Գրանթ ավագ դպրոց (Լոս Անջելես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրանթ ավագ դպրոց
անգլ.՝ Grant High School
Քարտեզ
Քարտեզ
Տեսակավագ դպրոց և պետական դպրոց
Հիմնադրված է1959
Երկիր ԱՄՆ
ՏեղագրությունԼոս Անջելես
ՀասցեԱՄՆ, Կալիֆորնիա, Լոս Անջելես, 13000 Օքնարդ փողոց, Լոս Անջելեսի միացյալ դպրոցական շրջան
Կայքgranths.org(անգլ.)

Լոս Անջելեսի Գրանթ ավագ դպրոց, (անգլ.՝ Ulysses S. Grant High School), միջնակարգ դպրոց ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Լոս Անջելես քաղաքի Վալի Գլեն շրջանում, Լոս Անջելես Վալի Կոլեջի հարևանությամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցը հիմնադրվել է 1959 թվականին։ Այն Լոս Անջելեսի միացյալ դպրոցական շրջանի 2-րդ շրջանի մաս է կազմում։ Դպրոցն սպասարկում է մի քանի շրջաններ, այդ թվում Վելի Գլեն, Շերման Օքսի մեծ մասը, Վան Նույսի և Հյուսիսային Հոլիվուդի որոշ հատվածներ[1]։

Դպրոցի թալիսմանը ուլանն է (լանսեր), դպրոցի գույներն են դարչնագույն, նարնջագույն, սպիտակ, նշանաբանն է. «Այն, ինչ պետք է դառնանք, այժմ կերտում ենք»։

Դպրոցի թերթը կոչվում է Ուլիսես՝ ի պատիվ ԱՄՆ 18-րդ նախագահ Ուլիսես Սիմփսոն Գրանթի։ Դպրոցն ունի ավանդույթ. յուրաքանչյուր ապրիլի 1-ի թողարկվում է երգիծական համար, որը կոչվում է "Oddity": Այն ներկայացնում է ծիծաղելի, նաև անհարգալից հոդվածներ, ինչպիսիք են նախորդ համարներում տպագրված՝ ավարտական քննությունները չեղյալ են համարվել, դպրոցը փակվում է, առնետները վխտում են սրճարանում և այլն։

Դպրոցի տարեգիրքը կոչվում է "Shield" (վահան)[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Grant High School - Index». granths.org. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
  2. «Grant High School - Comm/Tech Magnet Center Overview». magnet.granths.schoolfusion.us. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]