Դիրե Դաուա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիրե Դաուա
ամհարերեն՝ ድሬዳዋ
Դրոշ

ԵրկիրԵթովպիա Եթովպիա
Հիմնադրված է1902 թ.
Մակերես1213 կմ²
ԲԾՄ1276±1 մետր
Բնակչություն277 000 մարդ (2015)[1]
Ժամային գոտիUTC+3
Պաշտոնական կայքweb.archive.org/web/20120325191237/http://www.dire-dawa.gov.et:80/site/index.php
Դիրե Դաուա (Եթովպիա)##
Դիրե Դաուա (Եթովպիա)

Դիրե Դաուա (ամհարերեն՝ ድሬዳዋ), քաղաք Եթովպիայի արևելքում։ Շրջանի կարգավիճակ ունեցող երկրի երկու քաղաքներից մեկը (մայրաքաղաք Ադիս Աբեբայի հետ)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիրե Դաուան կառուցվել է 1902 թվականին՝ Եթովպիա-Ջիբութի երկաթուղու կառուցումից հետո` նրանց միջև կապի հաստատման համար։ Ճանապարհը չի անցել Հարեր քաղաքով` նրա բարձր դիրքի պատճառով, արդյունքում որոշում ընդունվեց ոչ մեծ հեռավորության վրա կառուցել Դիրե Դաուա քաղաքը, որի միջով էլ անցկացվեց երկաթուղային ճանապարհը։ Քաղաքի դիրքը այն դարձրեց Ջիբութիի և մայրաքաղաքի միջև առևտրի գլխավոր կենտրոն։ Հետագա տարիներին Հարերի նահանգապետ Մեկոնին Ուոլդե-Միքաելը հրահանգեց կառուցել ճանապարհ, որը կկապի Հարերը և Դիրե Դաուանը (ճանապարհը առաջինն էր երկրի տվյալ հատվածում)։ Ճանապարհը էապես բարելավվել է 1928 թվականին, որի շնորհիվ երկու քաղաքների միջև հեռավորությունը երկու օրից կրճաատվեց մի քանի ժամի[2]։

1931 թվականին քաղաքում բացվեց Եթովպիայի Ազգային բանկի առաջին մասնաշենքը[3]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիրե Դաուան տեղակայված է Ադիս Աբեբայից 500 կմ դեպի արևելք, Ջիբութիի սահմանից՝ 150 կմ և Սոմալիի սահմանից՝ 130 կմ հեռավորության վրա, Դեչատու գետի ափին։ Բարձրությունը ծովի մակարդակից 1262 մ է[4]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի կլիման արևադարձային է։ Տարեկան միջին ջերմաստիճանը 24,6 °C է։ Տեղումների տարեկան միջին քանակը՝ 637 մմ։ Ամենաչորային ամիսը դեկտամբերն է՝ 6 մմ միջին տեղումների քանակով, իսկ ամենաանձրևայինը՝ օգոստոսը՝ 125 մմ տեղումների քանակով։ Ամենատաք ամիսը հունիսն է, որի միջին ջերմաստիճանը կազմում է 27,7 °C, իսկ ամենացուրտը՝ հունվարը՝ 21,2 °C միջին ջերմաստիճանով։

Դիրե Դաուաի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 38.0
(100.4)
42.0
(107.6)
42.0
(107.6)
37.8
(100)
39.9
(103.8)
39.5
(103.1)
38.2
(100.8)
37.3
(99.1)
37.4
(99.3)
38.4
(101.1)
36.4
(97.5)
36.0
(96.8)
42.0
(107.6)
Միջին բարձր °C (°F) 28.3
(82.9)
29.5
(85.1)
30.9
(87.6)
30.9
(87.6)
33.7
(92.7)
33.7
(92.7)
32.3
(90.1)
31.0
(87.8)
32.3
(90.1)
32.1
(89.8)
29.9
(85.8)
28.3
(82.9)
31.1
(88)
Միջին օրական °C (°F) 22.1
(71.8)
23.2
(73.8)
25.2
(77.4)
26.0
(78.8)
27.8
(82)
28.5
(83.3)
27.0
(80.6)
26.3
(79.3)
26.6
(79.9)
25.9
(78.6)
23.5
(74.3)
22.3
(72.1)
25.4
(77.7)
Միջին ցածր °C (°F) 14.8
(58.6)
15.5
(59.9)
18.2
(64.8)
19.6
(67.3)
20.7
(69.3)
21.6
(70.9)
20.4
(68.7)
19.2
(66.6)
19.6
(67.3)
18.1
(64.6)
15.6
(60.1)
14.4
(57.9)
18.1
(64.6)
Ռեկորդային ցածր °C (°F) 3.0
(37.4)
6.0
(42.8)
7.2
(45)
5.0
(41)
10.3
(50.5)
11.8
(53.2)
7.3
(45.1)
6.5
(43.7)
8.5
(47.3)
6.0
(42.8)
7.6
(45.7)
1.0
(33.8)
1.0
(33.8)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 15
(0.59)
27
(1.06)
74
(2.91)
113
(4.45)
78
(3.07)
42
(1.65)
115
(4.53)
158
(6.22)
105
(4.13)
36
(1.42)
16
(0.63)
13
(0.51)
792
(31.17)
Միջ. անձրևոտ օրեր (≥ 0.1 mm) 2 3 7 10 6 5 11 14 10 3 2 1 74
% խոնավություն 55 56 55 55 47 44 50 53 52 45 49 51 51
Միջին ամսական արևային ժամ 294.5 265.6 257.3 246.0 244.9 204.0 220.1 244.9 234.0 248.0 282.0 300.7 3042
Միջին օրական արևային ժամ 9.5 9.4 8.3 8.2 7.9 6.8 7.1 7.9 7.8 8.0 9.4 9.7 8.3
Աղբյուր #1: Deutscher Wetterdienst[5], World Meteorological Organisation (rainfall 1981–2010)[6]
Աղբյուր #2: Meteo Climat (record highs and lows)[7]

