Դելոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դելոս
Տեսակկղզի, պոլիս, հնագիտական հուշարձան և Համաշխարհային ժառանգություն
Երկիր Հունաստան
Վարչատարածքային միավորMykonos Municipality? և Commune of Mykonos?
Մասն էԿիկլադներ
Երկարություն5 կմ
Լայնություն0,25 կմ
Մակերես350,64 հեկտար
Ամենաբարձր կետըCynthus?
Բնակչություն24 մարդ (2011)[1]
Քարտեզ
Քարտեզ

Դելոս[2], Դիլոս[3] (հին հունարեն՝ Δῆλος, հուն․՝ Δήλος), հունական կղզի Եգեյան ծովում, Կիկլադներ կղզեխմբում։ Ներկա դրությամբ կղզին կամ անմարդաբնակ է, կամ քիչ բնակեցված։ 2001 թվականին անցկացված մարդահամարի ժամանակ կղզում բնակվում էր 14 բնակիչ։

Հին հունական դիցաբանության համաձայն, Դելոս կղզու վրա են լույս աշխարհ եկել Ապոլլոն և Արտեմիս աստվածները։ Հին ժամանակներից Դելոս կղզին սրբավայր էր հանդիսանում հույների համար։ Կղզու վրա կան բազմաթիվ տեսարժան վայրեր, այդ թվում նաև Ապոլլոնի և Դիոնիսոսի տաճարները։

Կղզին պահպանել է Եգեյան աշխարհի տարբեր քաղաքակրթությունների բազմաթիվ հետքեր սկսած նախաքրիստոնեական ժամանակաշրջանի մ.թ.ա. 3-րդ հազարամյակից։ Դելոսի ճարտարապետական հուշարձանները բազմազան են և շատ խիտ կենտրոնացած, ձևավորում են խոշոր բազմազգ միջերկրածովյան նավահանգստի կերպար։

Դիցաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ հին հունական դիցաբանության, ի սկզբանե Դելոս կղզին եղել է լողացող կղզի, որն առաջացել է այն ժամանակ, երբ Պոսեյդոնը իր եռաժանիով ծովի հատակից վերցրել է հողի կտոր։ Լետո աստվածուհին, ով հարաբերությունների մեջ է մտել Զևսի հետ և հետապնդվում էր Հերայի կողմից խանդի հողի վրա, երկար ժամանակ թափառում էր ամբողջ աշխարհով, սակայն ոչ մի տեղ նրան չէին ընդունում։ Դելոս կղզուն ուղղված խնդրանքից հետո, որտեղ Լետո աստվածուհին գալիս է գայլուհու կերպարով, և խոսք է տալիս կղզին հայտնի դարձել հրաշալի տաճարով, ինը օր շարունակ տանջվում է երկունքի ցավերից, այնուհետև արմավենիների տակ լույս աշխարհ են գալիս Ապոլլոնը և Արտեմիսը։ Աստվածուհու անվտանգության համար Զևսը կղզին կապել է շղթաներով ծովի հատակին (ըստ այլ վարկածների նա ամրացրել է այն 4 ալմաստե սյուներով)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզու վրա հին ժամանակներից գտնվել է Ապոլլոնի տաճարն, ինչը խթան է հանդիսացել մ.թ.ա. 8-րդ դարում հարևան կղզիներից (Կիկլադներ) դելֆիական միության (ամփիկտիոն) ստեղծման համար, որն ընդգրկել է Աթենքից և Եվբեայից մինչև փոքրասիական Հոնիա ընկած տարածքը։ Մ.թ.ա. 6-րդ դարում խոշորագույն ծովային տերությունները մրցակցում էին ամփիկտիոնում առաջնորդության համար։ Հարևան կղզիների բնակիչներն իրենց կանանց և երեխաների հետ հավաքվում էին կղզու վրա և Ապոլլոնի պատվին անցկացնում էին նվագախմբերի մասնակցությամբ տարբեր մրցումներ։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ոչ մեծ Սրբազան լիճ շրջանաձև փոսորակի մեջ։ Այժմ այն ցամաքած է, և կանխորոշում է շենքերի տեղաբաշխումը կղզու վրա։
  • Մինոյան շատրվան, քանդակվել է ժայռի մեջ, ունեցել է ուղղանկյուն տեսք կենտրոնական սյունով։ Կառուցվել է մ.թ.ա. 6-րդ դարում և վերականգնվել մ.թ. 166 թվականին։
  • Քարե սալահատակով, արձաններով և սյուներով շուկայական հրապարակ։
  • Դելոսյան տաճար դասական դորիական ոճով։
  • Դիոնիսոսի արձան։
  • Իսիդայի դորիական տաճար։ Կառուցվել է հռոմեական ժամանակաշրջանի սկզբում Իսիդայի, Սերապիսի և Անուբիսի պատվին։
  • Հերայի տաճար, մ.թ.ա. մոտ 500 թվական։ Կառուցվել է ավելի հին շինության տեղում։
  • Դիոնիսոսի տուն (մ.թ. 2-րդ դար), անվանումը ստացել է հատակի խճանկարի շնորհիվ, որտեղ պատկերված է Դիոնիսոսը։
  • Դելֆինների տուն։ Անվանումը ստացել է ատրիումում արված խճանկարի շնորհիվ։
  • Ապոլլոնին նվիրված Առյուծների տեռաս Նակսոս կղզու բնակիչների կողմից։ Կառուցվել է մ.թ.ա. մոտ 600 թվական։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.statistics.gr/portal/page/portal/ESYE/BUCKET/General/resident_population_census2011.xls
  2. ДЕ́ЛОС (Дилос) // Советский энциклопедический словарь. — М. : Сов. энцикл., 1985. — С. 371.
  3. Балканские страны, юг // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 1999 г. ; отв. ред.: Т. Г. Новикова, Т. М. Воробьева. — 3-е изд. стер., отпеч. в 2002 г. с диапоз. 1999 г. — М. : Роскартография, 2002. — С. 104—105. — ISBN 5-85120-055-3.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դելոս» հոդվածին։