Դաուգավպիլս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Դաուգավպիլս
ռուս.՝ Даугавпилс
Դրոշ Զինանշան

ԵրկիրԼատվիա Լատվիա
Հիմնադրված է1275 թ.
Մակերես63,38 կմ², 72,37 կմ²
ԲԾՄ105 մետր
Բնակչություն78 850 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Ժամային գոտիEEDT?, UTC+2 և UTC+3
Փոստային դասիչ5401–5465
Պաշտոնական կայք

daugavpils.lv(լատիշերեն)

Դաուգավպիլս (Լատվիա)##
Դաուգավպիլս (Լատվիա)

Դաուգավպիլս (լատիշ․՝ Daugavpils), հանրապետական ենթակայության քաղաք Լատվիայում, երկրի մեծությամբ և նշանակությամբ երկրորդ քաղաքը, մայրաքաղաք Ռիգայից հետո։

Նախկինում անվանվել է՝ մինչև 1920 թվականը Դոինսկ, մինչև 1893 թվականը Դինաբուրգ, 1656-1667 թվականներին՝ Բորիսոգլեբով։

Քաղաքի բնակչությունը կազմում է 86 հազար մարդ (2016)[2]։ Հանրապետության ամենահարավային քաղաքն է, գտնվում է Դաուգավա (Արևմտյան Դվինա) գետի վրա, Բելառուսիայի հետ պետական սահմանից ոչ հեռու (25 կմ)։

Լատվիայի արևելյան մասի խոշորագույն քաղաքն է, հանդիսանում է տարածքի մշակութային, կրթական և արդյունաբերական կենտրոնը։ Քաղաքը Դաուգավպիլսի շրջանի վարչական կենտրոնն է, սակայն նրա կազմի մեջ չի մտնում։

Երկաթուղային խոշոր հանգույց է։

Պատմական աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է 1275 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Պրոկուդին-Գորսկի, «Դվինսկ», 1912

Լիվոնիայի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Դինաբուրգը (երկայումս՝ Վեցպիլս), հիմնադրվել է խաչակիր ասպետների կողմից Դվինա գետի ափին՝ ներկայիս քաղաքից 19 կմ վերև հոսանքի ուղղությամբ։ Պատմական աղբյուրներում ամրոցն առաջին անգամ հիշատակվել է 1275 թվականին։ Այդ նույն թվականին Լիվոնյան օրդենի մագիստրոս Էռնստ ֆոն Ռատցեբուրգը կառուցել է Դինաբուրգ քարե ամրոցը, որը դարձել է կոմտուրիայի կենտրոն։

Նոր ամրոցի հիմնադրումից քիչ հետո Տրոյդեն իշխանը մի քանի շաբաթով պաշարել է այն։ Մի քանի տարի անց Տրոյդենի հետնորդ իշխան Վիտենի գրոհն առավել հաջող է անցել, և ամրոցն առաջին անգամ քանդվել է։ 1313 թվականին օրդենի մագիստրոս Գերդ ֆոն Յորքը վերակառուցել է Դինաբուրգը, իսկ 1347 թվականին մագիստրոս Գոսվին ֆոն Հերիկեն կառուցել է ևս չորս աշտարակ։ 1481 թվականին ռուս-լիվոնյան պատերազմի ժամանակ ամրոցը գրավել են Իվան III-ի զորքերը, որոնք հետո դուրս են քշվել։

Ռեչ Պոսպոլիտայի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

1558 թվականին սկսվել է Լիվոնյան պատերազմը։ 1559 թվականին Դինաբուրգը լիվոնացիները զիջել են լեհ թագավոր ու Լիտվայի մեծ իշխան Սիգիզմունդ II-ին։ Արքայի և Լիվոնիայի Տևտոնական օրդենի լանդմայստեր Գոթհարդ Կետլերի միջև 1561 թվականին համաձայնագիր է կնքվել, որով Դինաբուրգն ընդգրկվել է Լիտվական մեծ իշխանության կազմում։ 1659 թվականին հերցոգ Գոթհարդ Կետլերը վերջնականապես հրաժարվել է ամրոցից՝ այն զիջելով Ռեչ Պոսպոլիտային։

