Դոմինանտ սեպտակորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոմինանտ սեպտակորդ ֆա մաժոր գամմայում

Դոմինանտ սեպտակորդ, ակորդի տեսակ։ Ակորդը երեք, չորս կամ ավելի երաժշտական հնչյուններն են, որոնք դասավորված են տերցիաներով։ Տերցիաներով դասավորված՝ 4 հնչյունից կազմված ակորդը կոչվում է սեպտակորդ։ Սեպտակորդներից ամենակարևորն ու ամենահաճախ օգտագործվողը դոմինանտ սեպտակորդն է։ Այն կարևոր դեր է խաղում դասական երաժշտության մեջ։ Դոմինանտ սեպտակորդն իր անունը ստացել է ներքևի և վերևի հնչյունների կազմած սեպտիմա ինտերվալի անունից։ Կրճատ նշանակումն է՝ D7։

Կառուցումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոմինանտ սեպտակորդը կառուցվում է մաժոր և հարմոնիկ մինոր (գամմայի 7-րդ աստիճանը բարձրացվում է կես տոնով) գամմաների 5-րդ աստիճանից։ Լուծվում է տոնիկական եռահնչյան մեջ՝ եռապատկված հիմնական տոնով։ Որպես օրինակ վերցնենք դո մաժոր գամման՝

Կառուցվում է մաժոր եռահնչյանը գումարելով փոքր տերցիա, կամ՝ մեծ տերցիա+փոքր տերցիա+փոքր տերցիա(մաժ35+փ3 կամ մ3+փ3+փ3)։

Շրջվածքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոմինանտ սեպտակորդ դո նոտայից՝ կիթառ գործիքի համար

Ակորդը շրջվում է, երբ նրա մեջ մտնող հնչյուններից մեկը տեղափոխվում է մեկ օկտավա վերև։ Դոմինանտ սեպտակորդն ունի 3 շրջվածք՝ դոմինանտ կվինտսեքստակորդ, դոմինանտ տերցկվարտակորդ և դոմինանտ սեկունդակորդ։

Դոմինանտ կվինտսեքստակորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոմինանտ կվինտսեքստակորդը կառուցվում է, երբ D7-ի հիմնական(ներքևի) տոնը բարձրացվում է մեկ օկտավայով վերև, ներքևում մնում է տերցային տոնը։ Կառուցվում է մաժոր և հարմոնիկ մինոր գամմաների 7-րդ աստիճանից, փոքր տերցիա+փոքր տերցիա+մեծ սեկունդա (փ3+փ3+մ2) ինտերվալներից։ Լուծվում է տոնիկական եռահնչյան մեջ, կրկնապատկված հիմնական տոնով։

Դոմինանտ տերցկվարտակորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոմինանտ տերցկվարտակորդը կառուցվում է, երբ D7-ի հիմնական և տերցային տոները բարձրացվում են մեկ օկտավայով վերև, ներքևում մնում է կվինտային տոնը։ Կառուցվում է մաժոր և հարմոնիկ մինոր գամմաների 2-րդ աստիճանից, փոքր տերցիա+մեծ սեկունդա+մեծ տերցիա(փ3+մ2+մ3) ինտերվալներից։ Լուծվում է լրիվ տոնիկական եռահնչյան մեջ։

Դոմինանտ սեկունդակորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոմինանտ սեկունդակորդը կառուցվում է, երբ D7-ի հիմնական, տերցային և կվինտային տոները բարձրացվում են մեկ օկտավայով վերև։ Կառուցվում է մաժոր և հարմոնիկ մինոր գամմաների 4-րդ աստիճանից, մեծ սեկունդա+մեծ տերցիա+փոքր տերցիա (մ2+մ3+փ3) ինտերվալներից։ Լուծվում է տոնիկական սեպտակորդի մեջ՝ կրկնապատկված հիմնական տոնով։

Դոմինանտ սեպտակորդի ակորդների աղյուսակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակորդ Հիմք Մաժոր եռահնչյուն Մաքուր կվինտա Մինոր սեպտակորդ
C7 C E G B
C7 C E (F) G B
D7 D F A C (B)
D7 D F A C
D7 D Fdouble sharp (G) A C
E7 E G B D
E7 E G B D
F7 F A C E
F7 F A C E
G7 G B D F (E)
G7 G B D F
G7 G B (C) D F
A7 A C E G
A7 A C E G
A7 A Cdouble sharp (D) E (F) G
B7 B D F A
B7 B D F A

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Benjamin, Horvit, and Nelson (2008). Techniques and Materials of Երաժշտություն, p. 46-47. ISBN 0-495-50054-2.