Դյուզջե (թուրքերեն՝ Düzce), քաղաք Թուրքիայի հյուսիսարևմտյան մասում, Դյուզջեի մարզի կենտրոնը։ Գտնվում է մայրաքաղաք Անկարայից 240 կիլոմետր դեպի արևմուտք և Ստամբուլից 228 կիլոմետր դեպի արևելք։ D-100 ավտոմայրուղին անցնում է քաղաքի միջով, այն դեպքում, երբ եվրոպական Ե80 ավտոմայրուղին շրջանցում է քաղաքը։ 2009 թվականի տվյալներով, քաղաքի բնակչությունը կազմում է 125 240 մարդ։ Քաղաքը գտնվում է ծովի մակարդակից 160 մետր բարձրության վրա։ 1990 թվականին քաղաքի բնակչությունը կազմել է 61.878 մարդ։ Քաղաքը մեծապես տուժել է 1999 թվականին տեղի ունեցած Մարմարայի և Դյուզջեի երկրաշարժերի ժամանակ։ Քաղաքը գտնվում է Սև ծովից 8 կիլոմետր հեռավորության վրա։ Քաղաքը համարվում է Թուրքիայի ամենաարևոտ քաղաքներից մեկը[1]։