Լիվոնյան պատերազմի ընթացքում 1577 թվականի հուլիսին ամրոցը գրավել են Իվան Ահեղի զորքերը, որը պատվիրել է ավերված ամրոցից 19 կմ հեռավորության վրա՝ Շունից գետի գետաբերանին, ամրություն կառուցել։ Սակայն 1578 թվականին Իվան Ահեղը ստիպված է եղել հրաժարվել Լիվոնիայի շրջանից՝ այն վերադարձնելով Ռեչ Պոսպոլիտային։

Շվեդական գահի համար մղված պայքարի ժամանակահատվածում Սիգիզմունդ III-ի և հերցոգ Կառլ Վասայի տիրակալության օրոք շվեդները երկու անգամ նվաճել են Դինաբուրգը, սակայն ամեն անգամ այն վերադարձրել են Լեհաստանին։ Կեյդանի համաձայնագրով 1655 թվականին քաղաքը հանձնվել է շվեդներին։ Սակայն մեկ տարի անց ռուս-շվեդական պատերազմի արդյունքում (1656-1658) Դինաբուրգը պաշարվել ու գրավվել է ցար Ալեքսեյ Միխայլովիչի զորքերի կողմից, որը քաղաքը վերանվանել է Բորիսոգլեբով (որոշ աղբյուրներում՝ Բորիսոգլեբսկ)[3]։ 1666 թվականին ռուս-լեհական պատերազմի ժամանակ քաղաքը գրավել են լեհերը, սակայն Անդրուսովոյի հաշտության պայմանագրով այն դարձյալ մտել է Ռեչ Պոսպոլիտայի կազմի մեջ։

Ռուսական կայսրության կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի կենտրոնի տեսքը XX դարի սկզբին
Դինաբուրգի զինանշան, Բերնհարդ Կյոնեի մշակում

Ռեչ Պոսպոլիտայի առաջին բաժանման արդյունքում Դինաբուրգն ընդգրկվել է Ռուսական կայսրության Պսկովի նահանգում, իսկ 1902 թվականից՝ Վիտեբսկի նահանգում։ 1810-1878 թվականներին քաղաքում ժամանակ առ ժամանակ ընթացել է Դինաբուրգի ամրոցի շինարարությունը։

19-րդ դարի երկրորդ կեսից քաղաքը դարձել է Արևմտյան Ռուսաստանի առևտրական կենտրոններից մեկը։ Քաղաքը նոր նշանակություն է ձեռք բերել Սանկտ Պետերբուրգ-Վարշավա երկաթուղու կառուցումից հետո (1860-1862)[4]։ 19-րդ դարի կեսերից սկսվել է արդյունաբերության բուռն զարգացում։

1893 թվականի հունվարի 14-ին ռուս կայսր Ալեքսանդր III-ի հրամանով Դինաբուրգն անվանափոխվել է Դվինսկ։

1897 թվականին քաղաքի բնակչությունը եղել է 69.675 մարդ, այդ թվում՝ 32.064 հրեա, 19.153 ռուս, 11.420 լեհ, 3.126 գերմանացի, 1.525 բելառուս, 1.274 լատիշ[5]։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին արդյունաբերության մեծ մասը էվակուացվել է ռուսական կայսրության հեռավոր շրջանները։ Ճակատի գիծը քաղաքին է մոտեցել 1915 թվականին, երբ գերմանացիները հնարավորթյուն են ստացել Դվիանայով շարժվել Դվինսկ։ Ռազմավարական նշանակություն ունեցող կարևոր կետի՝ Դվինսկի գրավումը ճանապարհ կբացեր դեպի Պետրոգրադ։

