Դավիթ Ռիկարդո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիթ Ռիկարդո
David Ricardo
Ծնվել էապրիլի 18, 1772(1772-04-18)[1][2]
Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[1][3]
Մահացել էսեպտեմբերի 11, 1823(1823-09-11)[1][4][5][…] (51 տարեկան)
Gatcombe Park, Minchinhampton, Ստրուդ, Գլոստերշիր, Գլուսթերշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[6] կամ Գլուսթերշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
բնական մահով և ինքնասպանություն
ԳերեզմանChurch of St Nicholas, Hardenhuish
Բնակության վայր(եր)Gatcombe Park?
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և  Մեծ Բրիտանիայի թագավորություն
Դավանանքհուդայականություն[6] և ունիտարիստություն[6]
Մասնագիտությունտնտեսագետ, բորսային միջնորդ, փիլիսոփա, քաղաքական գործիչ և գրող
Գործունեության ոլորտտնտեսագիտություն
Պաշտոն(ներ)Միացյալ Թագավորության 6-րդ խորհրդարանի անդամ, Միացյալ Թագավորության 6-րդ խորհրդարանի անդամ, Միացյալ Թագավորության 7-րդ խորհրդարանի անդամ և High Sheriff of Gloucestershire?
Ալմա մատերTalmud Torah school?[7]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[4][8]
ԿուսակցությունՎիգեր
Ամուսին(ներ)Priscilla Ann Wilkinson?[6]
Երեխա(ներ)Դեյվիդ Ռիկարդո և Osman Ricardo?
 David Ricardo Վիքիպահեստում

Դավիթ Ռիկարդո (անգլ.՝ David Ricardo, ապրիլի 18, 1772(1772-04-18)[1][2], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[1][3] - սեպտեմբերի 11, 1823(1823-09-11)[1][4][5][…], Gatcombe Park, Minchinhampton, Ստրուդ, Գլոստերշիր, Գլուսթերշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[6] և Գլուսթերշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), Բրիտանացի քաղաքական տնտեսագետ էր։ Նա դասական ազդեցիկ տնտեսագետներից մեկն էր, ինչպիսիք են՝ Թոմաս Մալթուսը, Ադամ Սմիթը և Ջեյմս Միլը։

Նա իր մասնագիտական կյանքը սկսեց որպես բրոքեր և ֆինանսական շուկայի սպեկուլյանտ։ Նա կուտակել է զգալի անձնական հարստություն, հատկապես ֆինանսական շուկայում և այնուհետև թոշակի անցնելուց հետո տեղափոխվում է Միացյալ Թագավորություն, որտեղ էլ ապրել է մինչև կյանքի վերջ։ Պատգամավորական մանդատում նա անցկացրել է իր կյանքի չորս տարիները։ Հավանաբար, նրա թողած նշանակալից ժառանգությունը համեմատական առավելության մասին թեորեմն է, որն առաջարկում է, որ պետությունը պետք է ավելի շատ կենտրոնացնի իր ռեսուրսները այն տնտեսությունների վրա, որտեղ նա միջազգայնորեն մրցունակ է և առևտուր անի այլ երկրների հետ, որ ներկրի այն ապրանքները, որոնք չեն արտադրվում ներքին շուկայում։ Ըստ էության, Ռիկարդոն, նպաստել է ծայրահեղ արդյունաբերության զարգացմանը ազգերի կողմից։ Դրա նպատակն էր ավելի շահավետ տնտեսությունների ստեղծումը։ Ռիկարդոն դիտարկեց, որ ազգային տնտեսական քաղաքականության գոյությունը օգնում է որոշ տնտեսությունների զարգացմանը՝ վնասելով մյուսներին։ Ռիկարդոյի թեորեմը համեմատական առավելության մասին շատ անգամ վիճարկվել է, բայց մնացել է որպես փաստի հիմնաքար, որն էլ հիմք էր հանդիսանում տնտեսական զարգացմանը։ Համեմատական առավելության մասին այդ թեորեմը հանդիսացել է որպես միջազգային առևտրի զարգացման հիմնական պատճառ և ճանաչվել է բոլորի կողմից։

