, Jeremy M. (2014 թ․ հունիսի 5). «Egypt: Background and U.S. Relations» (PDF). Congressional Research Service. Արխիվացված (PDF) օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 8-ին.
  42. Holland, Steve; Mason, Jeff (2013 թ․ օգոստոսի 15). «Obama cancels military exercises, condemns violence in Egypt». Reuters. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 8-ին.
  43. Iqbal, Jawad (2015 թ․ մայիսի 7). «Business as usual for Egypt and the West». BBC. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 23-ին.
  44. «Egypt 'has key role' in fight against Islamic State – Kerry». BBC. 2014 թ․ սեպտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 18-ին.
  45. Adler, Stephen; Mably, Richard (2014 թ․ մայիսի 15). «Exclusive: Egypt's Sisi asks for U.S. help in fighting terrorism». Reuters. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 18-ին.
  46. «Egypt's Sisi congratulates US President elect Donald Trump». Ahram Online. 2016 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 9-ին.
  47. Reuters. (10 February 2017). "Analysis: Trump presidency heralds new era of US-Egypt ties ". (Jerusalem) Jerusalem Post website Արխիվացված 15 Ապրիլ 2017 Wayback Machine Retrieved 10 February 2017.
  48. Baker, Peter; Walsh, Declan (2017 թ․ ապրիլի 3). «Trump Shifts Course on Egypt, Praising Its Authoritarian Leader». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  49. Naumkin, Vitaly (2014 թ․ օգոստոսի 13). «Russia, Egypt draw closer». Al-Monitor. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 8-ին.
  50. «Russia, Egypt seal preliminary arms deal worth $3.5 billion: agency». Reuters. 2014 թ․ սեպտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 8-ին.
  51. Anishchuk, Alexei (2014 թ․ օգոստոսի 12). «Russia to boost trade with Egypt after Western food ban». Yahoo News. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 8-ին.
  52. "China's Egypt Opportunity Արխիվացված 27 Սեպտեմբեր 2015 Wayback Machine". The Diplomat. 24 December 2014
  53. «Which Countries Are For or Against China's Xinjiang Policies?». The Diplomat. 2019 թ․ հուլիսի 15.
  54. Wilson, Nigel (2014 թ․ հոկտեմբերի 13). «Saudi Arabia and UAE to Prop Up Egypt With $5bn Aid Boost». International Business Times. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 17-ին.
  55. Knickmeyer, Ellen (2013 թ․ օգոստոսի 18). «Saudi King Offers Support to Egyptian Military». The Wall Street Journal. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 17-ին.
  56. "Saudi King Abdullah visits Egypt's Sisi Արխիվացված 7 Փետրվար 2015 Wayback Machine". Al-Jazeera. 20 June 2014.
  57. "Massive Israel protests hit universities" (Egyptian Mail, 16 March 2010) "According to most Egyptians, almost 31 years after a peace treaty was signed between Egypt and Israel, having normal ties between the two countries is still a potent accusation and Israel is largely considered to be an enemy country"
  58. Maddy-Weitzmann, Bruce (1997). Middle East Contemporary Survey: 1995, Volume 19; Volume 1995. Moshe Dayan Center. էջ 265. ISBN 978-0-8133-3411-0.
  59. "This time, Gaza fighting is 'proxy war' for entire Mideast Արխիվացված 16 Հոկտեմբեր 2014 Wayback Machine". CNN News. 1 August 2014.
  60. Hanna, Michael W. (2014 թ․ օգոստոսի 13). «The Sisi Doctrine». Foreign Policy. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 8-ին.
  61. Shama, Nael (2013). Egyptian Foreign Policy: Against the National Interest. Routledge. էջեր 129–131.
  62. Cagaptay, Soner; Sievers, Marc (2015 թ․ մարտի 8). «Turkey and Egypt's Great Game in the Middle East». Foreign Affairs. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 23-ին.
  63. Mezzofiore, Gianluca (2014 թ․ սեպտեմբերի 30). «Boycott Turkey Movement Grows in Egypt After Erdogan's Inflammatory UN Speech». International Business Times. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 17-ին.
  64. Soussi, Alasdair (2008 թ․ նոյեմբերի 9). «Desperate on the Border». Jerusalem Report. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 30-ին.
  65. Pierre Beckouche (2017). Europe's Mediterranean Neighbourhood. Edward Elgar Publishing. էջ 121. ISBN 978-1-78643-149-3.