Քաղաքի շուրջ ընթացել են դիրքային մարտեր։ Հոկտեմբերյան հեղափոխությունից և Խաղաղության մասին դեկրետից հետո նոյեմբերին Դվինսկով Պետրոգրադից Բրեստ-Լիտովսկ է ուղևորվել Ժողովրդական կոմիսարների խորհրդի պատվիրակությունը Գերմանիայի հետ հաշտության պայմանագիր կնքելու համար։ 1917 թվականի դեկտեմբերի 31-ին Դվինսկի շրջանը Վիտեբսկի շրջանից անցել է Վիձեմեի ու Լատգալիայի շրջաններում ձևավորված Իսկոլատա հանրապետությանը։ 1918 թվականի փետրվարի 18-ին քաղաք են մտել գերմանական զորքերը։

Նոյեմբերյան հեղափոխությունից հետո 1918 թվականի դեկտեմբերի 9-ին գերմանական զորքերն առանց կռվի քաղաքը հանձնել են Կարմիր բանակին։ Դվինսկը մտել է Լատվիական ԽՍՀ կազմի մեջ, որը հռչակվել է 1918 թվականի դեկտեմբերի 17-ին։

Լատվիական առաջին հանրապետության ու Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Միասնության տուն

Դվինսկի համար մղված մարտերի ժամանակ 1920 թվականի հունվարի 3-ին քաղաքն օկուպացրել են լեհական զորքերը գեներալ Ռիձ Սմիգլայի գլխավորոիթյամբ։ Փարիզի հաշտության պայմանագրով (1920) քաղաքը մնացել է անկախ Լատվիայի կազմում։ Նույն թվականին այն անվանափոխվել է Դաուգավպիլս (ամրոց Դաուգավայի մոտ)։

1935 թվականին բացվել է Մերձբալթիկայի պողպատե առաջին կամուրջը՝ Միասնության կամուրջը, որը Դաուգավպիլսը կապում է Գրիվային։

1939 թվականի սեպտեմբերի 1-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու հետ Դաուգավպիլսի շրջան են մտել լեհական բանակի ստորաբաժանումները, իսկ ամրոցում աշնանը ճամբար է ձևավորվել ներկալված լեհերի համար։

1939 թվականի դեկտեմբերի սկզբին քաղաքի տարածքով երկաթուղով Գերմանիա են մեկնել Մոսկվայում Ֆինլանդիայի դեսպանատան աշխատակիցները սկսված խորհրդա-ֆիննական պատերազմի պատճառով։ Ֆինլանդիայի դեսպանը մի քանի օր մնացել է քաղաքի հյորանոցներից մեկում։

1940 թվականի հունիսի 17-ին Գրիվայի կողմից Դաուգավպիլս են ներխուժել խորհրդային զորքերը։

1941 թվականի հունիսի 26-ին քաղաքը զբաղեցրել են գերմանական զորքերը։ Քաղաքի մերձակա անտառում զանգվածային գնդակահարություններ են եղել[6]։

1944 թվականի օգոստոս-հոկտեմբեր ամիսներին, երբ քաղաքն ազատագրվել է գերմանական զորքերից, այն Լատվիական ԽՍՀ մայրաքաղաքի գործառույթն է կատարել։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքի տարածում սպանվել է մոտ 165.000 մարդ, ավերվել է քաղաքի շինությունների մոտ 70 %-ը[7]։

ԽՍՀՄ կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

1946 թվականի նոյեմբերի 5-ին քաղաքում գործարկվել է առաջին տրամվայը։ 1952 թվականի ապրիլի 8-ից մինչև 1953 թվականի ապրիլի 25-ը Դաուգավպիլսը եղել է Դաուգավպիլսի շրջանի կենտրոնը։ 1953 թվականի մայիսի 30-ին Լատվիական ԽՍՀ գերագույն խորհրդի հրամանագրով Գրիվա քաղաքն ընդգրկվել է Դաուգավպիլս քաղաքին։

