Գրաց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Գրաց
Graz
Զինանշան

ԵրկիրԱվստրիա Ավստրիա
ԵրկրամասՇտիրիա (շրջան)
Ներքին բաժանումInnere Stadt?, St. Leonhard?, Geidorf?, Lend?, Gries?, Jakomini?, Liebenau?, St. Peter?, Waltendorf?, Ries?, Mariatrost?, Andritz?, Gösting?, Eggenberg?, Wetzelsdorf?, Straßgang? և Puntigam?
ԲուրգոմիստրԶիգֆրիդ Նագլ
Առաջին հիշատակում1128
Տվյալ կարգավիճակում1128 թվականից
Մակերես127,6 կմ²
ԲԾՄ353 մ
Բնակչություն257 898 մարդ (2010)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+43 316
Փոստային դասիչA-801x, A-802x, A-803x, A-804x, A-805x
Ավտոմոբիլային կոդG
Պաշտոնական կայքgraz.at
Գրաց (Ավստրիա)##
Գրաց (Ավստրիա)

Գրաց (գերմ.՝ Graz [ˈɡʁaːts], սլովեն.՝ Gradec), քաղաք Ավստրիայի հարավարևելյան մասում, Շտիրիա երկրամասում։ Շտիրիայի նահանգակենտրոնն է և Ավստրիայի երկրորդ ամենամեծ քաղաքը Վիեննայի հետո։ 2019 թ. հունվարի 1-ի դրությամբ քաղաքի բնակչությունը կազմում է 328.276 (որից 292.269-ն ունեն հիմնական բնակության կարգավիճակ)[1]:, իսկ տարածքը 127,6 կմ2 է։ 2015 թ. Գրացի ավելի մեծ քաղաքային գոտու բնակչությունը, որը բաղկացած է հիմնական բնակության կարգավիճակ ունեցող բնակիչներից, կազմել է 633.168[2]: Գրացը հայտնի է որպես համալսարանական քաղաք, քաղաքի 6 համալսարաններում սովորում է մոտ 60.000 ուսանող։ Գրացի պատմական կենտրոնը Կենտրոնական Եվրոպայի ամենալավ պահպանված քաղաքային կենտրոններից մեկն է[3]։

Իր մեծությամբ Գրացը Ավստրիայի երկրորդ քաղաքն է։ Տարածքը 127,6 կմ2 է, իսկ բնակչությունը՝ 257 898 (2010)։ Քաղաքում գործում է տրամվայի գիծ։ Այստեղ են ծնվել հայտնի դերասան, Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը և Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը։

Դարեր շարունակ քաղաքական և մշակութային տեսանկյունից սլովենների և խորվաթների համար Գրացն ավելի մեծ կարևորություն է ունեցել, քան Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանան և Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբը։ Այն այսօր էլ շարունակում է մնալ ազդեցիկ քաղաք է[4]։ 1999 թ. Գրացի պատմական կենտրոնը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, իսկ 2010 թ. տարածքն ընդարձակվել է՝ ներառելով Էգենբերգ դղյակը։ 2003 թ. Գրացը եղել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք, իսկ 2008 թ.՝ խոհարարական հաճույքների քաղաք։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումը (գերմ.՝ Graz) ստուգաբանում են որպես «փոքր ամրոց». քաղաքի հիմ մասում՝ Մուր գետի ձախ ափին, Շլոսբերգ լեռան վրա պահպանվում են ամրոցի ավերակներ։ Այլ տեսության համաձայն՝ անվանման առաջացումը կապվում է սլավոնական градес «քաղաքիկ» բառի հետ (град՝ «քաղաք» բառի նվազական ձևը)[5]։

Գրաց քաղաքի համայնապատկերը

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրացի պատմական կենտրոնը թռչնի թռիչքից

Գրացը գտնվում է Ավստրիայի հարավ-արևելքում՝ Մուր գետի ափին։ Հեռավորությունը Վիեննա քաղաքից կազմում է 200 կմ։ Մոտակա խոշոր քաղաքային կենտրոնը Մարիբորն է Սլովենիայում, որը 50 կմ-ով հեռու է Գրացից։ Գրացը Շտիրիա նահանգի կենտրոնն է ու ամենախոշոր քաղաքը։

Մերձակա համայնքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրաց քաղաքը սահմանակից է հետևյալ քաղաքների ու գյուղերի հետ.

Թաղամասեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրացն ունի 17 թաղամաս.

I. Իններե Շտադտ (3,389)
II. Սբ. Լեոնհարդ (16,122)
III. Գայդհորֆ (25,168)
IV. Լենդ (31,753)
V. Գրիս (29,308)
VI. Յաքոմինի (33,554)
VII. Լիեբենաու (14,562)
VIII. Սբ. Պետրոս (15,291)
IX. Վալթենդորֆ (12,066)

X. Ries (5,886)
XI. Մարիատրոստ (9,737)
XII. Անդրից (19,129)
XIII. Գյոսթինգ (11,309)
XIV. Էգենբերգ (20,801)
XV. Վեցելսդորֆ (15,779)
XVI. Շտրասգանգ (16,341)
XVII. Փունթիգամ (8,745)

Գրացի 17 թաղամասերը
Գրացի 17 թաղամասերը

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից Գրաց քաղաքի տարածքում ամենահին կառույցը թվագրվում է պղնձե դարով։ Սակայն այդ բնակավայրը պատմականորեն շարունակաբար բնակեցված չի եղել մինչև միջնադարը։

12-րդ դարում Բաբենբերգի դքսերը դարձրին քաղաքը կարևոր արդյունաբերական կենտրոն։ Ավելի ուշ Գրացն անցավ Հաբսբուրգների դինաստիայի իշխանության ներքո, իսկ 1281 թ. Ռուդոլֆ I թագավորը քաղաքին տվեց հատուկ արտոնություններ։

14-րդ դարում Գրացը դարձավ ներքին Ավստրիայում Հաբսբուրգների տոհմի նստավայրը։ Թագավորական ընտանիքն ապրում էր Շլոսբերգ ամրոցում և այնտեղից կառավարում էր Շտիրիայի, Կարինթիայի դքսությունները, ներկայիս Սլովենիայի մեծ մասը և Իտալիայի հատվածները (Կարնիոլա, Գորիցիա և Տրիեստ

16-րդ դարում քաղաքի նախագծումն իրականացվում էր հիմնականում իտալական Վերածննդի ճարտարապետների և արվեստագետների կողմից։ Այդ ոճը ներկայացնող ամենահայտնի շենքերից մեկը Լանդհաուսն է, որը նախագծվել է Դոմենիկո Դելալիոյի կողմից և ծառայել է տեղացի կառավարիչներին որպես կառավարական մասնաշենք։

