Եգիպտական ավիաուղիների թիվ 990 չվերթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եգիպտական ավիաուղիների թիվ 990 չվերթ
Վթարի ենթարկված օդանավը Դյուսելդորֆում, 1992 թ.
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակավիապատահար
Թվականհոկտեմբերի 31, 1999
ԲնութագրումԱնկում օդային տարածքից
ՎայրԱտլանտյան օվկիանոս, ,  ԱՄՆ[1]
ՉվերթMS990
Թռիչքի վայրԼոս Անջելեսի միջազգային օդակայան
Նյու Յորքի Ջոն Քենեդի միջազգային օդակայան
Վերջնական կետԿահիրեի միջազգային օդակայան
Զոհվածներ217 (բոլորը)
Վիրավորներ0
Aviation Safety Network ID19991031-0
Օդանավ
ՄոդելBoeing 767-366ER
ԱվիաընկերությունEgyptAir
Ուղևորներ203
Անձնակազմ14
Կենդանի մնացած0
 EgyptAir Flight 990 Վիքիպահեստում

EgyptAir ընկերության թիվ 990 չվերթ` 1999 թ. հոկտեմբերի 31-ին Լոս Անջելեսից Կահիրե MSR990 չվերթն իրականացնող EgyptAir ընկերության Boeing 767-366ER օդանավի վթարը Ատլանտյան օվկիանոսում։

Տեղեկություններ 990 չվերթի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Վթարը տեղի է ունեցել ամերիկյան Նանթաքեթ կղզուց 97 կմ դեպի հարավ։ Հետաքննությունով պարզվել է, որ այն իրականացվել է միտումնավոր` երկրորդ օդաչու Գամիլ էլ-Բաթութիի (անգլերեն` Gameel Al-Batouti) կողմից[2]։
Օդանավը դուրս է եկել Նյու Յորքի Ջոն Քենեդի միջազգային օդակայանից տեղի ժամանակով 01:19-ին (06:19 UTC): Ժամը 01:44-ին օդանավը հավաքել էր 4500 մ բարձրություն, որից հետո սկսել է գահավիժել ցած։ 01:52-ին օդանավն իր բոլոր ուղևորներով մխրճվել է Ատլանտյան օվկիանոսի ջրերը։ Դրանից մի քանի վայրկյան առաջ պոկվել էր ձախ շարժիչը։

Օդանավը[խմբագրել | խմբագրել կոդը]

MSR990 չվերթն այդ օրն իրականացրել է 1989 թ. արտադրության Tuthmosis III անունով և SU-GAP հաշվառման համարով Boeing 767-366ER օդանավը։ Վթարի օրվա դրությամբ իրականացրել էր 7556 թռիչք և ուներ 33219 թռիչքաժամ։
Օդանավի հրամանատարն էր 57 տարեկան Ահմեդ էլ-Հաբաշին, երկրորդ օդաչուն` 36 տարեկան Ադել Անվարը։

Ուղևորները[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավում կար յոթ երկրների 203 ուղևոր։ Ուղևորներից միայն 32-ն էին նստել Լոս Անջելեսում, մնացածները՝ Նյու Յորքում։ Ուղևորների մեջ էին ուսումնական վարժանքներից վերադարձող եգիպտացի 32 զինվորական սպա, ինչպես նաև Եգիպտոս մեկնող 54 զբոսաշրջիկների խումբ, հիմնականում՝ տարեցներ։

Երկիր Ուղևոր
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՄիացյալ Նահանգներ 100
ԵգիպտոսԵգիպտոս 75[3]
ԿանադաԿանադա 21
ՍիրիաՍիրիա 3
ՍուդանՍուդան 2
ԳերմանիաԳերմանիա 1
ԶիմբաբվեԶիմբաբվե 1
Ընդամենը 203[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.ntsb.gov/investigations/AccidentReports/Reports/AAB0201.pdf
  2. «Report of Investigation of Accident: EgyptAir 990» (PDF). ECAA. June 2001. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 19-ին.
  3. 3,0 3,1 Եվս 14 անձնակազմի անդամ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին պատկերներ
Pre-accident photos of SU-GAP from Airliners.net