Գրականության պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գրականության պատմություն, արձակ և չափածո գրական ստեղծագործությունների պատմական զարգացում, որը կոչված է եղել ապահովելու ընթերցողի, ունկնդրի, հանդիսատեսի ժամանցը և կրթությունը, ինչպես նաև այդ ստեղծագործություններում կիրառվող գրական մեթոդների զարգացումը։ Գրականության պատմությունը սկիզբ է առել բրոնզե դարում, երբ ստեղծվել են Միջագետքի և Եգիպտական գրերը (մոտ մ․թ․ա 4-3-րդ հազարամյակներ)։ Այսպիսով, առաջին գրական ստեղծագործությունները թվագրվել են որպես մ․թ․ա XXVII-XXVI դարերի գրավոր վկայություններ։

Հին աշխարհի գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին աշխարհի գրականության պատմության մեջ հիշատակվել է Հին Եգիպտոսի գրականությունը, Միջագետքի գրականությունը (շումերական, ասորա-բաբելական), խեթական, խուռիական, ուգարիտա-փյունիկյան գրականությունը։ Ասիական դասական գրականությունը հին շրջանի չինական գրականությունն է, հին հնդկական գրականությունը, հին պարսկական գրականությունը, հին հրեական գրականությունը[1][2][3]։

Անտիկ գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին հույների և հռոմեացիների գրականությունը զարգացել է Միջերկրական ծովի ավազանում (Բալկանյան և Ապենինյան թերակղզիները իրենց հարակից կղզիներով և ափամերձ տարածքներով)։ Հունարեն և լատիներեն գրավոր հուշարձանները վերաբերում են մ․թ․ա I հազարամյակի սկզբից մինչև մ․թ․ I հազարամյակի կեսերն ընկած ժամանակաշրջանին։ Անտիկ գրականությունը բաղկացած է երկու՝ հին հունական և հին հռոմեական ազգային գրականությունից։ Պատմականորեն հունական գրականությունը նախորդել է հռոմեականին։

Անտիկ գրականության մեջ ձևավորվել են եվրոպական գրականության հիմնական ժանրերը և գրականագիտության հիմնական տեսությունները։ Անտիկ շրջանի գեղագիտության մեջ տարբերակվել են երեք հիմնական գրական սեռեր. էպոս, քնարերգություն և դրամա։ Մինչ օրս այս դասակարգումը պահպանել է իր հիմնական նշանակությունը։

Միջնադարյան գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարյան գրականությունը սկիզբ է առել ուշ անտիկ շրջանում (4- 5-րդ դարեր) և ավարտվել 15-րդ դարում։ Ամենահին աշխատությունները, որոնք մեծ ազդեցություն են ունեցել հետագայում միջնադարյան գրականության զարգացման վրա, դարձել են քրիստոնեական Ավետարանը (1-ին դար), Ամբրոսիոս Մեդիոլանցու կրոնական փառաբանության երգերը (340- 397 թվականներ), որոնք հայտնի են «Ամբրոսյան շարականներ» անունով, Ավրելիոս Օգոստինիոսի աշխատությունները («Խոստովանություն», 400 թվական, «Աստծո քաղաքի մասին», 410- 428 թվականներ), Սոֆրոնիոս Եվսեբիոս Հիերոնիմոսի կողմից Աստվածաշնչի թարգմանությունը լատիներեն, (մինչև 410 թվականը), Լատինական եկեղեցու հայրերի և վաղ դպրության փիլիսոփաների այլ աշխատանքներ։ Միջնադարյան գրականության ծագումն ու զարգացումը որոշվում է երեք հիմնական գործոններով․

  1. ժողովրդական արվեստի ավանդույթներով
  2. անտիկ աշխարհի մշակութային ազդեցությամբ
  3. քրիստոնեական-մշակութային ազդեցությամբ։

Վերածննդի դարաշրջանի գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերածննդի դարաշրջանի գրականությունը գրականության խոշոր ուղղություն է, որը Վերածննդի դարաշրջանի մի մասն է կազմում։ Ընդգրկել է XIV-XVI դարերի ժամանակաշրջանը։ Միջնադարյան գրականությունից այն տարբերվել է նրանով, որ հիմնվել է հումանիզմի նոր, առաջադեմ գաղափարների վրա։ Վերածննդի հոմանիշը «Ռենեսսանս» բառն է, որը ֆրանսիական ծագում ունի։ «Հումանիզմ» հասկացությունն առաջին անգամ գիտնականներն օգտագործել են 19-րդ դարում[4][5]։ Այն ծագել է լատին․՝ humanitas (մարդկային բնույթ, հոգևոր մշակույթ) և լատին․՝ humanus (մարդկային) բառերից, նշանակել է մարդուն ուղղված գաղափարախոսություն։ Հումանիզմի առաջին գաղափարները սկզբում առաջացել են Իտալիայում, այնուհետև՝ տարածվել ամբողջ Եվրոպայով։ Վերածննդի գրականությունը նույնպես տարածվել է ողջ Եվրոպայով, սակայն ամեն երկրում ստացել է տվյալ երկրին հատուկ ազգային առանձնահատկություններ։ Վերածնունդ եզրույթը նշանակում է թարմացնել նկարիչների, գրողների, մտավորականների վերաբերմունքը անտիկ մշակույթի և արվեստի նկատմամբ, դրա բարձր իդեալների նմանակում[6]։

