Դյոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Դյոր
հունգ.՝ Győr
Դրոշ Զինանշան

ԵրկիրՀունգարիա Հունգարիա
ՄարզԴյոր - Մոշոն - Շոպրոն
ՔաղաքապետԺոլտ Բորկաի
Տվյալ կարգավիճակում1009 թվականից
Մակերես174,62 կմ²
ԲԾՄ108±1 մետր
Խոսվող լեզուներհունգարերեն
Բնակչություն130 020 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Խտություն753, 43 մարդ/կմ²
Ժամային գոտիԿենտրոնական եվրոպական ժամանակ, UTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ(+36) 96
Փոստային դասիչ9000–9030
Պաշտոնական կայքgyor.hu(հունգարերեն)
Դյոր (Հունգարիա)##
Դյոր (Հունգարիա)

Դյոր (հունգ.՝ Győr [ˈɟøːr]), Рааб (գերմ.՝ Raab), Раб (սլովակ.՝ Ráb), քաղաք Հունգարիայի հյուսիս-արևմուտքում, Բուդապեշտի և Վիեննայի միջև ճանապարհի միջնամասում։ Դյոր - Մոշոն - Շոպրոն մարզի վարչական կենտրոն։ Բնակչությունը 128 902[2] մարդ է (2014), Հունգարիայի հինգերորդ խոշորագույն քաղաքն է։

Աշխարհագրություն և տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը Բուդապեշտից գտնվում է 130 կմ դեպի արևմուտք։ Քաղաքի միջով անցնում է Բուդապեշտ - Վիեննա երկաթուղային և ավտոմոբիլային մայրուղին, բացի այդ Դյորը տրանսպորտային ուղիներով կապված է Բրատիսլավայի և Հունգարիայի հարավային տարածաշրջանների հետ։ Ճանապարհի ժամանակը Բուդապեշտից՝ գնացքով, 1,5-2 ժամ է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղի բնակավայրը պատմում է քաղաքի խոր հնության մասին։ Մ.թ.ա V դարում այնտեղ կար բնակավայր, որը հռոմեական ժամանակաշրջանում դարձավ քաղաքի հարստությունը, որը հայտնի է Արաբոն անվանումով։ Արաբոնի անվան կրճատված տարբերակն է Ռաաբ կամ Ռաբ, քաղաքի ժամանակակից անունը գերմաներեն և սլովակերեն է։

Դանուբի ներխուժումից հետո, 900 թվականին քաղաքի պատմության մեջ սկսվեց հունգարացիների ժամանակաշրջանը։ Հունգարացիները վերականգնել են Ռաբ կիսավեր ամրոցը։ Սուրբ Իշտվանի ժամանակ քաղաքը դարձել է եպիսկոպոսի նստավայր և հայտնի դարձել Դյոր անունով։

Դյորը 1242 թվականին ենթարկվել է մոնղոլական արշավանքներին, իսկ 1271 թվականին՝ չեխական բանակի հարձակմանը։ XVI դարի Հունգարիայում թուրքերի ներխուժման ժամանակ քաղաքը 1594 թվականին կարճ ժամանակով գրավված էր թուրքերի կողմից, սակայն 1598 թվականին անցել է հունգարական և ավստրիական բանակների վերահսկողության տակ։ 1683 թվականին քաղաքը կրկին ենթարկվել է թուրքական պաշարումներին, սակայն Վիեննայի ճակատամարտում թուրքերը պարտություն կրեցին և հեռացվեցին քաղաքից։

XVIII դարը քաղաքի ծաղկման ժամանակաշրջանն էր, քաղաքում կառուցվեցին բազմաթիվ եկեղեցիներ և պալատներ՝ հիմնականում բարոկկո ոճով, իսկ 1743 թվականին նա ստացել է թագավորական ազատ քաղաքի կարգավիճակ։

XIX դարի սկզբին քաղաքը հայտնվում է նապոլեոնյան պատերազմների ասպարեզում։ 1809 թվականի հունիսի 14-ին Եվգենյա Բոգարնեի գլխավորությամբ ֆրանսիական բանակը պարտության մատնեց Իոգանի գլխավորած ավստրիական բանակին։ Պատմության մեջ այդ պայքարը հայտնի դարձավ որպես Ռաաբի ճակատամարտ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին քաղաքի պատմական շինություններին վնաս է հասցվել, որոնք սակայն շատ ավելի ծանր էին, քան այն վնասները, որոնք հասցվել էին Սեկեշֆեհերվարին և այլ բազմաթիվ հունգարական քաղաքներին։ Պատերազմից հետո պատմական կենտրոն Դյորը ամբողջությամբ վերականգնվել է։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարում Դյորը Հունգարիայի խոշորագույն արդյունաբերական կենտրոններից էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո քաղաքում կառուցվել է մի քանի խոշոր ձեռնարկություններ։

1995 թվականին Դյորում կառուվել է Audi ընկերության ավտոմոբիլային գործարանը։

Քաղաքի տնտեսության մեջ մեծ դեր են խաղում նաև սննդի, շինարարական և քիմիական արդյունաբերությունը։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դյորի պատմական կենտրոնը XVIII դարի քաղաքաշինության լավ պահպանված հուշարձան է։
  • Մայր տաճար։ Գտնվում է Կապտալան բլրի վրա, Դյորի առավել հին մասում։ Այդ վայրում առաջին տաճարը կառուցվել է XI դարում՝ ռոմանական ոճով, սակայն այն ավերվել է թուրքերի կողմից։ Ժամանակակից բարոկկո ոճով շենքը կառուցվել է XVIII դարի սկզբին։
  • Եպիսկոպոսի նստավայր։ Գտնվում է Կապտալան բլրի նախկին բերդի կենտրոնում։ Կառուցվել է 1575 թվականին, վերակառուցվել է 1783 թվականին։

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում հիմնվել է հունգարական ուժեղագույն ֆուտբոլային թիմերից մեկը՝ «Դյորի» ֆուտբոլային ակումբը։ Թիմը չորս անգամ դարձել է երկրի չեմպիոն (վերջին անգամ 2013 թվականին)։ Քաղաքում կա նաև շատ հայտնի հանդբոլի թիմ։ Ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց հանդբոլի թիմն առաջատար դիրքեր են զբաղեցնում երկրում և բազմիցս մասնակցել են եվրոպական գավաթի մրցմանը։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Magyarország helységnévtára, Detailed Gazetteer of Hungary (հունգ.)KSH, 2023.
  2. Ежегодное издание «Административная Венгрия» = Magyarország közigazgatási helynévkönyve (венг.) / Responsible editor: Waffenschmidt Jánosné. — Budapest: Központi Statisztikai Hivatal (Hungarian Central Statistical Office), 2014. január 1. — ISSN 1217-2952.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունգարիա Հունգարիայի վարչական կենտրոններ

Բուդապեշտ | Կեչկեմետ | Պեչ | Բեկեշչաբա | Միշկոլց | Սեգեդ | Սեկեշֆեհերվար | Դյոր | Դեբրեցեն | Էգեր | Սոլնոկ | Թաթաբանյա | Շալգոտարյան | Կապոշվար | Նյիրեձհազա | Սեկսարդ | Սոմբատհեյ | Վեսպրեմ | Զալաէգերսեգ