Գրացի համալսարանը հիմնադրվել է 1585 թ. էրցհերցոգ Կառլ II-ի կողմից։ Այն քաղաքի ամենահին համալսարանն է։ Իր գոյության ընթացքում համալսարանը մեծ մասամբ կառավարվել է հռոմեական կաթոլիկ եկեղեցու կողմից և փակվել 1782 թ. Յոզեֆ II-ի կողմից, ով փորձեց պետական կառավարում իրականացնել կրթական հաստատությունների նկատմամբ։ Յոզեֆ II-ը վերածեց այն լիցեի, ուր կրթվում էին քաղծառայողներն ու բժիշկները։ 1827 թ. այն վերաբացվեց որպես համալսարան Ֆրանց I կայսեր կողմից և անվանվեց Կառլ-Ֆրանցիս համալսարան։ Ներկայումս համալսարանում սովորում է ավելի քան 30.000 ուսանող։

Աստղագետ Յոհան Կեպլերը կարճ ժամանակ ապրել է Գրացում։ Նա աշխատել է որպես մաթեմատիկայի ուսուցիչ և եղել է մաթեմատիկայի դասախոս Գրացի համալսարանում, միևնույն ժամանակ կարողացել է զբաղվել աստղագիտությամբ։ Նա Գրացից մեկնեց Պրահա, երբ լյութերականներին արգելվեց մնալ քաղաքում։

Լյուդվիգ Բոլցմանը եղել է մաթեմատիկական ֆիզիկայի դասախոս 1869-1890 թթ.։ Այդ ժամանակ՝ 1875 թ., Նիկոլա Տեսլան ուսանել է էլեկտրատեխնիկա Գրացի պոլիտեխնիկական համալսարանում։ Գրացի համալսարանում 1909-1938 թթ. դասավանդել է նաև նոբելյան դափնեկիր Օտտո Լյովին։ Իվո Անդրիչը, լինելով գրականության նոբելյան մրցանակի դափնեկիր, ստացել է իր դոկտորական աստիճանը Գրացի համալսարանում։ Էրվին Շրյոդինգերը կարճ ժամանակ՝ 1936 թ. եղել է Գրացի համալսարանի ռեկտորը։

Գրացը գտնվում է Ավստրիայի Շտիրիա նահանգում (գերմ.՝ Steiermark)։ Mark-ը հին գերմաներեն բառ է, որը բնորոշում է պաշտպանության նպատակով օգտագործվող մեծ տարածություն, որում գյուղացիներին սովորեցնում են ինչպես հարձակման դեպքում կկազմակերպել պաշտպանություն։ Տեղակայված լինելով ռազմավարական դիրք ունեցող և բերքատու Մուրի հովտում՝ Գրացը պատմականորեն եղել է զավթիչների թիրախում (հունգարացիները 1481 թ․ Մաթիաս Քորվինուսի օրոք և օսմանյան թուրքերը 1529 և 1532 թթ․։ Բացի Ռիեգերսբուրգ ամրոցից Շլոսբերգը տարածաշրջանում եղել է միակ ամրությունը, որը երբեք չի անցել օսմանյան թուրքերին։ Գրացում է գտնվում նաև Լանդեսցյուգհաուսը, որն աշխարհում ուշ միջնադարյան և Վերածննդի զենքերի ամենամեծ պատմական հավաքածուն է։ Այն պահպանվել է 1551 թ․ ի վեր և ներկայացնում է ավելի քան 30,000 ցուցանմուշ։

Սկսած վաղ 15-րդ դարից Գրացը եղել է երիտասարդ Հաբսբուրգների նստավայրը։ 1619 թ․ նրանք՝ ի դեմս կայսր Ֆերդինանդ II-ի, ժառանգեցին կայսերական գահը, իսկ Ֆերդինանդը տեղափոխեց մայրաքաղաքը Վիեննա։ 16-րդ դարի վերջում Շլոսբերգում կանգնեցվեցին նոր ամրություններ։ Նապոլեոն Բոնապարտի բանակը նվաճեց Գրացը 1797 թ․։ 1809 թ․ քաղաքը դիմագրավեց ֆրանսիական բանակի հարձակմանը։ Այս հարձակման ընթացքում ամրոցի հրամանատար սպան հրաման ստացավ մոտ 900 զինվորների հետ միասին կազմակերպել ինքնապաշտպանություն Նապոլեոնի մոտ 3000-անոց բանակի դեմ։ Նա հաջողությամբ պաշտպանեց Շլոսբերգը ութ հարձակումից, սակայն ստիպված եղավ հանձնվել ֆրարսիական Մեծ բանակի կողմից Վիեննայի գրավումից հետո, երբ կայսրը նահանջելու հրաման տվեց։ 1809 թ․ Նապոլեոնի ուժերի կողմից Վագրամի ճակատամարտում Ավստրիայի կրած պարտությունից հետոո, նույն տարում կնքված Շոնբրունի հաշտության պայմանագրի համաձայն, ամրությունները քանդվեցին պայթուցիկների օգնությամբ։ Զանգակատունն (գերմ.՝ Glockenturm)[6] ու ժամացույցի աշտարակը (Uhrturm)[7],, որը հիմնական զբոսաշրջային կենտրոնն ու Գրացի խորհրդանիշն է, պահպանվեց այն բանից հետո, երբ Գրացի քաղաքացիները փրկագին վճարեցին դրա պահպանման համար[8]։

Ներքին Ավստրիայի էրցհերցոգ Կառլ II-ը հրամայեց այրել 20,000 պրոտեստանտական գրքեր այն հրապարակում, ուր այժմ տեղակայված է հոգեբուժարանը և կարողացավ վերադարձնել Շտիրիա նահանգը Մայր աթոռին։ Էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդը ծնվել է Գրացում՝ այնտեղ, ուր այժմ գտնվում է քաղաքային թանգարանը (գերմ.՝ Stadtmuseum

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․±%
186998 229—    
1880116 770+18.9%
1890135 660+16.2%
1900168 808+24.4%
1910193 790+14.8%
1923199 578+3.0%
1934210 845+5.6%
1939208 106−1.3%
ՏարեթիվԲնակ․±%
1951226 476+8.8%
1961237 080+4.7%
1971249 089+5.1%
1981243 166−2.4%
1991237 810−2.2%
2001226 244−4.9%
2011262 566+16.1%
2019292 269+11.3%