1957 թվականին գործարկվել է հեռուստաաշտարակ՝ 180 մ բարձրությամբ։ 1988 թվականին ուղղաթիռի օգնությամբ նրա բարձրությունն ավելացվել է ևս 24 մ-ով, ու այժմ այն 204 մ է։

1959 թվականի՝ ԽՍՀՄ մարդահամարի տվյալներով քաղաքում բնակվել է 65.5 հազար մարդ։ Կառուցվել են բնակելի նոր թաղամասեր։ Կառուցվել են արդյունաբերական մի շարք գործարաններ։

1970 թվականի մարդահամարով քաղաքի բնակչությունն արդեն 100.6 հազար մարդ էր։ Հետպատերազմյան շրջանում քաղաքն ընդգրկված է եղել ՆԱՏՕ-ի 100 օբյեկտների ցանկում, որոնք ենթակա են գնդակոծման իր ունեցած նշանակության, ռազմավարական դիրքի համար, քանի որ քաղաքում գործել են երկաթուղային կարևոր հանգույց, զինապահեստներ, ռազմական ուսումնարան, ռազմական օդակայան (ներկայումս՝ Դաուգավպիլսի միջազգային օդակայան)։

1979 թվականին սկսվել է Դաուգավպիլսի հէկ-ի շինարարությունը, որը դադարեցվել էր 1987 թվականին։ 1989 թվականին կառուցվել է նոր Միասնության կամուրջը։ 1989 թվականի՝ ԽՍՀՄ մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը եղել է 126.7 հազար մարդ։

Անկախ Լատվիայի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականի հունվարի 1-ի դրությամբ քաղաքն ունեցել է 127.619 բնակիչ։ Հետագայում քաղաքի բնակչությունը սկսել է նվազել[8].

  • 1995 - 120.897 մարդ
  • 2000 - 115.574 մարդ
  • 2005 - 107.269 մարդ
  • 2010 - 95.962 մարդ
  • 2015 - 86.435 մարդ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաուգավպիլսից հեռավորությունը խոշոր քաղաքների միջև (մինչև մայրուղի)[9][10]
Լատվիա Լատվիա Ռիգա ~ 230 կմ Էստոնիա Էստոնիա Տալլին ~ 524 կմ Ռուսաստան Ռուսաստան Սանկտ Պետերբուրգ ~ 542 կմ
Ռուսաստան Ռուսաստան Պսկով ~ 264 կմ
Լատվիա ԼատվիաՌեզեկնե ~ 91 կմ
Լիտվա Լիտվա Կլայպեդա ~ 411 կմ
Լիտվա Լիտվա Շյաուլյայ ~ 239 կմ
Роза ветров
Роза ветров
Ռուսաստան Ռուսաստան Մոսկվա ~ 780 կմ
Լիտվա Լիտվա Վիլնյուս ~ 174 կմ
Ռուսաստան Ռուսաստան Կալինինգրադ ~ 463 կմ
Լեհաստան Լեհաստան Վարշավա ~ 611 կմ
Գերմանիա Գերմանիա Բեռլին ~ 1100 կմ
Բելառուս Բելառուս Մինսկ ~ 288 կմ Բելառուս Բելառուս Վիտեբսկ ~ 275 կմ
Ուկրաինա Ուկրաինա Կիև ~ 845 կմ

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաուգավպիլսի կլիման Լատվիայի այլ շրջանների համեմատությամբ առավել չափավոր ցամաքային է։ Օդի ջերմաստիճանը ամռանը համեմատաբար բարձր է, իսկ ձմռանը՝ ցածր[11]։ Դաուգավպիլսում են գրանցվել Լատվիայի ամենաբարաձր ջերմաստիճանը՝ +36,4 °C (օգոստոսի 4, 1943) և ամենացածր ջերմաստիճանը՝ -43.2 °C(փետրվարի 8, 1956)[12]։ Արևային ժամերի քանակը տարեկան կազմում է 1.809 ժամ[13]։

