Դաթա Թութաշխիա (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դաթա Թութաշխիա (այլ կիրառումներ)
Դաթա Թութաշխիա
Երկիր ԽՍՀՄ
Թվական1977
Լեզուռուսերեն
ՌեժիսորԳիգա Լորթքիփանիձե և Գիզո Գաբեսկիրիա
Սցենարի հեղինակՃաբուա Ամիրեջիբի
ԴերակատարներՕթար Մեգվինետուխուցեսի
ԵրաժշտությունՋանսուգ Կախիձե և Բիձինա Կվեռնաձե
Տևողություն341 րոպե

Դաթա Թութաշխիա (վրաց.՝ დათა თუთაშხია), 1977 թվականին «Վրացֆիլմ» կինոստուդիայում նկարահանված բազմասերիանոց (7 սերիա) գեղարվեստական հեռուստաֆիլմ։ Ֆիլմի սցենարը գրել է Ճաբուա Ամիրեջիբին իր համանուն վեպի հիման վրա[1][2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմն էպիկական դրամա է ժողովրդական վրիժառու, աբրեկ Դաթա Թութաշխիայի մասին։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում մինչհեղափոխական Վրաստանում (մոտավորապես 1900-1910 թվականներին)։ Դաթա Թութաշխիան գյուղացի է։ Նա վիճում է իշխանությունների հետ ու դառնում ավազակ։ Դաթան թալանում է հարուստներին ու պաշտպանում աղքատներին։ Դաթա Թութաշխիայի հակապատկերն է նրա զարմիկը՝ գնդապետ Մուշնի Զարանդիան, ով զինվորականի ու պետական ծառայողի փայլուն կարիերա ունի։ Նրանց հակամարտությունն էլ վեպի հիմնական սյուժետային գիծն է։ Տարբեր մարդիկ ու ուժեր փորձում են Դաթային գրավել իրենց կողմը, ստիպել զբաղվել քաղաքականությամբ, սակայն Դաթան ամեն կերպ ձգտում է պահպանել իր ազատությունն այս դաժան աշխարհում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանող անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]