Դիադոքոսներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դիադոքոսներ (հուն․ διάδοχος — ժառանգորդ), Ալեքսանդր Մակեդոնացու մահից (մ․թ․ա․ 323) հետո մակեդոնական ժառանգության համար պայքարող զորավարներ։

Դիադոքոսներից առանձնապես համբավավոր են եղել Ալեքսանդր Մակեդոնացու զորավարներ Պերդիկասը, Անտիպատրոսը, Պտղոմեոս Լագոսը, Եվմենոսը, Անտիգոնոս Միակնանին, Դեմետրիոս I Պոլիորկետոսը, Լիսիմաքոսը, Սելևկոս I Նիկատորը, Կրատերոսը, Կասսանդրոսը, Պոլիսպերքոնտոսը։ Նրանցից յուրաքանչյուրն իրեն համարել է Ալեքսանդր Մակեդոնացու պատվարժան ժառանգորդը և չի կամեցնլ զիջել առաջնությունը։ Մ․թ․ա․ 301 թ.-ին Իպսոսի մոտ ճակատամարտից հետո նվազել են դիադոքոսների ներհակությունները, աստիճանաբար պատմաբեմից հեռացել են դիադոքոսներ՝ ասպարեզը թողնելով իրենց երիտասարդ սերնդին՝ էպիգոններին։ Մ․թ․ա․ 280-ական թթ․ Մակեդոնական աշխարհակալությունը տրոհվել է երեք հելլենականացված պետության։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 369
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիադոքոսներ» հոդվածին։