Դուգավպիլսի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 7.5
(45.5)
13.1
(55.6)
18.4
(65.1)
24.4
(75.9)
30.4
(86.7)
31.8
(89.2)
33.6
(92.5)
31.6
(88.9)
28.8
(83.8)
23.6
(74.5)
16.3
(61.3)
10.2
(50.4)
33.6
(92.5)
Միջին բարձր °C (°F) −3.8
(25.2)
−2.5
(27.5)
2.4
(36.3)
10.4
(50.7)
18.1
(64.6)
21.4
(70.5)
22.4
(72.3)
21.5
(70.7)
16.1
(61)
9.9
(49.8)
3.2
(37.8)
−1.3
(29.7)
9.8
(49.6)
Միջին օրական °C (°F) −6.7
(19.9)
−5.9
(21.4)
−1.8
(28.8)
5.2
(41.4)
12.1
(53.8)
15.7
(60.3)
16.9
(62.4)
15.9
(60.6)
11.2
(52.2)
6.1
(43)
1.0
(33.8)
−3.8
(25.2)
5.5
(41.9)
Միջին ցածր °C (°F) −10.0
(14)
−9.4
(15.1)
−5.7
(21.7)
0.7
(33.3)
6.3
(43.3)
10.1
(50.2)
11.7
(53.1)
10.9
(51.6)
7.2
(45)
2.9
(37.2)
−1.3
(29.7)
−6.7
(19.9)
1.4
(34.5)
Ռեկորդային ցածր °C (°F) −36.0
(−32.8)
−34.5
(−30.1)
−32.0
(−25.6)
−18.6
(−1.5)
−5.5
(22.1)
−0.6
(30.9)
3.6
(38.5)
−1.5
(29.3)
−5.0
(23)
−11.2
(11.8)
−22.0
(−7.6)
−38.7
(−37.7)
−38.7
(−37.7)
Տեղումներ մմ (դյույմ) 36
(1.42)
27
(1.06)
34
(1.34)
40
(1.57)
51
(2.01)
73
(2.87)
83
(3.27)
74
(2.91)
66
(2.6)
52
(2.05)
52
(2.05)
46
(1.81)
634
(24.96)
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) 9.6 7.7 8.5 8.0 9.2 9.9 11.1 10.2 11.7 9.8 11.4 11.9 119.0
Միջին ամսական արևային ժամ 34 61 123 170 250 259 255 226 151 90 33 22 1674
աղբյուր: NOAA[14]

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի սեպտեմբերի 21-ի դրությամբ Կենտրոնական վիաճակագրական վարչության տվյալներով քաղաքի բնակչությունը 46.342 մարդ է կամ 92.492 մարդ Քաղաքացիության ու արտագաղթի վարչության՝ բնակչության գրանցման տվյալներով[15][16]։


2004-2008 թվականներին Դաուգավպիլսի բնակչությունը կրճատվել է 6.374-ով, իսկ 2009 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել 104.857 մարդ։ 2000 թվականի տվյալներով բնակչության 80.4 %-ի համար մայրենի լեզուն եղել է ռուսերենը[19][20]։ Մահացությունը 1.000 մարդու հաշվով կազմում է 67 մարդ, ծնունդը՝ 39 մարդ։ Ամուսնությունների թիվը մոտ 29.000 է։ Մշտական բնակություն է հաստատել 62.000 մարդ[21]։

2011 թվականի մարտի 1-ի դրությամբ քաղաքն ունեցել է 93.312 բնակիչ[22]։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պումպուրա հրապարակը քաղաքի կենտրոնում

Դաուգավպիլսը ժամանակակից ու զարգացող քաղաք է, երկրի մշակութային կենտրոններից մեկը։

