Դենզել Վաշինգտոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դենզել Վաշինգտոն
անգլ.՝ Denzel Washington
Ծնվել էդեկտեմբերի 28, 1954(1954-12-28)[1][2][3][…] (69 տարեկան)
ԾննդավայրՄաունթ Վերնոն, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունՖորդհեմի համալսարան, Pennington-Grimes Elementary School? (1968), Oakland Military Academy?, Mainland High School?, Mount Vernon High School? և Վաղ կրթության կենտրոն
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
Մասնագիտությունկինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, կինոդերասան, մամլո քարտուղար, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան և դերասան
Ամուսին(ներ)Փոլեթա Փիրսոն Վաշինգտոն
Երեխա(ներ)Ջոն Դեյվիդ Վաշինգտոն և Օլիվիա Վաշինգտոն[4]
Պարգևներ և մրցանակներ

Դենզել Վաշինգտոն (անգլ.՝ Denzel Washington, դեկտեմբերի 28, 1954(1954-12-28)[1][2][3][…], Մաունթ Վերնոն, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան, կինոռեժիսոր և կինոպրոդյուսեր։

Խաղացել է 50-ից ավելի ֆիլմերում, ստացել է 50-ից ավելի կինոմրցանակ, այդ թվում 2 Օսկար, երկրորդ պլանի լավագույն դերասան («Փառք») և Օսկար լավագույն դերասանի համար («Մարզումների օրը»), դառնալով 2 Օսկար ստացած միակ սևամորթ դերասանը[7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1954 թվականի դեկտեմբերի 28-ին ԱՄՆՆյու Յորք նահանգի Մաունտ-Վերնոն քաղաքում։ Տղային իր հայր-քահանայի պատիվն էին համարում։ Դենզելը ընտանիքի երեք երեխաներից միջնեկն էր, իր մայրն աշխատում էր գեղեցկութայն սրահում, և նա պատանեկության տարիներին, այնտեղ որպես վարձկան, օգնում էր մորը։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Նյու Յորքի Ֆորդեմյան համալսարան, որտեղ սկզբում սովորում էր բժշկություն, հետո կենսաբանություն, հետո տարվեց լրագրությամբ, և վերջապես, հետաքրքրվեց թատրոնով, ավարտեց 1977 թվականին լրագրողի բակալավրի աստիճանով։ Դրանից հետո ընդունվեց Սան Ֆրանցիսկոյի Ամերիկյան կոնսերվատորիան։ Մի տարուց նա եկավ Նյու Յորք, սկսեց նկարահանվել հեռուստատեսային ֆիլմերում և դադարեցրեց ուսումը կոնսերվատորայում[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենզել Վաշինգտոն» հոդվածին։