Վերջին թվականներին առնչվող բնակչության թվերը չեն տալիս ամբողջական պատկեր, քանի որ հաշվարկված են միայն հիմնական բնակություն կարգավիճակ ունեցողները, իսկ երկրորդական բնակության կարգավիճակ ունեցողները՝ ոչ։ Վերջիններիս մեծ մասը ուսանողներ են Գրացում։ 2016 թ․ վերջի տվյալներով Գրացում հաշվվում էր երկրորդական բնակության կարգավիճակ ունեցող 33.473 մարդ[9][10]։

Օտարազգիների ամենամեծ խմբերը[11]
Ազգություն Բնակչություն
(2019)
Ռումինիա Ռումինիա 9,571
Գերմանիա Գերմանիա 8,384
Խորվաթիա Խորվաթիա 8,173
Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա 7,167
Թուրքիա Թուրքիա 5,502
Հունգարիա Հունգարիա 4,468
Սլովենիա Սլովենիա 3,142
Աֆղանստան Աֆղանստան 2,698
Սիրիա Սիրիա 2,409
Ազգություն Population
(2019)
Իտալիա Իտալիա 2,395
Ռուսաստան Ռուսաստան 2,146
Սլովակիա Սլովակիա 1,913
Կոսովո Կոսովո 1,834
Սերբիա Սերբիա 1,736
Բուլղարիա Բուլղարիա 1,080
Լեհաստան Լեհաստան 1,061
Նիգերիա Նիգերիա 1,003

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքն ունի ծովային կլիմա[12],, սակայն 0 °C իզոթերմի պատճառով ծովային կլիման առկա է նաև խոնավ ցամաքային կլիմայում և հիմնված է Կյոպպենի կլիմաների դասակարգման վրա։ Վլադիմիր Կյոպպենը եղել է քաղաքում և անցկացրել է հետազոտություններ՝ պարզելու, թե ինչպես է նախկին կլիման ազդել մայրցամաքների շարժի տեսության վրա[13]։ Ալպերում իր հարավարևելյան տեղադրության պատճառով Գրացը պաշտպանված է գերիշխող արևմտյան քամիներից, որոնք Հյուսիսային Ատլանտյան օվկիանոսից մթնոլորտային ճակատ են բերում դեպի հյուսիսարևմտյան և կենտրոնական Եվրոպա։ Եղանակը Գրացում ազդեցություն է կրում Միջերկրական ծովից և ունի ավելի շատ արևային ժամեր, քան Վիեննան կամ Զալցբուրգը և ավելի քիչ քամոտ կամ անձրևային եղանակով օրեր։ Գրացը գտնվում է միայն դեպի հարավ մուտք ունեցող ավազանում, ինչի պատճառով այդ լայնության վրա կլիման ակնկալվածից ավելի տաք է[14]։ Գրացում կան բույսեր, որոնք սովորաբար աճում են հարավում։


Գրաց (1971–2000 թթ.)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 21.0
(69.8)
20.5
(68.9)
25.1
(77.2)
28.8
(83.8)
34.1
(93.4)
34.3
(93.7)
38.1
(100.6)
38.1
(100.6)
32.0
(89.6)
26.4
(79.5)
23.0
(73.4)
19.2
(66.6)
35.5
(95.9)
Միջին բարձր °C (°F) 2.8
(37)
5.8
(42.4)
10.7
(51.3)
15.3
(59.5)
20.5
(68.9)
23.4
(74.1)
25.3
(77.5)
24.7
(76.5)
20.4
(68.7)
14.6
(58.3)
7.7
(45.9)
3.6
(38.5)
14.6
(58.3)
Միջին օրական °C (°F) −1.0
(30.2)
1.0
(33.8)
5.1
(41.2)
9.6
(49.3)
14.6
(58.3)
17.7
(63.9)
19.5
(67.1)
18.9
(66)
14.7
(58.5)
9.4
(48.9)
3.7
(38.7)
0.1
(32.2)
9.4
(48.9)
Միջին ցածր °C (°F) −3.8
(25.2)
−2.9
(26.8)
1.0
(33.8)
4.9
(40.8)
9.5
(49.1)
12.7
(54.9)
14.7
(58.5)
14.3
(57.7)
10.6
(51.1)
5.9
(42.6)
0.9
(33.6)
−2.3
(27.9)
5.5
(41.9)
Ռեկորդային ցածր °C (°F) −20.2
(−4.4)
−19.3
(−2.7)
−17.2
(1)
−5.5
(22.1)
−1.3
(29.7)
3.6
(38.5)
6.3
(43.3)
4.9
(40.8)
0.8
(33.4)
−6.4
(20.5)
−12.7
(9.1)
−17.5
(0.5)
−20.2
(−4.4)
Տեղումներ մմ (դյույմ) 23.9
(0.941)
30.4
(1.197)
44.1
(1.736)
49.0
(1.929)
86.0
(3.386)
117.8
(4.638)
125.1
(4.925)
113.0
(4.449)
81.1
(3.193)
61.7
(2.429)
51.9
(2.043)
34.9
(1.374)
818.9
(32.24)
Ձյան տեղումներ սմ (դյույմ) 12.8
(5.04)
15.6
(6.14)
6.5
(2.56)
2.3
(0.91)
0.1
(0.04)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.2
(0.08)
9.1
(3.58)
15.5
(6.1)
62.1
(24.45)
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) 4.8 4.8 6.6 7.9 10.6 11.5 10.7 9.7 7.5 6.3 6.5 5.2 92.1
Միջ. ձնառատ օրեր (≥ 1.0 cm) 15.6 10.0 4.1 0.5 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0 2.8 9.1 42.1
Միջին ամսական արևային ժամ 90.4 117.8 145.7 166.4 210.0 213.0 234.4 226.9 174.0 139.6 93.0 78.8 1890
աղբյուր: Central Institute for Meteorology and Geodynamics[15]

Սլովեններն ու Գրացը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շտադտպարկը
Երաժշտության և արվեստի համալսարանի շենքը

Քաղաքական, մշակութային, գիտական և կրոնական առումով Գրացը կարևոր կենտրոն էր բոլոր սլովենների համար, հատկապես 1586 թ. Գրացի համալսարանի հիմնադրումից մինչև 1919 թ. Լյուբլյանայի համալսարանի ստեղծումն ընկած ժամանակահատվածում։ 1574 թ. Գրացում հրատարակվեց սլավոներենով առաջին կաթոլիկ գիրքը (sl), իսկ 1592 թ. Հիերոնիմուս Մեգիզերը Գրացում հրատարակեց սլովեներենով առաջին բազմալեզու բառարանը, որ կոչվեց Dictionarium quatuor linguarum[16]։