Այն Եվրամիությունն ու Ռուսաստանը կապող տրանսպորտային կարևոր հանգույց է։ Քաղաքում կան երկաթուղային ու ավտոբուսային կայարաններ։ Քաղաքում գործում են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր համալսարաններ, թատրոններ, թանգարաններ։ Քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից է բավական լավ պահպանված Դաուգավպիլսի ամրոցը (19-րդ դարի սկիզբ), որը կառուցվել է ինժեներ, գեներալ-մայոր Ե. Հեկելի նախագծով։

Ժամանցի կազմակերպման համար գործում են սառցադաշտը, «Orange Bowling» բոուլինգ կենտրոնը, Դաուգավպիլսի թանգարանը, ցուցահանդեսներ, բազմաթիվ սրճարաններ, ռեստորաններ։ 2008 թվականին սկսվել է Դաուգավպիլսի բազմաֆունկցիոնալ մարզական համալիրի կառուցումը։

Ձմռանը հնարավորություն է ընձեռվում «Էգլյուկալնս» դահուկային հանգստի համալիր այցելելու, որը գտնվում է քաղաքից ոչ հեռու։

Ռիգաս փողոց

2009 թվականի սեպտեմբերի 11-ից քաղաքում գործում է «Silver Screen» կինոսրահը՝ 1.200 տեղով և վեց դահլիճներով։ Այն գտնվում է «Ditton Nams» առևտրի կենտրոնում։ Աշխատանքներ են տարվում Բալթիկայի պաշտպանական ամենամեծ կառույցներից մեկի՝ Դաուգավպիլսի ամրոցի վերակառուցման ուղղությամբ։ 2010 թվականի սեպտեմբերին ավարտվել է քաղաքի նշանավոր շենքերից մեկի՝ Միասնության տան վերակառուցումը։

2010 թվականի հունիսի 4-6 քաղաքը նշել է իր հիմնադրման 735-ամյակը։ Այն ուղեկցվել է երգի փառատոնով, որին մասնակցել է 3.000 մասնակից ամբողջ Լատվիայից։ Նշանավոր հյուրերի թվում են եղել նախագահ Վալդիս Զատլերսը, վարչապետ Վալդիս Դոմբրովսկիսը, կոմպոզիտոր Ռայմոնդ Պաուլսը։ Նույն թվականին նշվել է Դաուգավպիլսի ամրոցի հիմնադրման 200-ամյակը[23]։

Դաուգավպիլսում կա ուղղիչ երկու հաստատություն, որոնք տեղակայված են Դաուգավայի երկու ափերին։ Նրանցից մեկը Լատվիայում խոշորագույնն է։ Դաուգավպիլսի բանտը հայտնի է նաև Սպիտակ կարապ անունով։ Այն կառուցվել է 1863 թվականին քաղաքի ծայրամասում, սակայն ներկայումս հայտնվել է քաղաքի կենտրոնի մոտ։

Գիտություն և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաուգավպիլսի համալսարան

Դաուգավպիլսը Լատվիայի հարավարևելյան հատվածի՝ գիտության ու կրթության կենտրոն է։

Այստեղ գործում են հանրակրթական 13, հիմնական կրթության 6, մասնագիտացված 3, նախադպրոցական 29, արհեստագործական 7 հաստատություններ[24]։

Քաղաքում գործում է նաև բարձրագույն ուսումնական 9 հաստատություն.

  • Դաուգավպիլսի համալսարան
  • Բալթյան միջազգային ակադեմիայի`Դաուգավպիլսի մասնաճյուղ
  • Հոգեբանության բարձրագույն դպրոցի՝ Դաուգավպիլսի մասնաճյուղ
  • Տրանսպորտի ու կապի ինստիտուտի՝ Դաուգավպիլսի մասնաճյուղ
  • Սոցիալական տեխնոլոգիաների բարձրագույն դպրոցի ՝ Դաուգավպիլսի մասնաճյուղ
  • Լատվիայի համալսարանի՝ Դաուգավպիլսի մասնաճյուղ
  • Ռիգայի օդագնացության ինստիտուտի՝ Դաուգավպիլսի մասնաճյուղ
  • Ռիգայի տեխնիկական համալսարանի՝ Դաուգավպիլսի մասնաճյուղ
  • Ռիգայի տնտեսագիտության ու գործարար վարչարարության միջազգային բարձրագույն դպրոցի՝ Դաուգավպիլսի մասնաճյուղ ։

