Գրական սեռեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլյամ Շեքսպիր

Գրական ստեղծագործություններն իրարից տարբերվում են ոչ միայն բովանդակությամբ, այլև իրենց բուն տիպով՝ կյանքի արտացոլման սկզբունքով, կառուցվածքով, ընդգրկմամբ։ Արիստոտելն է իր «Պոետիկա» աշխատության մեջ գրական ստեղծագործությունները որոշակի սկզբունքով բաժանում է երեք մեծ խմբի (որոնք հետագայում կոչվում են գրական սեռեր)` էպոս, լիրիկա, դրամա։

Գրական սեռերի տարբերությունը կյանքի արտացոլման սկզբունքների մեջ է։ Գրական բոլոր ստեղծագործությունների բովանդակությունն օբյեկտիվ իրականության ու հեղինակի գաղափարական գնահատականի արտացոլումն է։Սակայն էպիկական, լիրիկական (քնարական) ու դրամատիկական սեռերի երկերն իրականությունն արտացոլում են տարբեր կերպ. էպիկական ստեղծագործության հեղինակը գերազանցապես պատմում է հերոսների ու իրադարձությունների մասին, լիրիկական երկն ուղղակիորեն վերարտադրում է անհատի գաղափարական-հուզական վերաբերմունքը, իսկ դրաման անմիջապես ցուցադրում է գործող անձանց բնավորություններն ու արարքները[1]։

Էպիկական ժանրեր են վեպ, վիպակ, պատմվածք, նովել, ակնարկ, հեքիաթ և այլն։ Լիրիկական են` բանաստեղծություն, լեգենդ, սոնետ, տրիոլետ, ներբող և այլն։ Դրամատիկական են ողբերգությունը, կատակերգությունը, դրաման։ Առանձնացվում է նաև քնարաէպիկական սեռը, որի ժանրերից են՝ պոեմ, բալլադ, առակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Էդ. Ջրբաշյան, Գրականության տեսություն, Երևան, 1980, էջ 328-330։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 197