Դերվիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պարող դերվիշները Ստամբուլում

Դերվիշ (պարս.՝ درویشderviš — աղքատ, պաուպերիզմ) նույնն է, թե «կալանդար» կամ «կալենդեր» — իսլամական հոգևորականի համակերպ, ասկետա, Սուֆիզմ հետևորդ։ Սուֆիստական- հոգևորական- դերվիշի նախընտրելի անվանում է — ատան (թուրքերեն՝ ata — հայր)։

Դերվիշների տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերվիշները լինում են թափառող և կացարաններում ապրողներ(«Խանակա»շեյխի ենթակայության տակ, որոնք համարվում են համայնքի կարգի պահապաններ։ Կացարաններում ապրող դերվիշները հաճախ զբաղվում են շրջմոլիկությամբ՝ սնվելով ողորմության արդյունքում ստացած միջոցների հաշվին։ Սակայն նրանք հաճախակի վերադառնում էին միացյալ աղոթքների համար։

Միջին Ասիայի մի շարք քաղաքներում (օրինակ. Բուխարա, Սամարղանդ և այլն) դերվիշների գոյությունը պահպանելու համար քաղաքային իշխանությունները պետական սեփականություն հանդիսացող միջոցների և մասնավոր նվիրատվությունների հաշվին բացեցին խանականեր։

Դերվիշներին բնորոշ գիծ է մասնավոր սեփականության բացակայությունը։ Դերվիշը չի կարող ասել այնպիսի բառեր, ինչպիսիք են, «իմ կոշիկը» կամ էլ «իմ ինչ- որ բանը» ։ Նա չի կարող ունենալ որևէ սեփական իր, քանի որ ամեն ինչ պատկանում է Ալլահին։ Եթե անգամ դերվիշը ինչ- որ բանի տեր է դարձել, ապա նա պետք է դա կիսվի ուրիշի հետ։ Եթե դերվիշը չի ապրել աղքատության մեջ, ապա դա նշանակում է, որ նա մինչ այդ ապրել է ճիշտ, հյուրընկալ է եղել, ամեն ինչ կիսել է իր մերձավորների և հավատակիցների հետ[1]։

Շատ հաճախ դերվիշներին դասում հոգևորականների շարքին, սակայն դա վիճելի է, քանի որ նմանությունը զուտ արտաքին է։ Դերվիշները, ի տարբերություն իսլամական հոգևորականների կարող էին ամուսնանալ, ունենալ սեփական տուն, ինչպես նաև ապրել իրենց կյանքով[2].

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Упельсинкина страница/Религии». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 6-ին.
  2. «Ataman Hotel — ВЕРТЯЩИЕСЯ ДЕРВИШИ». Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 6-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 365