1948-1993 թվականներին գործել է Դաուգավպիլսի ռազմական ավիացիոն ինժեներիայի բարձրագույն ուսումնարանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Iedzīvotāju skaits pēc tautības reģionos, pilsētās, novados, pagastos, apkaimēs un blīvi apdzīvotās teritorijās gada sākumā (pēc administratīvi teritoriālās reformas 2021. gadā) 2021 - 2022Central Statistical Bureau of Latvia.
  2. «Բնակչության թիվը 01.01.2016 տվյալներով» (PDF) (լատվիերեն). Քաղաքացիության և միգրացիայի գործերի վարչություն. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 22-ին.
  3. Henrihs Soms. «03.08.1656 [v. st.],: Dinaburga tiek saukta par Borisogļebsku». Latgales dati (լատվիերեն). Daugavpils Universitātes Latgales Pētniecības institūts.
  4. Даугавпилс // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  5. Демоскоп Weekly — Приложение. Справочник статистических показателей
  6. ««Шталаг-340» на сайте Динабургской крепости». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 24-ին.
  7. «Экскурс в историю города Даугавпилса». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 17-ին.
  8. «Сайт Центрального статистического управления».{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
  9. «Քաղաքների միջև հեռավորություն». Транспортная компания «КСВ 911». Վերցված է 2010 թ․ հունվարի 5-ին.
  10. Карты Google
  11. About Daugavpils — Официальный сайт города Даугавпилса(անգլ.)
  12. Latvijas ģeogrāfijas atlants / galv. red. Jānis Turlais; red.: Gints Milliņš, Mārtiņš Vimba, Ronalds Krūmiņš ; kartogrāfi: Ilze Antēna, Aldis Builis … [u.c.]; māksl. Gints Roderts. 5. izd. — Rīga : Karšu izdevniecība «Jāņa sēta», 2009. — 40 lpp. : il. ISBN 978-9984-07-477-1
  13. Природа — Gorod.lv
  14. «Daugavpils Climate Normals 1961–1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.
  15. «Численность постоянного населения по полу: города республиканского значения, края, города и волости в начале и в середине года» (լատվիերեն).{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում) // «Iedzīvotāji — Datubāze (Население. База данных)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Centrālā statistikas pārvalde (Центральное статистическое бюро Латвии)
  16. Численность жителей Латвии в самоуправлениях. Дата — 01.01.2015 Արխիվացված 2015-03-16 Wayback Machine(լատիշերեն)
  17. Office of Citizenship and Migration Affairs — 1990.
  18. 18,0 18,1 18,2 18,3 Լատվիայի կենտրոնական վիճակագրական վարչություն
  19. «Данные переписи 2000 года о родном языке жителей, csb.gov.lv» (լատվիերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 7-ին. — выбрать «2000. g. tautas skaitīšanas rezultati īsumā», затем «Iedzīvotāju dzimtā valoda un citu valodu prasme»
  20. Latvijas iedzīvotāju valodu prasme(լատիշերեն)
  21. Данные ЦСУ ЛР (Орлова П. Даугавпилс лидирует по числу эмигрантов)//Сейчас.—2009.—№ 34 (27 авг).—С.4).
  22. «Сайт Центрального статистического управления».{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
  23. Даугавпилсу — 735! // Даугавпилсский новостной портал Грани
