Դիմիտրիս Սալպինգիդիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիմիտրիս Սալպինգիդիս
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Հունաստան Հունաստան
Մականուն Սալլի
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 18, 1981 (42 տարեկան)
Ծննդավայր Սալոնիկ, Հունաստան
Հասակ 172 սմ
Քաշ 77 կգ
Դիրք հարձակվող/կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Հունաստան ՊԱՕԿ
Համար 14
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1999-2006

1999-2000

2000-2002

2006-2010

2010-մինչ հիմա

Հունաստան ՊԱՕԿ

Հունաստան   Լարիսա

Հունաստան   Կավալա

Հունաստան Պանաթինաիկոս

Հունաստան ՊԱՕԿ

103 (50)

7 (0)

43 (25)

112 (46)

137 (37)
Ազգային հավաքական
2005-մինչ հիմա Հունաստան Հունաստան 80 (13)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ Մայիսի 18, 2014:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ Հունիսի 30, 2014

Դիմիտրիս Սալպինգիդիս[1] (հուն.՝ Δημήτρης Σαλπιγγίδης, օգոստոսի 18, 1981(1981-08-18)[2][3][4], Սալոնիկ, Հունաստան), հույն ֆուտբոլիստ, հարձակվող, խաղում է ՊԱՕԿ ակումբի կազմում։ Հունաստանի ազգային հավաքականի խաղացող է։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1999 թ. ՊԱՕԿ ակումբի կազմում, որին երկրպագում էր դեռ մանուկ ժամանակ։ Հենց նույն տարին իր ունեցած փորձը զարգացնելու համար երիտասարդ Սալպինգիդիսը վարձավճարով տեղափոխվում է Լարիսա ակումբ, որտեղ խաղում է ընդամենը 7 խաղ։ Ավելի ուշ՝ 2000 թ., նույնպես վարձավճարով ֆուտբոլիստը տեղափոխվում է Կավալա ակումբ։ 2002 թ. վերադառնում է հարազատ ՊԱՕԿ, որտեղ խաղում է մինչև 2006 թ.` դառնալով 55 գոլի հեղինակ։ Այս ակումբի կազմում վերջին մրցաշրջանի ավարտին Դիմիտրիսը դառնում է Հունաստանի առաջնության լավագույն ռմբարկու։

2006 թ. օգոստոսի 16-ին տեղափոխվում է Պանաթինաիկոս ակումբ, իսկ ՊԱՕԿ-ը ֆուտբոլիստի տեղափոխման համար ստանում է 1,8 միլիոն և ևս 3 լրացուցիչ ֆուտբոլիստ. ընդհանուր գումարը կազմեց մոտավորապես 5 միլիոն Արդեն տեղափոխումից 4 օր անց` օգոստոսի 20-ին, առաջին իսկ խաղում «Պանաթինաիկոսի» կազմում նա կարողանում է դառնալ 3 գոլի հեղինակ։

2005 թ. սկսած արդեն խաղում է Հունաստանի ազգային հավաքականի կազմում։

2009 թ. նոյեմբերին Սալպինգիդիսը կայացած 2 խաղերում կարողացավ դառնալ այն միակ գոլի հեղինակը, որը հնարավորություն տվեց խաղալու 2010 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությանը. այդ 2 խաղերում մրցակիցն էր Ուկրաինայի ազգային հավաքականը (Աթենքում կայացած հանդիպումն ավարտվեց 0։0 հաշվով, իսկ Դոնեցկում՝ 0։1)։ Ուկրաինայի դարպասը խփած գնդակը ֆուտբոլիստի համար դարձավ երրորդը անցկացրած 33 հանդիպումներում։ 2012 թ. հունիսի 8-ին ազգային հավաքականի կազմում կարողացավ դառնալ առաջին գոլի հեղինակը Եվրո 2012 թվականի բացման խաղի ժամանակ, որտեղ նրանց մրցակիցն էր Լեհաստանի ազգային հավաքականը։ Այդ հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

• Հունաստանի գավաթակիր - 2002-2003, 2009-2010

• Հունաստանի չեմպիոն - 2010

• Հունաստանի առաջնության լավագույն ռմբարկու - 2005-2006

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Երբեմն ազգանունը գրվում է այս ձևով. Սալպիգիդիս
  2. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. FBref.com(բազմ․)
  4. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիմիտրիս Սալպինգիդիս» հոդվածին։