Գայանայի ամազոնյան պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գայանայի ամազոնյան պարկ
ֆր.՝ Guyane (Parc Amazonien)[1]
ՏեսակՖրանսիայի ազգային պարկ
ԵրկիրՖրանսիա
ՎարչատարածքSaül?, Maripasoula?, Camopi?, Saint-Élie?, Papaichton? և Ֆրանսիական Գվիանա
Աշխարհագրական տեղադրաումՖրանսիական Գվիանա
Հիմնվել է2007[1]
Մակերես33 900 կմ² և 2 023 569,5059 հեկտար[1]
Գայանայի ամազոնյան պարկը գտնվում է Ֆրանսիաում
Գայանայի ամազոնյան պարկ
Գայանայի ամազոնյան պարկը գտնվում է Երկիրում
Գայանայի ամազոնյան պարկ

Գայանայի ամազոնյան պարկ (ֆր.՝ Parc amazonien de Guyane), Ֆրանսիայի ազգային պարկերից ամենամեծը, որը նպատակ ունի պաշտպանելու Ամազոնյան անտառը` Ֆրանսիական Գվիանայում։ Այն նաև ամենամեծ ազգային պարկն է Եվրոպական Միությունում և մեծերից մեկն աշխարհում։

Պարկ հնարավոր չէ հասնել ծովափից։ Այնտեղ կարելի է հասնել օդանավով և կանոեով։

Պաշտպանված տարածքն ընդգրկում է մոտ 20300 քառ. կմ՝ որպես կենտրոնական տարածք (որտեղ իրականացվում է լիարժեք պաշտպանություն) ու երկրորդային տարածք` 13600 քառ. կմ։ Այսպիսով, ընդհանուր պաշտպանված տարածքը կազմված է խոնավ անտառներից և ընդգրկում է 33900 քառ. կմ մակերես։

Գվիանական Ամազոնյան պարկի տարածքը պատկանում է հետևյալ կոմունաներին՝ Կամոպի, Մարիպասուլա, Papaïchton, Սենտ Էլի և Սայուլ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիո դե Ժանեյրոյում, ՄԱԿ-ի շրջակա միջավայրի և զարգացման կոնֆերանսում Ֆրանսիական Գվիանա շրջանում ազգային պարկի ստեղծման ծրագիրը նախաձեռնել էր Ֆրանսուա Միտտերանը 1992 թվականի հունիսի 4-ին։ Սա ձևակերպվել էր Ֆրանսիական Գվիանայի ընդհանուր խորհրդի ու տարածաշրջանային խորհրդի նախագահների կողմից ստորագրված համաձայնագրով, ինչպես նաև Ֆրանսիայի բնապահպանության նախարարների և արտասահմանյան դեպարտամենտների ու տարածքների Գյուղատնտեսության նախարարության կողմից։ Դրանից հետո, 1993 թվականին սկսվեց Ֆրանսիական Գվիանա ազգային պարկի ստեղծման առաքելությունը։

Առաջին ծրագիրը առաջադրվեց 1995 թվականի վերջում, բայց վերջնականապես մերժվեց 1997 թվականի դեկտեմբերին։

1998 թվականի հունիսի 21-ին ըստ Twenké agreement համաձայնագրի քննարկվեց հնդկացիների իրավունքի ճանաչման և ապագա պարկի սահմաններում բնակվող մարոնների կեցության հարցը։

Վերջնական նախագիծը ներկայացվել է 2006 թվականի սկզբին։ 2006 թվականի մարտի 6-ին Ֆրանսիայի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հրապարակվել է ազգային պարկի նախագծին վերաբերող հրամանագիրը[2]։ Ըստ այդմ ազգային պարկի անունը վերափոխվեց և դարձավ Գվիանական Ամազոնյան պարկ։

Պարկը ստեղծվել է 2007 թվականի փետրվարի 28-ի հրամանագրով։ Պարկի կառավարման մարմինը առաջին անգամ հանդիպում ունեցավ 2007 թվականի հունիսի 7-ին։

Տարածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

20300 քառ. կմ կենտրոնական տարածքում իրականացվում է առավելագույն պաշտպանություն, և ոսկու արդյունահանումը խստիվ արգելվում է։ Այնուամենայնիվ, Ուայանայի, Տեկոսի և Մարիպասուլայի հողերը չեն պատկանում այս հիմնական տարածքին, չնայած այն հանգամանքին, որ հնդկացի ցեղերը նման պահանջ ներկայացրեցին պարկի արդյունավետ ստեղծման համար։

Հարևան Բրազիլիայի Մոնտանյաս դու Տումուկումակի ազգային պարկի հետ միասին՝ Գվիանական Ամազոնյան ազգային պարկն ընդգրկում է է մոտ 38800 քառ. կմ տարածք, և այն ամենամեծ խոնավ անտառների պահպանված տարածքն է ամբողջ աշխարհում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնական կայք

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գայանայի ամազոնյան պարկ» հոդվածին։