Դավիթ Ռիկարդոյի տնտեսագիտական ուսմունքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասական տնտեսագիտությունն իր հետագա զարգացումը ստացավ անգլիացի նշանավոր տնտեսագետ Դավիթ Ռիակրդոյի կողմից։Եթե Սմիթը կապիտալիզմի զարգացման մանուֆակտուրային ժամանակաշրջանի տնտեսագետ էր, ապա Ռիկարդոն գործեց արդյունաբերական հեղաշրջման ժամանակաշրջանում, երբ մանուֆակտուրայից անցում էր կատարվում մեքենայական արտադրությանը։ Ռիկարդոն ձգտել է բաշխման օրենքները սահմանել արտադրության շահերից ու պայմաններից ելնելով։ Նա իր ուսմունքի հիմքում դրել է այն գաղափարը, որ ապրանքների արժեքը ստեղծվում է արտադրության գործընթացում կատարված աշխատանքով։ Կապիտալիստական արտադրության գլխավոր խնդիրը համարել է նյութական բարիքների արտադրության ավելացումը և նոր միայն փորձել է պարզաբանել հասարակական հարստության բաշխման օրենքները[փա՞ստ]։

Արժեքի և փողի տեսությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիկարդոյի տնտեսագիտական ուսմունքում առանցքային նշանակություն ունի արժեքի տեսությունը։ Ռիկարդոն արժեքի տեսությունը հասցրեց որոշակի կատարելության հնարավորին չափ վերացնելով այն թերություններն ու հակասություններ, որոնք բնորոշ էին նրա նախորդներին։ Ռիկարդոն ավելի հստակ է բնութագրում սպառողական արժեք և փոխանակային արժեք հասկացությունները։ Նա կիրառել է նաև հարաբերական արժեք և բացարձակ արժեք հասկացությունները։ Հարաբերական արժեքն, ըստ էության, նա համարել է փոխանակային արժեքը, որը հարաբերականորեն արտահայտվում է մեկ այլ ապրանքի որոշակի քանակության միջոցով։ Բացարձակ արժքը Ռիկարդոն համարում է ապրանքի մեջ մարմնացած աշխատանքի քանակությունը։ Փոխանակային արժեքը նա ներկայացրել է որպես բացարձակ արժեքի դրսևորման անհրաժեշտ ձև[փա՞ստ]։

Աշխատավարձի տեսությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Ռիկարդոն գտնում էր, որ աշխատանքը, մյուս ապրանքների նման ունի բնական ու շուկայական գին։ Աշխատանքի շուկայական գինը նա համարել է աշխատավարձը, որը տատանվում է իր հիմքը հադիսացող բնական գնի շուրջը, որը ըստ նրա, բանվորի և նրա ընտանիքի գոյամիջոցների արժեքն է։ Ռիկարդոն տարբերել է աշխատավարձի երեք կատեգորիաներ՝ անվանական, իրական և հարաբերական աշխատավարձ։ Անվանական աշխատավարձը նրա բնութագրմամբ փողի այն քանակն է, որը տրվում է բանվորին տարվա ընթացքում, իսկ իրական աշխատավարձը այն կենսամիջոցները, որը բանվորը կարող է ձեռք բերել իր դրամական աշխատավարձով։ Հարաբերական աշխատավարձ ասելով նա նկատի է ունեցել աշխատավարձի փոփոխությունը շահույթի ու ռենտայի համեմատությամբ[փա՞ստ]։

Հողային ռենտայի տեսությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Ռիկարդոյի տնտեսագիտական ուսմունքում առավել հաջողված է համարվում հողային ռենտայի տեսությունը, որի շատ դրույթներ ներկայումս էլ արժեքավոր ու հետաքրքիր են։ Ի տարբերություն իր նախորդների, Ռիկարդոն ռենտայի իր տեսությունը կառուցել է արժեքի աշխատանքային տեսության հիման վրա։ Նա հողային ռենտայի առաջացման նախադրյալներ է համարում հողային ռեսուրսների սահմանափակությունը և դրանց նկատմամբ սեփականության առկայությունը։ Ռիկարդոն գտնում է, որ Ռենտա են ապահովումմիայն միջին ու լավագույն հողամասերը՝ կախված դրանց բերրիության ու տեղադիրքի տարբերություններից։ Ռիկարդոն ժխտել է բացարձակ ռենտայի գոյությունը, նշելով, որ վատագույն հողամասերում արտադրված ապրանքները ռենտա ապահովել չեն կարող, քանի որ դրանց արժեքը ու գինը հավասար են, հետևաբար կարող են փոխհատուցել կատարված ծախսերը և ապահովել ֆերմերի միջին շահույթը[փա՞ստ]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միլեր, Ռոջեր, Լեռոյ, Տնտեսագիտությունն Այսօր, Տասնհինգերորդ Հրատարակություն։
  • Բոսթոն, ՄԱ։ Փիերսոն Կրթություն, էջ 559

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիթ Ռիկարդո» հոդվածին։