Գրամեքենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայերեն գրամեքենա

Գրամեքենա, լծակների համակարգով շարժման մեջ դրվող ռելիեֆային տառերի օգնությամբ տեքստի տպագրման մեխանիկական կամ էլեկտրամեխանիկական ապարատ։ Ըստ նշանակման գրամեքենաները լինում են գրասենյակային, դյուրակիր, հաշվապահական և հատուկ (բանաձևերի, նոտաների, սղագրական են), ըստ հաղորդակի՝ ձեռքի և էլեկտրական։ Ունեն 42-46 ստեղն (յուրաքանչյուր ստեղնին համապատասխանում է երկու նշան՝ տառ, թիվ, կետադրական նշան), րոպեում մինչև 600 (էլեկտրական հաղորդակով գրամեքենաները՝ մինչն 1000) զարկ արագությամբ կարող են մեքենագրել 84-92 տառ, թիվ և նշան։ Ավտոմատ էլեկտրական գրամեքենաների արագությունը րոպեում մինչն 24000 զարկ է։ Գրամեքենայի արդյունաբերական առաջին մոդելը «ռեմինգտոն» անվամբ տարածվել է 1867 թվականին (նախագծել է ամերիկացի Կ․ Տոլսը)։

1968 թվականին հայատառ «Օպտիմա» գրամեքենա սկսեցին արտադրվել Արևելյան Գերմանիայի Էրֆուրտ քաղաքի գրասենյակային գրամեքենաների գործարանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 200