Դեյվիդ Գետտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեյվիդ Գետտա
Դեյվիդ Գետտան MuchMusic Video Awards-ի ժամանակ (2011)
Բնօրինակ անունֆր.՝ David Guetta
Ի ծնե անունֆր.՝ Pierre David Guetta[1]
Նաև հայտնի է որպեսJack Back[2]
Ծնվել էնոյեմբերի 7, 1967(1967-11-07)[3][4] (56 տարեկան)
Փարիզ[1]
Երկիր Ֆրանսիա[5]
ԺանրերFrench house?, EDM, պրոգրեսիվ հաուս, էլեկտրո հաուս, էլեկտրոփոփ, դենս փոփ, հիփ հոփ, տեխնո և future rave?
Մասնագիտությունդիջեյ, երաժշտական պրոդյուսեր, երաժիշտ, երաժշտական մենեջեր և երգերի հեղինակ
Գործիքներսինթեզատոր, ստեղնաշարային գործիքներ, դաշնամուր և թվային ձայնային աշխատանքային կայան
Գործունեություն1984-այժմ
ԼեյբլEMI, Virgin Records, Positiva Records, Astralwerks, Jack Back Records
ԿրթությունՓարիզ-Նանթեր համալսարան
ԱմուսինCathy Lobé?
Պարգևներ
Կայքdavidguetta.com
 David Guetta Վիքիպահեստում

Պիեռ Դեյվիդ Գետտան (ֆր.՝ Pierre David Guetta, նոյեմբերի 7, 1967(1967-11-07)[3][4], Փարիզ[1]), առավել հայտնի որպես Դեյվիդ Գետտա (David Guetta), հաուս երաժշտության ֆրանսիացի պրոդյուսեր և դիջեյ[7]։ Մինչև հայտնի դառնալը` Գետտան 80-ականներին և 90-ականներին տարբեր դիսկոտեկներում աշխատում էր որպես դիջեյ, որից հետո նա դարձավ Gum Productions կոչվող ստուդիայի համահիմնադիրներից մեկը և 2002 թ.-ին թողարկեց առաջին ալբոմը՝ «Just a Little More Love»: Դրան հաջորդում է 2004 թ.-ին թողարկված «Guetta Blaster»-ը և 2007 թ.-ին թողարկված «Pop Life»-ը։ Առանձնակի հաջողության է հասնում Գետտայի՝ 2009 թ.-ին թողարկված One Love-ը, որի մեջ կային այնպիսի հիթային սինգլներ, ինչպիսիք էին "When Love Takes Over" (Քելլի Ռոուլենդի մասնակցությամբ), "Gettin' Over You"-ն (Քրիս Ուիլլիսի, Ֆերջիի և LMFAO-ի մասնակցությամբ) և «Sexy Bitch»-ը (էյքոնի մասնակցությամբ)։

Գետտան համարվում է այսօրվա ամենապահանջված երաժշտական գործիչներից մեկը։ Ըստ DJ Mag հանդեսի հրապարակած դիջեյների ամենամյա ռեյտինգային 100-յակի՝ Գետտան համարվում է 2012 թ.-ի #1 դիջեյը[8]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ

  • Just a Little More Love (2002)
  • Guetta Blaster (2004)
  • Pop Life (2007)
  • One Love (2009)
  • Nothing but the Beat (2011)
  • Nothing but the Beat 2.0 (2012)
  • Listen (2014)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://www.allmusic.com/artist/david-guetta-mn0000213561/biography
  2. https://www.billboard.com/music/music-news/david-guetta-jack-back-alias-mixtape-8473853/
  3. 3,0 3,1 Internet Movie Database — 1990.
  4. 4,0 4,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  5. https://www.france.fr
  6. https://www.culture.gouv.fr/Nous-connaitre/Organisation/Conseil-de-l-Ordre-des-Arts-et-des-Lettres/Arretes-de-Nominations-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres/Nomination-ou-promotion-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres-Cinquantenaire
  7. «ACE որոնում - Գրված` Գետտա Դեյվիդ». ASCAP. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 12–ին-ին.
  8. Լոբեն, Կարլ. «DJ Mag Թոփ 100 DJs». DJ Mag. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 13 փետրվարի, 2012 թ.-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյվիդ Գետտա» հոդվածին։