Դորիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դորիսը հիպպոկամպոսին նստած երկու ջահերով լուսավորում է Պոսեյդոնի և Ամփիտրիտեի հարսանեկան արարողությունը։ Արձանախումբ, Ք. ա. 2-րդ դարի վերջ, Մյունխեն

Դորիս (հին հունարեն՝ Δωρίς), հին հունական դիցաբանությունում օվկիանուհի, տիտան Օվկիանոսի և Տեթիսի դուստրը[1]։ Ներևսի կինն է, 50 (կամ 100) ներեուհիների մայրը[2]։ Երեք հազար օվկիանուհիների և երեք հազար գետային աստվածությունների քույրը։

Աստղագիտության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիցաբանական կերպարի անունով է կոչված Դորիս (48) աստերոիդը՝ հայտնաբերված 1857 թվականի սեպտեմբերի 19-ին Հերման Գոլդշմիդտի կողմից Փարիզում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մ. Բոտվիննիկ, Մ. Կոգան, Մ. Ռաբինովիչ, Բ. Սելեցկի. «Դիցաբանական բառարան», Երևան, 1985, էջ 208-209։
  2. Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 2, 6-7 далее
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դորիս» հոդվածին։