Շտիրիայի սլովենները չէին համարում Գրացը գերմանախոս քաղաք, այլ իրենց սեփական քաղաքը, ուր իրենք կարող էին ուսանել և միաժամանակ բնակվել իրենց ազգականների մոտ՝ կառուցելով իրենց կարիերան։[փա՞ստ] Գրացի ուսանողական ասոցիացիաները սլովենների ինքնության կաթսաներ էին, և Գրացի սլովեն ուսանողներն ազգային տեսանկյունից ավելի տեղեկացված էին, քան մյուսները։ Սա հանգեցրեց Գրացում գերմանախոս ազգայնականների ուժգին հակասլովենական գործունեությանը մինչև Երկրորդ աշխարհամարտն ու դրանից հետո[4]։

Շտիրիա նահանգի շատ սլովեններ այսօր էլ ուսանում են այստեղ։ Գրացի ջազի ինստիտուտում կան սլովեն դասախոսները։ Բազմաթիվ սլովեններ, որոնք նախկինում գործազուրկ էին Սլովենիայում, այսօր աշխատում են Գրացում[4]։ Սլովենական մշակույթի համար Գրացը շարունակում է մնալ կարևոր քաղաք հիմնականում դրա համալսարանի և Universalmuseum Joanneum-ի արխիվների շնորհիվ, որտեղ պահվում են բազմաթիվ փաստաթղթեր Շտիրիայի սլովենների մասին[4]։

2010 թ. սլովեներենի առաջին և ամենահին ամբիոնի ստեղծման 200-ամյակի առիթով Գրացում անցկացվեց սիմպոզիում, որը նվիրված էր Գրացի և սլովենների հարաբերություններին։ Այդ ամբիոնը ստեղծվել է 1811 թ. հուլիսին՝ Գրացի ճեմարանում՝ Յանես Նեպոմուկ Պրինիկի նախաձեռնությամբ[17]։ Այդ թեմայով հրապարակվեց դասախոսությունների շարք, իսկ Սլովենիայի փոստային ծառայությունը նշեց ամբիոնի հիմնադրման տարելիցը նամականիշի թողարկմամբ[18]։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին քաղաքը Գրացի Շլոսբերգից
Հին քաղաքը Գրացի Շլոսբերգից
Շլոսբերգի բարձունքն ու ժամացույցի աշտարակը

Եվրոպայի մշակութային մայրաքաղաք եղած տարում Գրացում կառուցվեցին մի շարք նոր շինություններ։ Գրացի ժամանակակից արվեստի թանգարանը (գերմ.՝ Kunsthaus Graz) նախագծվել է ճարտարապետ Փիթեր Քուքի և Քոլին Ֆուռնիերի կողմից և գտնվում է Մուր գետի ափին։ Մուրի կղզին պողպատից պատրաստված լողացող հարթակ է։ Այն նախագծվել է ամերիկացի ճարտարապետ Վիտո Ակոնսիի կողմից և ներառում է սրճարան, բացօթյա թատրոն ու խաղահրապարակ։

Քաղաքի պատմական կենտրոնը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեերշանշայնշլոսսե պալատը Մոցարտշտրասսեում
Քաղաքապետարանի շենքը

Քաղաքի պատմական կենտրոնը 1999 թ. ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում՝ տարբեր ժամանակահատվածների և տարբեր ճարտարապետական ոճերի շենքերի ներդաշնակ գոյակցության շնորհիվ[8]։ Տեղակայված լինելով Կենտրոնական Եվրոպայի, Իտալիայի և Բալկանյան երկրների մշակութային սահմանագծին՝ Գրացը ենթարկվել է հարևան շրջանների տարբեր ազդեցությունների և ստացել իր ուրույն քաղաքային ուրվագիծը։ Այսօր քաղաքի պատմական կենտրոնը բաղկացած է ավելի քան 1000 շենքերից, որոնք թվագրվում են գոթական ժամանակաշրջանից մինչև արդի շրջան։

Գրացի ամրոցը

Քաղաքի պատմական կենտրոնում գտնվող կարևորագույն տեսարժան վայրերն են.

  • Քաղաքապետարանի շենք (Rathaus)։
  • Շլոսբերգ բլուրը, որտեղ կա ավերված ամրոց, բլուրից տեսարան է բացվում դեպի պատմական հին քաղաքը։
  • Ժամացույցի աշտարակը (Uhrturm) Գրացի խորհրդանիշն է, գտնվում է Ամրոցի բլրին։
  • Նոր պատկերասրահը (Neue Galerie) արվեստի թանգարան է։
  • Ամրոցի ճոպանուղին, ամրոցի բլրի լանջին գտնվող ճոպանուղի է։
Գրացի համալսարանի ընթերցասրահը
Կուտոլինսկի պալատը
  • Շտիրիայի նահանգապետարանի նստավայրը (Landhaus), լոմբարդական ոճով պալատ է։ Այն Ավստրիայում Վերածննդի ճարտարապետության ամենակարևոր նմուշներից մեկն է և կառուցվել է 1887-1565 թթ. իտալացի ճարտարապետ Դոմենիկո դել Ալիոյի կողմից։
  • Շտիրիայի զինանոցը (Landeszeughaus) աշխարհում պատմականորեն ամենամեծ զինանոցներից մեկն է։
  • Գրացի օպերային թատրոնը (Opernhaus), այստեղ բեմադրվում են օպերաներ, բալետներ և օպերետներ։ Այն Ավստրիայի 2-րդ ամենամեծ օպերային թատրոնն է։
  • Գրացի թատրոնը (Schauspielhaus), քաղաքի գլխավոր թատրոնը, ուր բեմադրվում են ներկայացումներ ու պիեսներ։
  • Գրացի տաճարը (Dom), գոթական ճարտարապետությամբ կառուցված եզակի հուշարձան։ Տաճարը արտաքին պատերը ժամանակին զարդարված են եղել որմնանկարներով, այսօր դրանցից պահպանվել են միայն մի քանիսը, ինչպես, օրինակ, «Ժանտախտների որմնանկարը» (Landplagenbild), որն արվել է 1485 թ. հավանաբար Թոմաս ֆոն Վիլախի կողմից։ Որմնանկարում պատկերված են երեք տեսակի՝ մորեխի և այտուցային ժանտախտները, ինչպես նաև թուրքերի ներխուժման ժամանակ բռնկված ժանտախտը, որոնք բոլորը տարածվել էին քաղաքում 1480 թ.։ Որմնանկարում պատկերված է Գրացի ամենահին քաղաքային տեսարանը։
Շատրվան այգում
ժամանակակից արվեստի ցուցասրահը
  • Կայսր Ֆերդինանդ II-ի դամբարանը, ուշ Վերածննդի ամենակարևոր շինությունը քաղաքում։ Այնտեղ են գտնվում Ֆերդինանդ II-ի ու իր կնոջ գերեզմանները, ինչպես նաև Սբ. Կատերինա Ալեքսանդրիացու եկեղեցին։
  • Ամրոցը (Burg), գոթական ոճով, կրկնակի սանդուղքներով ամրոց, որը կառուցվել է 1438-1453 թթ. կայսր Ֆենդինանդ III-ի կողմից, քանի որ Շլոսբերգի բլրի վրա գտնվող հին ամրոցը շատ փոքր էր և անհարմար։ Մինչև 1619 թ. ամրոցը եղել է ներքին Ավստրիայի արքունիքի բնակավայրը։ Այսօր այդտեղ է տեղակայված Շտիրիայի կառավարությունը։
  • Ներկած տունը (Gemaltes Haus), գտնվում է Հերենգասսե 3 հասցեում։ Այն ամբողջովին զարդարված է որմնանկարներով (արվել է 1742 թ. Յոհան Մայերի կողմից)։
  • Գրացի ժամանակակից արվեստի թանգարանը (Kunsthaus)։
  • Մուր գետի կղզին (Murinsel), արհեստական կղզի Մուր գետի վրա։
  • Շենքեր, ներքին բակեր (օրինակ, «տևտոնական ասպետների նախկին տան» բակը Սպորգասսե 2 հասցեում՝ կառուցված վաղ Վերածննդի ոճով) և հին քաղաքի տանիքների տեսարաններ։