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Կենտրոնական վիճակագրական գործակալության 2007 թվականի տվյալների՝ Դիրե Դաուայում ապրում է 341 834 մարդ, որից 171 461-ը տղամարդիկ են, իսկ 170 461-ը՝ կանայք։ Բնակչության ազգային կազմը․ 45,9 %՝ օրոմոներ, 24,3 %՝ սոմալացիներ, 20,17 %՝ ամհարներ, 1,23 %՝ տիգրայիներ և 1,04 %՝ հարարիներ։ 47,95 % բնակչությունը մայրենի լեզուն համարում է օրոմոն․ 19,7 %-ը՝ ամհարերենը, 26,46 %-ը՝ սոմալերենը, 2,78 %-ը՝ գուրագեն և 1,04 %-ը՝ հարարին։ 70,8 %-ը դավանում են մահմեդականություն, 25,71 %-ը եթովպական ուղղափառ միաբնակ եկեղեցու հետևորդ է, 2,81 %-ը բողոքական են, իսկ 0,43 %-ը՝ կաթոլիկ։

Ըստ 1994 թվականի մարդահամարի տվյալների քաղաքի բնակչությունը կազմում է 251 864 մարդ, որից 127 286-ը արական սեռի ներկայացուցիչներ են, իսկ 124 578-ը՝ իգական։ Այդ ժամանակահատվածում բնակչության ազգային կազմը հետևյալն էր․ 48 %՝ օրոմոներ, 27.7 %՝ ամհարներ, 13.9 %՝ սոմալացիներ, 4,5 %՝ գուրագե, մնացած 5,9 %-ը պատկանում էին ուիրշ ազգությունների։ Մուսուլմանները կազմում էին 63,2 %, ուղղափառ քրիտոնեաները՝ 34,5 %, բողոքականները՝ 1,5 %, կաթոլիկները՝ 0,7 %, մնացած 0,1 %-ը դավանում էին ուրիշ կրոններ[8]։

Ըստ Կենտրոնական վիճակագրական գործակալության 2004 թվականի տվյալների Դիրե Դաուայի բնակչության 90,76 %-ը օգտում են մաքուր խմելու ջրից[9]։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիրե Դաուան խոշոր առևտրային հանգույց է․ «Ադիս Աբեբա-Ջիմուտի» երկաթուղի, միջազգային օդանավակայան, դեպի Հարեր քաղաք մայրուղի, արտադրական կենտրոն․ սննդի և տեքստիլ արդյունաբերություն, շինարարական նյութերի (ցեմենտ, աղյուս) արտադրություն։ Քաղաքում ձեռնարկվում են երկաթուղային տրանսպորտի սպասարկումը։ 2007 թվականին ցեմենտի գործարանի շրջակայքում կառուցվել է բետոնե սյուների արտադրամաս։ Դիրե Դաուայում գտնվում են մի քանի հյուրանոցներ և Աֆրիկայի ամենամեծ շուկաներից մեկը։ Զբոսաշրջությունը զարգանում է։

Պարկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.citypopulation.de/Ethiopia.html
  2. Richard R.K. Pankhurst, An Economic History of Ethiopia (Addis Ababa: Haile Selassie University Press, 1968), pp. 289, 290.
  3. «Local History in Ethiopia» (pdf) The Nordic Africa Institute website (accessed 1 March 2008)
  4. «Dire Dawa, Ethiopia Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 31-ին.
  5. «Klimatafel von Dire Dawa (Diredaua), Provinz Harar / Äthiopien» (PDF). Baseline climate means (1961–1990) from stations all over the world (German). Deutscher Wetterdienst. Վերցված է 2019 թ․ մարտի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «World Weather Information Service – Dire Dawa». World Meteorological Organisation. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 31-ին.
  7. «Station Diredawa» (French). Météo Climat. Վերցված է 2019 թ․ մարտի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. https://web.archive.org/web/20110718050207/http://www.csa.gov.et/surveys/Population%20and%20Housing%20Census%201994/survey0/data/docs%5Creport%5CStatistical_Report%5Ck15%5Ck15.pdf
  9. «Households by sources of drinking water, safe water sources» CSA Selected Basic Welfare Indicators (accessed 28 January 2009)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիրե Դաուա» հոդվածին։