  24. «Сеть заведений на сайте Даугавпилсского управления образования». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Львов И. Н. Крепость-склад Двинск. Историческая справка. — Двинск: Тип. Двинского листка, 1915. — 114 с. Обложка
  • Сахаров С. П. Православные церкви Латгалии (Историко-статистическое описание). — Р.: 1939. — С. Обложка
  • Иешин Н. П. Из истории Даугавпилса (краткий очерк о родном городе для школьников). — Даугавпилс: Изд. Даугавпилсского Дома пионеров, (1957). — 16 с. Обложка
  • Штейман И., Музыкантик Я., Пакалнс Я. Даугавпилс в прошлом и настоящем. — Р.: Латгосиздат, 1959. — 120 с. Обложка
  • Халифман Л. Я. Даугавпилс и его окрестности. Экономическая характеристика. — Р.: Академия наук ЛССР , 1960. — 63 с. Обложка
  • Из истории Даугавпилсского локомотиворемонтного завода / Под ред. Р. Гиндина. — Р.: Звайгзне, 1968. — 119 с. Переплёт
  • Азан В., Барковкая Г., Гуков Г. Здесь, в краю озёр — Даугавпилс. — Р.: Лиесма, 1975. — 270 с. Переплёт
  • За освобождение Даугавпилса, Резекне и Елгавы / Введ. Л. Сандалова; лит. запись Л. Н. Суслова. — Р.: Авотс, 1984. — 222 с. 4 л. ил. Переплёт
  • Казак В. В. Даугавпилсская крепость: История и легенды от средневековья до наших дней. Исторический очерк. — Даугавпилс: ВВАИУ ПВО, 1987. — 92 с. Переплет
  • Тайван Л. Л. По Латгалии. — М.: Искусство, 1988. — 168 с. Есть глава о Даугавпилсе, памятники и достопримечательности
  • DAUGAVPILS. Fotoalbums. — R.: Avots, 1988. — 120 lpp. Переплёт. На лат., рус., англ. языках
  • Даугавпилсское отделение (к 50-летию со дня образования) / МПС-СССР. Прибалтийская Ордена Октябрьской революции железная дорога. — Даугавпилс: 1990. — 39 с. Обложка.
  • Капитанов И. Г. Возмездие. Очерки о Даугавпилсском подполье.-Рига: Avots,1990.-100 с. Переплет.
  • Якуб З. И. Даугавпилс в прошлом. Публикации краеведа. — Даугавпилс: A.K.A., 1998. — 300 c. ISBN 9984-582-08-6
  • Daugavpils laikam līdzi. Даугавпилс в ногу со временем. Daugavpils rough the ages. Fotoalbums. — R.: Daugavpils pilsētas dome, Puse plus, 2000. — 118 lpp. Переплёт. На лат., рус., англ. языках ISBN 9984-9360-2-3
  • Якуб З. И. Город Даугавпилс. Хронологический обзор. 1275—2001. — Даугавпилс: А. К. А., 2002. — 102 с. ISBN 9984-582-12-4
  • Кариус О. «Тигры» в грязи. Воспоминания немецкого танкиста. — М.: ЗАО «Центрполиграф», 2004. — 365 с. — (За линией фронта. Мемуары). Весь материал о городе С.196—228, 324—365 Июль 1944 года.
  • Daugavpils XIX un XX gadsimta mijā. Pasta atklātne. [Albums] Даугвпилс на рубеже XIX—XX веков. Почтовая открытка. [Альбом] Daugavpils at the turn of the 19th-20th centuries. Poscard. [Album]. 1275—2005 / Сост. Е.Беликов. — Даугавпилс: Sali plus, Утяна: ЗАО «Утянос Индра», 2005. — 92 с. Переплёт. На трёх языках — латышском, русском, английском.
  • Daugavpils 730. Daugavpils mirkļi. [Fotoalbums] — ?.:Daugavpils pilsetas dome, Puse plus, 2005. — 103 lpp. Переплёт
  • Брежго Б. Привилегия города Динабурга от 1582 года [по изданию 1932 года на польском яз.]. — Даугавпилс: Latgales Pētniecības institūta izdevniecība, 2009. — 87 С. Переплёт. Тираж 300 экз. ISBN 978-9984-9041-1-5. На польском, латышском и русском языках.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 319