Դավիթ XII

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիթ XII
დავით XII ბატონიშვილი
 
Մասնագիտություն՝ պատմաբան
Դավանանք քրիստոնեություն, ուղղափառություն և Վրաց ուղղափառ եկեղեցի
Ծննդյան օր հուլիսի 1, 1767(1767-07-01)
Ծննդավայր Թիֆլիս, Քարթլի-Կախեթի թագավորություն
Վախճանի օր մայիսի 13, 1819(1819-05-13) (51 տարեկան)
Վախճանի վայր Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Թաղված Ալեքսանդր Նևսկու մայրավանք
Դինաստիա Բագրատիոնիներ
Քաղաքացիություն Վրաստան
Հայր Գեորգի XII
Մայր Քեթևան Անդրոնիկաշվիլի
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Անդրեաս առաքյալի շքանշան և Սուրբ Ալեքսանդր Նևսկու ասպետական շքանշան

Դավիթ XII (հուլիսի 1, 1767(1767-07-01), Թիֆլիս, Քարթլի-Կախեթի թագավորություն - մայիսի 13, 1819(1819-05-13), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), Քարթլի-Կախեթի թագավորության արքա (1800 թվականի դեկտեմբերի 28 - 1801 թվականի հունվարի 18)։ Գրող և գիտնական։

Գեորգի XII արքայի ավագ որդին։ Բագրատիոնի հարստությունից է։

Գահի համար մղվող ներքաղաքական պայքար Քարթլի-Կախեթիում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Բատոնիշվիլին մեծացել է իր պապի՝ Հերակլ II արքայի արքունիքում։

Արքայազն Դավիթը կրթություն է ստացել Ռուսաստանում (1787-1789), 1797-1798 թվականներին գնդապետի կոչումով ծառայել ռուսական բանակում՝ լինելով Պրեոբրաժենյան գվարդիական գնդի հրամանատարը։ 1800 թվականին արդեն ուներ գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։ Շշուկներ էին պտտվում, որ Պավելն ուզում է Վրաստանը դարձնել մալթյան հեծելազորի տեղակայման վայր, իսկ Դավիթին՝ նաև գրոսմայստեր։

1789-1790-ական թվականներին մասնակցել է ռազմական արշավանքներին։ Լուրջ դերակատարություն է ունեցել 1795 թվականի Կրծանիսի ճակատամարտին։ Գեորգի XII-ը մտավախություն ուներ, որ Բագրատիոնի հարստության կողմնային ճյուղերի ներկայացուցիչները կգրավեն գահը և իշխանությունից կհեռացնեն իր ժառանգներին։ Դրա համար համաձայնեց արքայական լիազորությունների ավելի շատ կրճատման, քան նախատեսված էր 1783 թվականի պայմանագրով (Ռուսաստանին իրավունք էր վերապահված միջամտել Քարթլի-Կախեթի թագավորության ներքին գործերին), միայն թե գահը մնար իր ժառանգներին։

1798 թվականի հունվարի 11-ին Հերակլ արքան մահացավ, թագավոր դարձավ Գեորգի XII-ը, որը երկրի բնակչությանը պարտադրում է երդվել։ Ըստ 1783 թվականի պայմանագրի՝ նա պետք է ստանար կայսերական հաստատումը։ Գեորգին իսկույն կայսր Պավելին հայտնեց իր գահակալման մասին. Պավելը շնորհավորեց նրան և հիշեցրեց հաստատման միջնորդության անհրաժեշտության մասին։ Նոյեմբերի Գեորգին Պետերբուրգ ուղարկեց իշխան Ավալովին իրենց արքա, իսկ Դավիթին գահաժառանգ հաստատելու միջնորդությամբ։ 1799 թվականի ապրիլի 18-ին Պավելը Բարձրագույն հրովարտակով հաստատեց նրա խնդրանքը[1]։ Թագաժառանգի հաստատումը չէր բխում 1783 թվականի պայմանագրից, բայց Գեորգին ցանկանում էր լրացուցիչ երաշխիքներ, իսկ Պավելը ուշադրություն չդարձրեց, որ խնդրանքը չէր համապատասխանում պայմանագրին։

Գեորգի XII-ի մահը և Դավիթ XII-ին իշխանության անցումը սրեցին իրավիճակը երկրում։ Դարեջան թագուհին և նրա որդիները հրաժարվեցին ընդունել Դավիթ XII-ի իշխանությունը։

Քարթլի-Կախեթիում Բագրատիոնիների թագավորության վերացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգի XII-ի մահից հետո արքայազն Դավիթն իրեն հայտարարեց Քարթլի-Կախեթիի թագավորության տիրակալ։ Բայց ռուսական կառավարությունը Քարթլի-Կախեթիում գտնվող իր ներկայացուցիչներին արդեն հրահանգել էր թույլ չտալ արքայազն Դավիթի գահակալում։ 1800 թվականին Դավիթ XII-ը փորձում էր արդիականացնել թագավորության օրենսդրությունը և կառավարման համակարգը։ 1800 թվականի դեկտեմբերից Դավիթ արքայազնը դարձավ Բագրատիոնի թագավորական տան ղեկավար, բայց նրան այդպես էլ չթույլատրվեց զբաղեցնել Քարթլի-Կախեթիի գահը։ Հոր մահից ի վեր (1800 թվականի դեկտեմբերի 28) և մինչ գեներալ Կնորրինգի այցը (1801 թվականի մայիսի 24) փաստացի կատարում էր գահապահի գործառույթները։

Դավիթ XII-ը զարմացած էր 1801 թվականի հունվարի 18-ի Պավելի՝ Քարթլի-Կախեթիի թագավորության վերացման և Քարթլի-Կախեթին Ռուսական կայսրությանը միացնելու հրամանից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. З. Д. Авалов, Присоединение Грузии к России, Спб. 2009, стр. 102

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гаршин, Всеволод Михайлович // Русский биографический словарь; в 25-ти томах. — СПб.—М., 1896—1918.
  • Ronald Grigor Suny, The making of the Georgian nation (2) էջ 357։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիթ XII» հոդվածին։