Դիզյունկցիա (լատ. disjunctio - բաժանել), տրամաբանական գործողություն, որի ժամանակ պարզ ասույթներից կազմվում է բարդ ասույթ՝ «կամ» շաղկապի կիրառմամբ։ Ստացված բարդ ասույթն անվանում են դիզյունկտիվ ասույթ։ Սիմվոլիկ նշանակումն է՝ aVb (կարդացվում է՝ a կամ b)։ «V» սիմվոլը լատինական «vel» (կամ) շաղկապի առաջին տառն է[1]։ «Կամ» տրամաբանական շաղկապի համար ընդունված է կիրառել նաև այլ սիմվոլներ։
Տրամաբանության մեջ տարբերում են դիզյունկցիայի երկու տեսակ՝ պարզ կամ թույլ դիզյունկցիա և խիստ դիզյունկցիա։
Պարզ դիզյունկցիայի ճշմարտության աղյուսակն ունի հետևյալ տեսքը.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 382)։