Մոդեռն գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոդեռն գրականությունը սկզբնավորվել է 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Եվրոպայում ու Հյուսիսային Ամերիկայում։ Այս ուղղությունն առանձնանում է իր ոճով՝ հակադրվելով ավանդական գրելաոճին թե՛ չափածո, թե՛ արձակ գրականության մեջ։ Մոդեռնիստները փորձարկումներ են կատարել գրական ստեղծագործություների և դրանց արտահայտչամիջոցների հետ, որը փաստարկվել է Էզրա Փաունդի՝ «Նորացրե՛ք դա» լոզունգով։ Այս շարժումը բխել է ավանդական արտահայտչաձևերի փոփոխման և ժամանակի նոր զգացողությունների արտահայտման ձգտումից։ Առաջին համաշխարհային պատերազմի սարսափները առիթ են դարձել՝ վերանայելու հասարակական արժեքները։

Պոստմոդեռնիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոստմոդեռնիզմը XX դարում սկզբնավորված մշակութային շարժում է, որը սկզբունքորեն տարբերվել է մոդեռնիզմից։ Պոստմոդեռնիզմը դրսևորել է սկեպտիկ մոտեցում մշակույթի, գրականության, արվեստի, փիլիսոփայության, պատմության, տնտեսագիտության, ճարտարապետության, գրաքննադատության նկատմամբ։ Պոստմոդեռնիզմը սերտ կապակցվել է պոստստրուկտուրալիզմի հետ, քանի որ այն ծագել է ուշ՝ XX դարում, երբ լայնորեն տարածում էր գտել պոստստրուկտուրալ միտքը։ Պոստմոդեռնիզմ եզրը լայնորեն կիրառվում է թե՛ երաժշտության, թե՛ արվեստի և թե՛ այլ ոլորտներում՝ մոդեռնիստական միտումներին հակադրվելու նպատակ ունենալով։ Ներկայացրել է XX դարի երկրորդ կեսի գրականության հիմնական առանձնահատկությունները (հատվածայնություն, հեգնանք, սև հումոր և այլն)։ Պոստմոդեռնիստ գրողները պատահականությունը գերադասել են տաղանդից, իսկ ինքնաձաղկման և մետապրոզայի միջոցով կասկածի տակ են առել հեղինակային կարողությունները։ Հարցականի տակ է դրվել նաև բարձր և տարածական արվեստների միջև եղած սահմանը, որը պոստմոդեռնիստ գրողն անտեսել է՝ համատեղելով այնպիսի թեմաներ և ժանրեր, որոնք մինչ այդ չեն համապատասխանել գրականության պահանջներին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гаспаров М. Л. Литература европейской античности: Введение / / История мировой литературы в 9 томах: Том 1. — М.: Наука, 1983. — 584 с. — С. 303—311.
  • Зарубежная литература от античности до начала XIX века. — М.: Академия, 2004. — 360 с. — С. 12-16.
    • Шалагінов Б. Б. Зарубіжна література від античності до початку XIX століття. — К.: Академія, 2004. — 360 с. — С. 120—149.
  • Античная литература / Под редакцией А. А. Тахо-Годи; перевод с русского. — М., 1976.
  • Античная литература: Справочник / Под редакцией С. В. Семчинский. — М., 1993.
  • История зарубежной литературы: Раннее Средневековье и Возрождение / Под редакцией В. М. Жирмунского. — М., 1987. — 462 с. — С. 10-19.
  • Література західноєвропейського середньовіччя / За редакцією Н. О. Висоцької. — Вінниця: Нова книга, 2003. — 464 с. — С. 6-20.
  • История зарубежной литературы. Средние века и Возрождение. — М.: «Высшая школа», 1987.
  • Краткий словарь литературоведческих терминов. Редакторы-составители Л. И. Тимофеев, С. В. Тураев. — М., 1978.
  • Брагина Л. М. Итальянский гуманизм. — М., 1977.
  • Зарубежная литература. Эпоха Возрождения (хрестоматия), составитель Б. И. Пуришев. — М., 1976.
  • Ильин И. П. Постструктурализм. Деконструктивизм. Постмодернизм. — М.: Интрада, 1996.
  • Ильин И. П. Постмодернизм от истоков до конца столетия. Эволюция научного мифа. — М.: Интрада, 1998.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ФЭБ: Оглавление: История всемирной литературы. Т. 1. — 1983 (текст)». feb-web.ru. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
  2. Riches, John (2000). The Bible: A Very Short Introduction. Oxford: Oxford University Press. էջ 37. ISBN 978-0-19-285343-1.
  3. Philip R. Davies in The Canon Debate, page 50: "With many other scholars, I conclude that the fixing of a canonical list was almost certainly the achievement of the Hasmonean dynasty."
  4. Murray, P. and Murray, L. (1963) The Art of the Renaissance. London: Thames & Hudson (World of Art), p. 9. 978-0-500-20008-7
  5. Michelet, Jules. History of France, trans. G. H. Smith (New York: D. Appleton, 1847)
  6. Early Italian humanism, which in many respects continued the grammatical and rhetorical traditions of the Middle Ages, not merely provided the old Trivium with a new and more ambitious name (Studia humanitatis), but also increased its actual scope, content and significance in the curriculum of the schools and universities and in its own extensive literary production. The studia hunanitatis excluded logic, but they added to the traditional grammar and rhetoric not only history, Greek, and moral philosophy, but also made poetry, once a sequel of grammar and rhetoric, the most important member of the whole group. —Paul Oskar Kristeller, Renaissance Thought II: Papers on Humanism and the Arts (New York: Harper Torchbooks, 1965), p. 178.

    See also Kristeller's Renaissance Thought I, "Humanism and Scholasticism In the Italian Renaissance", Byzantion 17 (1944–45), pp. 346–74. Reprinted in Renaissance Thought (New York: Harper Torchbooks), 1961.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրականության պատմություն» հոդվածին։