Պատմական քաղաքի կենտրոնից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

Էգենբերգ դղյակը
Գրացի համալսարանը
  • Էգենբերգ դղյակ (Schloss Eggenberg), բարոկկո ոճով կառուցված պալատ է, որը գտնվում է Գրացի արևմուտքում, ունի սենյակներ և թանգարան։ 2010 թ. ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմական ժառանգության մաս կազմող Գրացի պատմական կենտրոնում։
  • Մարիատրոստ բազիլիկ եկեղեցի (Basilika Mariatrost), ուշ բարոկկո ոճի եղեկեցի, որ գտնվում է Գրացի արևելյան կողմում։
  • Քրիստոսի սրտի եկեղեցի (Herz-Jesu-Kirche), Գրացի ամենամեծ եկեղեցին է, որի աշտարակը մեծությամբ երրորդն է Ավստրիայում, կառուցվել է նեոգոթիկական ոճով։
  • Ուխտավայրի բլուր (Kalvarienberg), 17-րդ դարի ուխտատեղի և եկեղեցի, որ գտնվում է Գրացի Գյուստինգի շրջանում։
  • Գրացի համալսարանական հիվանդանոց, Գրացի ամենամեծ հիվանդանոցն է և Ավստրիայի ամենամեծ հիվանդանոցներից մեկը։ Այն Յուգնդշթիլի ոճով (երիտասարդական ոճ) կառուցված ամենամեծ համալիր կառույցն է Ավստրիայում և կառուցվել է 1904-1912 թթ.։ Այն պատկանում է Շտիրիա նահանգին և Ավստրիայի ու Կենտրոնական Եվրոպայի ամենահայտնի հիվանդանոցներից մեկն է։
  • Քաղաքի լավագույն տեսարանները կարելի է դիտել Գյոսթինգ ամրոցից։ Այն բլրի վրա՝ քաղաքի հյուսիս-արևմտյան կողմում՝ Փլաբուչշում՝ Էգենբերգ դղյակի հետնամասում գտնվող ավերված ամրոց է, բլրի գագաթին կա ռեստորան և դիտաշտարակ։
Գրացի օպերային թատրոնի շենքը

Մեծ Գրացի շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ավստրիայի բացօթյա թանգարան (Österreichisches Freilichtmuseum Stübing), որը ներառում է ողջ Ավստրիայի տարածքից հավաքած ֆերմերային հին բնակելի տներ, որոնք վերակառուցվել են պատմական միջավայրում։
  • Լուրգրոտտե (Lurgrotte), Ավստրիայի ամենաընթարձակ քարանձավային համակարգն է։
  • Փիբերի Լիփիցաներ ձիաբուծարան (Lipizzanergestüt Piber), Լիպիցաներ ձիաբուծարանը Փիբերում, ուր բուծում են ձիերի հայտնի տեսակներ։
  • Շտիրիական գինու փողոց (Steirische Weinstraße), գինեգործական շրջան է Գրացի հարավում, հայտնի է նաև «շտիրիական Տոսկանա» անվամբ։
  • Առողջարանային շրջան (Thermenregion), առողջարանային շրջան Գրացից դեպի արևելք։
  • Ռիեգերսբուրգի ամրոց (Riegersburg Castle), հզոր ամրոց, որը երբեք չի գրավվել։ Այն ծառայել է որպես բաստիոն թուրքական արշավանքների ժամանակ։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թ. Գրացը եղել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաքը, իսկ 2011 թ.՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Դիզայնի քաղաքներից» մեկը։

Թանգարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից արվեստի թանգարան
Տրամվայների թանգարան
Քաղաքային տեսարան Շլոսբերգից, մեջտեղում՝ Ժամանակակից արվեստի թանգարանը

Գրացի գլխավոր թանգարաններն են.

