Գրիգոր Ազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոր Ազարյան
Ծնվել էմարտի 15, 1934(1934-03-15)
ԾննդավայրՊլովդիվ, Բուլղարիայի թագավորություն
Մահացել էդեկտեմբերի 14, 2009(2009-12-14) (75 տարեկան)
Մահվան վայրՍոֆիա, Բուլղարիա
ԿրթությունԹատրոնի և կինոարվեստի ազգային ակադեմիա
Քաղաքացիություն Բուլղարիա
Ազգությունբուլղարահայ
Մասնագիտացումռեժիսոր
ԱմուսինՎալենտինա Ռադինսկա
Պարգևներ
IMDbID 1084875

Գրիգոր Ստեփանի Ազարյան (մարտի 15, 1934(1934-03-15), Պլովդիվ, Բուլղարիայի թագավորություն - դեկտեմբերի 14, 2009(2009-12-14), Սոֆիա, Բուլղարիա), բուլղարահայ ռեժիսոր, բեմադրիչ, դերասան[1][2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Ազարյանը ծնվել է 1934 թվականին Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում։ 1966 թվականին ավարտել է Կրաստյո Սարաֆով կինոյի և թատրոնի ազգային ակադեմիան, այնուհետև ուսումը շարունակել է Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։ Ստեղծագործական գործունեության մեծ մասը նվիրել է Բուլղարական բանակի թատրոնին, եղել է բեմադրիչ, աշխատել է նաև Պլովդիվի թատրոնում, Ազգային թատրոնում, Ալեկո Կոնստանտինով պետական թատրոնում, Սոֆիայի թատրոնում, ինչպես նաև Մոսկվայի և Բիտոլայի թատրոններում։ Բեմադրել է Անտոն Չեխովի, Ուիլյամ Շեքսպիրի, Նիկոլայ Գոգոլի, Նիկոլայ Հայտովի ստեղծագործությունները[1][2]։

30 տարի եղել է Կինոյի և թատրոնի ազգային ակադեմիայի պրոֆեսոր, 2005 թվականից դասավանդել է Նոր բուլղարական համալսարանի թատրոնի բաժնում[1]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես ռեժիսոր

  • «Բոլորը և ոչ մեկը», (1978)

Որպես դերասան

  • Дрямка (Պրիմերա 1965 թվական, հուլիսի 27)
  • Птици и хрътки (1969 թվական, ապրիլի 11)
  • Опашката на дявола (2001)

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին արժանացել է Ասկիր թատերական մրցանակի[4]։

Արժանացել է Բուլղարիայի արտիստների միության «Իկար» մրցանակի՝ «Ռեժիսուրա» անվանակարգում՝ Անտոն Չեխովի «Ճայ» դրամայի բեմադրության համար (2008).

2006 թվականին Գրիգոր Ազարյանին շնորհվել է Նոր բուլղարական համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում[5]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է եղել բանաստեղծուհի Վալենտինա Ռադինսկայայի հետ[2]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Ազարյանի անունն է կրում Բուլղարիայի մշակույթի ազգային պալատի թատրոնը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Почина режисьорът Крикор Азарян» (Bulgarian). News.dir.bg. 2009 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 14-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. 2,0 2,1 2,2 «Крикор Азарян почина» (Bulgarian). Труд онлайн. 2009 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 14-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Famous Bulgarian Theater Director Krikor Azaryan Dies at 75». Sofia News Agency. 2009 թ․ դեկտեմբերի 14.
  4. Veneta Pavlova (2009 թ․ դեկտեմբերի 21). «In Memoriam of professor Krikor Azaryan». Radio Bulgaria.
  5. Профил на Крикор Азарян като почетен професор на Нов български университет Արխիվացված 2019-05-01 Wayback Machine, сайт на НБУ.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Стайков, Д. Човешкият цирк и Крикор Азарян. Intense. С., 2008.
  • Радинска, В. Ние с Коко. Крикор Азарян отблизо. Ентусиаст. С., 2011.
  • Радинска, В. Крикор Азарян – алхимия на играта. Захарий Стоянов. С., 2014.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]