  66. «Report for Selected Countries and Subjects». www.imf.org (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  67. Egypt Country Profile Արխիվացված 1 Հունիս 2013 Wayback Machine. Undp.org.eg (11 February 2011). Retrieved 29 July 2013.
  68. 68,0 68,1 «Egypt». U.S. Energy Information Administration. 2014 թ․ օգոստոսի 14. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 24-ին.
  69. «Egypt to reduce natural gas exports to avoid energy crisis». AMEinfo.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 6-ին.
  70. Enders, Klaus. «Egypt: Reforms Trigger Economic Growth». International Monetary Fund. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 2-ին. «In its most recent review of Egypt's economy, the IMF has said the expansion has broadened from energy, construction, and telecommunications to labor-intensive sectors such as agriculture and manufacturing.»
  71. Kingsley, Patrick (2013 թ․ մայիսի 16). «Egypt suffering worst economic crisis since 1930s». Guardian. London. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 18-ին.
  72. «IRIN Middle East | Egypt: Corruption hampering development, says opposition report | Breaking News». Irinnews.org. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 25-ին.
  73. Rania Al Malky. «et — Full Story». Egypttoday.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 25-ին.
  74. Fatima El Saadani (2006 թ․ օգոստոս). «Etisalat Wins Third License». Business Today. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 21-ին.
  75. «Egypt ranks 114th on corruption scale». 2013 թ․ դեկտեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 8-ին.
  76. 76,0 76,1 «Migration and Development in Egypt: Facts and Figures» (PDF). International Organization for Migration. 2010. Արխիվացված (PDF) օրիգինալից 2011 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 21-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  77. Saifur Rahman (2013 թ․ ապրիլ). «Global remittance flow grows 10.77% to $514 billion in 2012: World Bank». Gulf News. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 18-ին.
  78. «Egypt Over the Brink, interview with Tarek Osman». Foreignpolicy.com. 2011 թ․ փետրվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին. {{cite web}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
  79. Dziadosz, Alexander (2009 թ․ հոկտեմբերի 20). «Egypt tourism numbers to fall less than feared». Reuters Africa. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.
  80. Farouk, Dalia (2012 թ․ դեկտեմբերի 27). «Egypt tourism shows little recovery in 2012». Ahram Online. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 18-ին.
  81. «Russia to lend Egypt $25 billion to build nuclear power plant». Reuters. 2016 թ․ մայիսի 19. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
  82. «Egypt Says Work Finished on New Suez Canal». Voice of America. 2015 թ․ հուլիսի 29. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
  83. «Egypt's New Suez Canal to Be Completed for Aug. 6 Ceremony». The New York Times. 2015 թ․ հունիսի 30. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  84. «Egypt launches Suez Canal expansion». BBC News. 2015 թ․ օգոստոսի 6. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
  85. Tadros, Sherine (2015 թ․ օգոստոսի 6). «Egypt Opens New £6bn Suez Canal». Sky News. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
  86. As per the 2006 census
  87. National Water Research Center, Ministry of Water Resources and Irrigation (2007): Actualizing the Right to Water: An Egyptian Perspective for an Action Plan, Shaden Abdel-Gawad. Retrieved 30 April 2012.
  88. 88,0 88,1 Egyptian Water Use Management Project (EWUP), 1984. Improving Egypt's Irrigation System in the Old Lands, Final Report. Colorado State University and Ministry of Public Works and Water Resources.
  89. 89,0 89,1 «Background Note: Egypt». United States Department of State Bureau of Near Eastern Affairs. 2010 թ․ նոյեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 5-ին.
  90. 90,0 90,1 «Egypt from "Foreign and Commonwealth Office"». Foreign and Commonwealth Office -UK Ministry of Foreign Affairs. 2008 թ․ օգոստոսի 15. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 21-ին.
  91. Who are the Christians in the Middle East?. Betty Jane Bailey. 2009 թ․ հունիսի 18. ISBN 978-0-8028-1020-5.
  92. «CIA – The World Factbook». Cia.gov. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 1-ին.
  93. «The limits of a Green Revolution?». BBC News. 2007 թ․ մարտի 29. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 25-ին.