  • Էգենբերգ դղյակը և Հին պատկերասրահը (Alte Galerie) (նկարներ և քանդակներ ռոմանական ժամանակահատվածից մինչև Բարոկկո ժամանակահատվածի ավարտը), մետաղադրամների հավաքածուն, Լապիդարիումը (հռոմեական քարաշեն աշխատանքների հավաքածու), հնագիտական թանգարանը (այստեղ ցուցադրվում է Շտրետվեգի պաշտամունքային սայլը, ունի հատուկ ցուցադրությունների տարածք և 90,000 մ2 տարածք զբաղեցնող ռոմանական լանդշաֆտային այգիներ։
  • Թանգարան պալատում (Museum im Palais), Շտիրիայի մշակույթի պատմության թանգարան՝ միջնադարից մինչև այսօր։
Էգենբերգ դղյակը
Զինանոցի թանգարանի դարպասը
  • Նոր պատկերասրահ (Neue Galerie), 19-20-րդ դարերի կերպարվեստը։
  • Բնական պատմության թանգարան, բուսաբանության, հանքաբանության և կենդանաբանության ցուցադրություն։
  • Գրացի պետական թանգարան (Stadtmuseum Graz), քաղաքային թանգարան։
  • Ժամանակակից արվեստի թանգարան (Kunsthaus), ժամանակակից արվեստի ցուցասրահ։
  • Ֆորում Շտադտպարկ (Forum Stadtpark), ժամանակակից արվեստի թանգարան։
  • Կամերա Ավստրիա (Camera Austria), ժամանակակից լուսանկարչության թանգարան։
  • Զինանոց (Landeszeughaus), միջնադարյան զինանոց, որ բաղկացած է զենքի և զինամթերքի 32.000 տեսակներից, աշխարհում պատմական ամենամեծ զինանոցներից մեկն է։
  • Ազգային բանահյուսության թանգարան (Volkskundemuseum), ազգային մշակույթի և ժողովրդական բանահյուսության թանգարան։
  • Թեմական թանգարան (Diözesanmuseum), հռոմեական կաթոլիկ եկեղեցու թանգարան։
  • Նկարիչների տուն (Künstlerhaus), ժամանակակից կերպարվեստի ցուցադրության սրահ։
  • Գրականության տուն (Literaturhaus), ժամանակակից գերմանական գրականության թանգարան։
Ստորգետնյա թունել Շլոսբերգի տակ
Շլոսբերգի ժամացույցի աշտարակը
  • Ընկալման թանգարան (Museum der Wahrnehmung), զգացումների և սամադհիի լոգանքի թանգարան։
  • «Ֆրիդա և Ֆրեդ» մանկական թանգարան (Kindermuseum Frida&Fred), մանկական թանգարան։
  • Գրացի տրամվայի թանգարան, 40 պատմական տրամվայներ, որոնցից ամենահին թվագրվում է 1873 թվականով։
  • Հանցագործության թանգարան (Kriminalmuseum), քրեաբանական թանգարան։
  • Ավիացիայի թանգարան (Luftfahrtmuseum), Գրացի օդանավակայանի ավիացիոն թանգարան։
  • Հանս Շելլի հավաքածու, բանալիների և կողպեքների թանգարան, աշխարհում ամենամեծ նմանօրինակ թանգարաններից մեկը։
  • Ավստրիական քանդակների պարտեզ, 7 հա տարածություն զբաղեցնող ժամանակակից քանդակների պարտեզ։
  • Գրացի բուսաբանական այգի, ճարտարապետական առումով հետաքրքրություն ներկայացնող երեք ապակյա տներ և այգիներ։
Ֆորում Շտադտպարկը
Մարիատրոստ բազիլիկ եկեղեցին

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին քաղաքն ու մերձակա թաղամասերը բնորոշվում են բնակելի պատմական շենքերով և եկեղեցիներով։ Սակայն դրանցից դուրս գտնվող թաղամասերում շենքերի գերակշռող մեծամասնությունն ունի 20-րդ դարի երկրորդ կեսին բնորոշ ճարտարապետական ոճ։

1965 թ. հիմնվեց Գրացի դպրոցը (School of Graz)։ Համալսարանների շուրջ գտնվող շենքերը կառուցվել են հենց այդ ոճով, ինչպես, օրինակ, Ֆոլկեր Գիենքեի նախագծով կառուցված կանաչ տները և Գյունթեր Դոմենիգի կողմից նախագծված RESOWI կենտրոնը։ Մինչև Գրացի՝ 2003 թ. Եվրոպայի մշակութային մայրաքաղաք դառնալը քաղաքում իրականացվեցին բազմաթիվ նոր նախագծեր, ինչպես, օրինակ, քաղաքապետարանի շենքի, երեխաների թանգարանի, Հելմուտ Լիստի սրահի, Ժամանակակից արվեստի ցուցասրահի և Մուրինսելի կառուցումը։

  • Ամենաբարձր շենքերը
Քրիստոսի սրտի եկեղեցին

Գրացի շենքերը, որոնք ունեն առնվազն 50 մ բարձրություն

Անունը կամ հասցեն Կառուցման ավարտը Կիրառությունը Բարձրությունը (մ) Հարկերի քանակը
1. Քրիստոսի սրտի եկեղեցի 1887 թ. եկեղեցի 109
2. Բարձրահարկ շենք «Էլիզաբեթ» 1964 թ. բնակելի 75 25
3. 4. Kärntner Straße 212, Liebenauer Hauptstraße 309 1968 և 1955 թթ. բնակելի 69 21
5. Ֆրանցիսկյան եկեղեցի 1240 թ. եկեղեցի 69
6. Աշտարակ «Ալֆա» 1960 թ./2-րդ հարկն ավելացվել է 2015 թ. բնակելի 67 21
7. Աշտարակ «Ավստրիա Տելեկոմ» 1960-ականներ գրասենյակ 65 15
8. Մարիատրոստ բազիլիկ եկեղեցի 1724 թ. եկեղեցի 61
9. «Շտիրիա» բժշկական կենտրոն 2014 թ. գրասենյակ 60 15
10. Գիտության աշտարակ 2017 թ. գրասենյակ 60 12 + տանիքի այգին
11. 12. 13. 14. St. Peter Pfarrweg, Kindermanngasse, Hanuschgasse, Algersdorferstraße 1960-70-ականներ բնակելի 55 17
15. 16. 17. 18. Vinzenz Muchitschstraße, Ungergasse, Kärntner Straße 216, Eggenberger Gürtel 1970-ականներ բնակելի 52 16

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրացի SK Sturm-ը քաղաքի հիմնական ֆուտբոլային ակումբն է, որը 3 անգամ հաղթել է Ավստրիայի ֆուտբոլի առաջնություններում և 5 անգամ զբաղեցրել երկրորդ տեղը։ Grazer AK ակումբը նույնպես հաղթել է Ավստրիայի ֆուտբոլի առաջնությունում, սակայն 2007 թ. այն հանձնվեց ժամանակավոր կառավարմանը և հեռացվեց պրոֆեսիոնալ լիգայի համակարգից։

ATSE Graz ակումբն Ավստրիայի հոկեյի լիգայի չեմպիոն է դարձել 1975 և 1978 թթ.։ EC Graz ակումբը զբաղեցրել է երկրորդ տեղը 1991-1992, 1992–1993 և 1993-1994 թթ։ Graz 99ers ակումբը 2000 թ. ի վեր խաղում է առաջին խմբում։

