Դավիթ Սանասարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սանասարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Դավիթ Սանասարյան
Դիմանկար
Դավիթ Սանասարյանը հանրահավաքի ժամանակ, Երևան, Հանրապետության հրապարակ, 2018 թվականի ապրիլի 26
Ծնվել էհուլիսի 23, 1984(1984-07-23) (39 տարեկան)
Քաղաքացիություն Հայաստան
Կուսակցություն1. Ժառանգություն
2. Քաղաքացիական պայմանագիր
3. Ինքնիշխան Հայաստան

Դավիթ Տարոնի Սանասարյան (հուլիսի 23, 1984(1984-07-23)), կուսակցական, քաղաքական և հասարակական գործիչ, զբաղեցրել է մի շարք պետական և քաղաքական պաշտոններ Հայաստանում։ Հայաստանի Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ (2018 թվականի մայիսից 2019 թվականի ապրիլ)[1][2]։ Եղել է Ժառանգություն կուսակցության վարչության անդամ, Երևանի ավագանու անդամ։ 2018 թվականի մայիսի 21-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով նշանակվել է Հայաստանի պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնում[3]։ 2021 թվականի ապրիլի 9-ին հիմնել է Ինքնիշխան Հայաստան կուսակցությունը։

2019 թվականի ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով[4]։ Նրա պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցվել է Հայաստանի վարչապետի որոշմամբ[5]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնագիտությամբ իրավագետ է։ Ավարտել է Եվրախորհրդարանի քաղաքական, ինչպես նաև Եվրոպայի դիվանագիտության ակադեմիայի դասընթացները։ Ուսանել է նաև ԱՄՆ Թաֆթսի համալսարանի և Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում։

Քաղաքական-հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակական ակտիվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մարտին մի խումբ քաղաքացիական ակտիվիստների հետ ստեղծել է «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը[6]։

Կուսակցական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժառանգություն կուսակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Ժառանգություն կուսակցության համագումարում Դավիթ Սանասարյանը ընտրվել է կուսակցության վարչության անդամ։ 2018 թվականի նոյեմբերի 1-ին հայտարարել է, որ դուրս է գալիս Ժառանգություն կուսակցությունից ու միանում Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։

Գործունեությունը պետական համակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի ավագանու անդամ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի մայիսին «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ[7]։

Պետական վերահսկողության ծառայության պետ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մայիսի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է պետական վերահսկողական ծառայության պետ[8]։

2019 թվականի ապրիլի 16-ին Դավիթ Սանասարյանը ներգրավվել է քրեական գործի մեջ որպես կասկածյալ[9]։ Նրա նկատմամբ  խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին։

Հետաքրքիր դրվագներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Սանասարյանը 2018 թվականից սկսած իր գրավոր հրապարակումներից ու տեսաուղերձներից շատերն ավարտում է «սիրում եմ բոլորիդ» արտահայտությամբ[10][11][12], ինչը, ըստ նրա, անկախ ամեն ինչից պետք է ասել[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վարչապետին ենթակա մարմիններ».
  2. «Դավիթ Սանասարյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ». www.tert.am. 09:48 • 21.05.18. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  3. Դավիթ Սանասարյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ
  4. «ԱԱԾ. Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել».
  5. «Դավիթ Սանասարյանի պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցվել է».
  6. «Դավիթ Սանասարյան. «Մենք դեմ ենք, որ ինչ որ անձ մեր երկիրն իր դուքանը համարի» (ֆոտոշարք և տեսանյութ)».
  7. «Հայտնի է Երեւանի ավագանու կազմը».
  8. «Դավիթ Սանասարյանը նշանակվել է պետական վերահսկողական ծառայության պետ».
  9. «Դավիթ Սանասարյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել». 16/04/2019. Վերցված է 16/04/2019-ին.
  10. «Ձեռնարկվում են միջոցներ մի շարք պաշտոնաթող գեներալներից հետ հավաքելու նրանց տրված գոլդ համարանիշերը. Սանասարյան» Արխիվացված 2018-11-02 Wayback Machine, (արխիվացված)
  11. «Ես խոստումս չեմ դրժել, ես կառավարությունում չեմ. Դավիթ Սանասարյան», (արխիվացված)
  12. «Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցները զբաղվել են աղբահանության խնդրով. Դավիթ Սանասարյան», (արխիվացված։
  13. Անկախ ամենից՝ «Սիրում եմ բոլորիդ»-ը պետք է հնչեցվի, չասեմ՝ կմեռնեմ