  94. Posted 8 April 2000 by admin (2000 թ․ ապրիլի 8). «Food First/Institute for Food and Development Policy». Foodfirst.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  95. Egypt — Population, U.S. Library of Congress
  96. «Many histories deep: the personal landscape poets in Egypt, 1940-45». Roger Bowen (1995). p.207. ISBN 0-8386-3567-9
  97. «Egyptian people section from the World Factbook». World Fact Book. Վերցված է 2007 թ․ հունվարի 29-ին.(չաշխատող հղում)
  98. «Mideast: Egypt Makes Cultural Clout Count (IPS, Oct. 29, 2009)». Ipsnews.net. 2009 թ․ հոկտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 25-ին.
  99. Raymon Kondos (2004 թ․ փետրվարի 15). «The Egyptian Identity: Pharaohs, Moslems, Arabs, Africans, Middle Easterners or Mediterranean People?». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 21-ին.
  100. El-Daly, Okasha (2005). Egyptology: The Missing Millennium. London: UCL Press. էջ 29.
  101. Jankowski, James. Egypt, A Short History. էջ 130.
  102. Chase, W.T. 1971, "Egyptian blue as a pigment and ceramic material." In: R. Brill (ed.) Science and Archaeology. Cambridge, Mass: MIT Press. 0-262-02061-0
  103. «Historical synopsis of Telecom Egypt's developments». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 14-ին.
  104. «Egypt approves law clamping down on social media | The Malaysian Insight». www.themalaysianinsight.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  105. «Egypt president approves law clamping down on social media». Channel NewsAsia (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  106. «Egypt Literacy». indexmundi.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
  107. The Cairo Post. «More than 25% of Egypt's population 'illiterate'». Egyptian Streets. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
  108. 108,0 108,1 108,2 108,3 108,4 108,5 «Education in Egypt: Key Challenges» (PDF). Chatham House. 2012 թ․ մարտ. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ դեկտեմբերի 24-ին.
  109. 109,0 109,1 109,2 Higher education in Egypt (2010 ed.). OECD. 2010. էջ 60. ISBN 978-92-64-08434-6. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 16-ին.
  110. «Cairo University – Academic Ranking of World Universities – 2015 – Shanghai Ranking – 2015». shanghairanking.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
  111. «Universities». Top Universities. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
  112. «Demography». SESRIC. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.
  113. «Health». SESRIC. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.
  114. «Egypt Health Insurance». globalsurance.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 25-ին.
  115. «Female genital mutilation and other harmful practices». WHO. 2011. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 28-ին.
  116. «Egypt's parliament passes bill designating FGM a felony, imposes stricter penalties». Ahram Online. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 1-ին.
  117. «SIS». State Information Service. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 28-ին.
  118. «Egypt». State.gov. 2010 թ․ նոյեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 3-ին.(անգլ.)
  119. «Mapping The Global Muslim Population» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 25-ին.
  120. «Egypt from "The World Factbook"». American Central Intelligence Agency (CIA). 2008 թ․ սեպտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 21-ին.
  121. Egypt from "msn encarta". Encarta. 2008 թ․ սեպտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 21-ին.
  122. «Population Clock». Central Agency for Public Mobilization and Statistics. 2013 թ․ ապրիլի 27. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին.
  123. «The limits of a Green Revolution?». BBC News. 2007 թ․ մարտի 29. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 25-ին.
  124. 8 April 2000 by admin (2000 թ․ ապրիլի 8). «Food First/Institute for Food and Development Policy». Foodfirst.org. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  125. «Egypt – Population». Countrystudies.us. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.
  126. Tsourapas, Gerasimos (2016 թ․ հուլիսի 2). «Nasser's Educators and Agitators across al-Watan al-'Arabi: Tracing the Foreign Policy Importance of Egyptian Regional Migration, 1952–1967» (PDF). British Journal of Middle Eastern Studies. 43 (3): 324–341. doi:10.1080/13530194.2015.1102708. ISSN 1353-0194. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 7-ին.
  127. Tsourapas, Gerasimos (2015 թ․ նոյեմբերի 10). «Why Do States Develop Multi-tier Emigrant Policies? Evidence from Egypt» (PDF). Journal of Ethnic and Migration Studies. 41 (13): 2192–2214. doi:10.1080/1369183X.2015.1049940. ISSN 1369-183X.(չաշխատող հղում)
  128. Simona., Talani, Leila (2010 թ․ հունվարի 1). From Egypt to Europe : globalisation and migration across the Mediterranean. Tauris Academic Studies. OCLC 650606660.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եգիպտոս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 474