UBSC Raiffeisen Graz ակումբը խաղում է Ավստրիական բասկետբոլի բունդեսլիգայում։

Graz Giants ակումբը խաղում է Ավստրիական ֆուտբոլային լիգայում (Ամերիկյան ֆուտբոլ)։

Քաղաքը 1995 թ. ձմեռային օլիմպիադայի մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրեց, սակայն պարտություն կրեց Սոլթ լեյք սիթիին։ Այսօր կա 2026 թ. ձմեռային օլիմպիադային մասնակցության հայտ ներկայացնելու ծրագիր մի քանի մերձակա վայրերում՝ Բրատիսլավայում և Գերմանիայում՝ ծախսերը կրճատելու նպատակով։

Շտիրիաարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրացում ամեն տարի անցկացվում է դասական երաժշտության Շտիրիաարտ փառատոնը, որը ստեղծվել է 1985 թ.՝ դիրիժոր Նիկոլաուս Հարնոնքորթին իր ծննդավայրի հետ ավելի սերտ կապելու նպատակով։ Միջոցառումներն անցկացվել են Գրացի տարբեր վայրերում և մերձակա շրջաններում։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրամվայ Յակոմինիպլաց փողոցում

Հանրային տրանսպորտի ընդարձակ ցանցը դարձնում է Գրացը հեշտ երթևեկելի քաղաք՝ առան մեքենայի առկայության։ Քաղաքն ունի ավտոբուսների ընդարձակ ցանց, այն լրացնում է Գրացի տրամվայի ցանցին, որը բաղկացած է 8 գծից։ 4 գծերը անցնում են ստորգետնյա տրամվայի կանգառով, որը գտնվում է կենտրոնական երկաթուղային կայարանում (Hauptbahnhof) և շարունակում դեպի քաղաքի կենտրոն մինչև բաժանվելը։ Բացի այդ, կան նաև 7 գիշերային ավտոբուսների երթուղիներ, չնայած որ դրանք աշխատում են միայն շաբաթ-կիրակի օրերին և ազգային տոներին նախորդող երեկոներին։

Գրացի ճոպանուղին և Շլոսբերգի վերելակը կապում են քաղաքի կենտրոնը Շլոսբերգի հետ։

Կենտրոնական երկաթուղային կայարանը կապում է քաղաքը Շտիրիա նահանգի մեծ մասի հետ։ Կան ուղիղ գնացքները դեպի մերձակա քաղաքների մեծ մասը՝ Վիեննա, Զալցբուրգ, Ինսբրուք, Մարիբոր, Լյուբլյանա, Զագրեբ, Բուդապեշտ, Պրահա, Բռնո, Ցյուրիխ, ինչպես նաև Մյունխեն, Շտուտգարտ, Հայդելբերգ և Ֆրանկֆուրտ։ Վիեննայից գնացքները մեկնում են ժամը մեկ։ Վերջին տարիներին քաղաքում և դրա ծայրամասերում վերակառուցվել կամ արդիականացվել են մի շարք երկաթուղային կայարանները և այսօր դրանք "S-Bahn Graz"-ի մասն են կազմում՝ կապելով քաղաքը ծայրամասերին և մոտակա քաղաքներին։

Գրացի օդանավակայանի աշտարակը

Գրացի օդանավակայանը գտնվում է քաղաքի կենտրոնից մոտ 10 կմ դեպի հարավ։ Այնտեղ կարելի է հասնել ավտոբուսով, գնացքով և ավտոմեքենայով։ Օդանավակայանից ուղիղ չվերթներ են իրականացվում դեպի Ամստերդամ, Բեռլին, Դյուսելդորֆ, Ֆրանկֆուրտ, Մյունխեն, Շտուտգարտ, Ստամբուլ, Վիեննա և Ցյուրիխ[19]։

Առողջապահություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրացում կա 7 հիվանդանոց, մասնավոր հիվանդանոցներ և առողջարաններ, ինչպես նաև 44 դեղատուն։

Գրացի համալսարանական հիվանդանոցը (LKH-Universitäts-Klinikum Graz) գտնվում է արևելյան Գրացում և ունի 1.556 մահճակալ և 7.190 աշխատակից։

Գրացի 2-րդ շրջանային հիվանդանոցը (LKH Graz II) ունի երկու մասնաճյուղ Գրացում։ Արևմտյան մասնաճյուղը (LKH Graz II Standort West) գտնվում է Էգենբերգում և ունի 280 մահճակալ և մոտ 500 աշխատակից, իսկ հարավային բաժանմունքը (LKH Graz II Standort Süd) մասնագիտացած է նյարդաբանության և հոգեբուժության մեջ և գտնվում է Շտրասգանգում, այն ունի 880 մահճակալ և 1.100 աշխատակից։

Դժբախտ պատահարների համար հիվանդանոցը (Unfallkrankenhaus der AUVA) գտնվում է Էբերգում և ունի 180 մահճակալ և ընդհանուր թվով 444 աշխատակից։

Քաղաքի արևմտյան հատվածում գտնվող Ալբերտ Շվայցեր կլինիկան տարեցների հիվանդանոց է, ունի 304 մահճակալ։

Գրիսի Սբ. Եղիզաբեթի միաբանության հիվանդանոցը (Krankenhaus der Elisabethinen) ունի 182 մահճակալ։

Կան նաև մի քանի մասնավոր կլինիկաներ. Քասթանիենհոֆի, Լիչի, Քույրերի խաչի և Գրաց-Ռագնիցի մասնավոր կլինիկաները, ինչպես նաև Սբ. Լեոնհարդի և Հանսայի առողջարանները։

Գրացում հրատապ բժշկական ծառայությունները տրամադրվում են միայն Ավստրիական կարմիր խաչի կողմից։ Հրատապ բուժօգնություն տրամադրող Երկու բժիշկներով մեքենան (NEF – Notarzteinsatzfahrzeug), շարժական ինտենսիվ տերապիայի երկու մեքենաները և մոտ 30 սովորական շտապօգնության մեքենաները մշտապես գտնվում է պատրաստ վիճակում։ Բացի այդ, Կարմիր խաչն ունի մի քանի ոչ հրատապ բուժօգնության մեքենաներ և շարժական ինտենսիվ խնամքի մեքենաներ՝ հիվանդներին մեկ հիվանդանոցից մեկ այլ հիվանդանոց տեղափոխելու համար։ Բացի Կարմիր խաչից, Աշխատավորների սամարիական միությունը (Arbeiter-Samariter-Bund Österreichs), Մալթայի միաբանության շտապօգնության կորպուսի ավստրիական կազմակերպությունը (Malteser Hospitaldienst Austria) և Կանաչ խաչը (Grünes Kreuz) ունեն շտապօգնության մեքենաներ ոչ հրատապ պացիենտների տեղափոխման համար։ Բացի ավտոմեքենաներից, կա նաև շտապօգնության C12 ուղղաթիռ, որը թռչում է Գրացի օդանավակայանից և, բացի սովորական անձնակազմից, ունի նաև հրատապ բուժօգնության աշխատակից։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշանավոր բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրացի ներկայիս և նախկին նշանավոր բնակիչները.

Համայնապատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.graz.at/cms/beitrag/10034466/7772565/Zahlen_Fakten_Bevoelkerung_Bezirke_Wirtschaft.html
  2. OECD
  3. «City of Graz/Stadt Graz». Interreg CENTRAL EUROPE (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 11-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Granda, Stane (2006). «Gradec in Slovenci» (PDF). Traditiones (սլովեներեն). Vol. 35, no. 2. University of Graz. էջեր 99–103. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 17-ին.
  5. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
  6. https://austria-forum.org, Austria-Forum |. «Graz Glockenturm». Austria-Forum (գերմաներեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին. {{cite web}}: External link in |last= (օգնություն)
  7. https://austria-forum.org, Austria-Forum |. «Graz Uhrturm». Austria-Forum (գերմաներեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին. {{cite web}}: External link in |last= (օգնություն)
  8. 8,0 8,1 «A Short History of the City». www.graz.at. Graz: Stadt Graz – Magistratsdirektion, Abteilung für Öffentlichkeitsarbeit. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  9. «Zahlen + Fakten: Bevölkerung, Bezirke, Wirtschaft, Geografie». Graz: Stadt Graz – Magistratsdirektion, Abteilung für Öffentlichkeitsarbeit. 2017 թ․ հունվարի 1. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 22-ին.
  10. «Ein Blick auf die Gemeinde Graz <60101>» (PDF) (German). Statistik Austria. Վերցված է 2010 թ․ մայիսի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Ausländische Bevölkerung in Graz» (PDF). www.graz.at. GRAZ. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 22-ին.
  12. «Graz, Austria Köppen Climate Classification (Weatherbase)». Weatherbase. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
  13. Saha, Pijushkanti (2012 թ․ հունիսի 5). Modern Climatology (անգլերեն). Allied Publishers. ISBN 9788184247565.
  14. Graz-Universität Klimadaten
  15. «Klimadaten von Österreich 1971–2000 -Graz-Uni» (German). Central Institute for Meteorology and Geodynamics. Վերցված է 6 September 2012-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. «Primeri nekaj sklanjatev in spregatev v Megiserjevem Dictionarium quatuor linguarum 1592» [The Concise Grammar of Four Languages in Megiser's 1592 Dictionary]. Jezikoslovni zapiski (սլովեներեն). Inštitut za slovenski jezik Frana Ramovša, ZRC SAZU. 13 (1/2): 23–32. 2007. ISSN 0354-0448. Կաղապար:COBISS.
  17. «Janez Nepomuk Primic in ustanovitev stolice za slovenski jezik na liceju v Gradcu 1811» [Janez Nepomuk Primic and the Establishment of the Chair of Slovene at the Lyzeum in Graz in 1811] (PDF). Slavistična revija [Journal of Slavic Linguistics] (սլովեներեն). 50 (1). January–March 2002. ISSN 1855-7570.
  18. Bračič, Bojan (November–December 2011). Korber, Mateja (ed.). «Predstavitev znamke v baročni dvorani graškega semenišča». Razgledi: glasilo Pošte Slovenije [Views: The Bulletin of the Post of Slovenia]. Pošta Slovenije [Post of Slovenia]. ISSN 1318-5705.
  19. «Flughafen Graz :: Destinations». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 21-ին.
  20. 20,00 20,01 20,02 20,03 20,04 20,05 20,06 20,07 20,08 20,09 20,10 20,11 20,12 https://www.graz.at/cms/ziel/7771992/DE/
  21. https://www.graz.at/cms/beitrag/10021778/7771992/Groningen.html
  22. https://www.graz.at/cms/beitrag/10021784/7771992/Darmstadt.html
  23. https://www.graz.at/cms/beitrag/10021824/7771992/Dubrovnik.html
  24. https://lublin.eu/lublin/wspolpraca-miedzynarodowa/miasta-partnerskie-i-zaprzyjaznione/graz-austria,10829,w.html
  25. https://lublin.eu/lublin/wspolpraca-miedzynarodowa/miasta-partnerskie-i-zaprzyjaznione/1,strona.html
  26. https://www.graz.at/cms/beitrag/10097146/7771992/Ljubljana.html
  27. https://www.graz.at/cms/beitrag/10021739/7771992/Coventry.html
  28. https://www.coventry.gov.uk/info/222/twin_towns_and_cities
  29. https://www.graz.at/cms/beitrag/10021817/7771992/Maribor.html
  30. https://www.graz.at/cms/beitrag/10021740/7771992/Montclair.html
  31. https://www.graz.at/cms/beitrag/10021818/7771992/Pécs.html
  32. https://pecs.hu/testvervarosok-partnervarosok/
  33. https://www.graz.at/cms/beitrag/10021794/7771992/Pula.html
  34. https://www.pula.hr/hr/vodici/medunarodna-suradnja/o-odsjeku/medunarodna-suradnja/gradovi-pobratimi/
  35. https://www.graz.at/cms/beitrag/10097148/7771992/St_Petersburg.html
  36. https://kvs.gov.spb.ru/en/agreements/
  37. https://www.graz.at/cms/beitrag/10153337/7771992/Temeswar.html
  38. https://www.primariatm.ro/timisoara/index.php?meniuId=2&viewCat=171
  39. https://www.graz.at/cms/beitrag/10021789/7771992/Triest.html
  40. https://www.comune.trieste.it/it/novita-227102/comunicati-227104/suggellato-in-municipio-questa-mattina-il-profondo-rapporto-di-amicizia-e-collaborazione-tra-trieste-e-graz-in-occasione-del-50-anniversario-del-gemellaggio-191721
  41. https://www.graz.at/cms/beitrag/10021786/7771992/Trondheim.html
  42. https://www.trondheim.kommune.no/internasjonalt/

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնական կայքեր

Պատմություն

Հավելյալ տեղեկություն

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրաց» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 205