Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գուրգեն Գաբրիելյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գաբրիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գուրգեն Բախշիի Գաբրիելյան (նոյեմբերի 20 (դեկտեմբերի 3 ), 1903 [1] [2] , Շուշի , Ելիզավետպոլի նահանգ , Ռուսական կայսրություն [1] [2] - մարտի 23 , 1956 (1956-03-23 ) [1] [2] , Երևան , Հայկական ԽՍՀ , ԽՍՀՄ [1] [2] ), հայ դերասան։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1950 թ.)[3] , Ստալինյան մրցանակի երրորդ աստիճանի դափնեկիր (1950 թ.)։
Դերասանուհի Անատոլիա Եղյանի ամուսինը։
Ծնվել է Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում, արհեստավորի ընտանիքում։ Մեծացել և սովորել է Թիֆլիսում ։ 1924 թվականին ավարտել է Հայարտան դրամատիկական ստուդիան Արշակ Բուրջալյանի ղեկավարությամբ։ Սկապենի դերից հետո՝ (Մոլիերի «Սկապենի արարքները») Գուրգեն Գաբրիելյանին հրավիրում են Առաջին պետթատրոն , որտեղ աշխատում է երկար տարիներ[4] ։ Թարգմանել է ռուս դրամատուրգների մի շարք պիեսներ։ Դասավանդել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում [5] ։
Գուրգեն Գաբրիելյանի հուշատախտակը Երևանում
Սկապեն ՝ Մոլիերի «Սկապենի արարքները»
Վարդան ՝ Ա. Շիրվանզադեի« Պատվի համար»
Թովմաս որդի ՝ Մոլիերի «Երևակայական հիվանդ»
Ժուրդեն ՝ Մոլիերի «Քաղքենին ազնվական»
Տիտա-Նանե ՝ «Բամբասանք և սեր»
Իսայի ՝ Գ. Սունդուկյանի «Խաթաբալա»
գիժ Մոզի ՝ Գ. Սունդուկյանի «Քանդած օջախ»
Գիքո ՝ Գ. Սունդուկյանի «Պեպո»
1950 - ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
1950 - Ստալինյան մրցանակի երրորդ աստիճանի դափնեկիր
↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան , Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն , 1974.
↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն , 1990. — հատոր 1.
↑ Գուրգեն Գաբրիելյանը Хайазг կայքում (ռուս.)
↑ Հայ սովետական թատրոնի պատմություն . Երևան: ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն. 1967.
↑ Գուրգեն Գաբրիելյանը Советский экран կայքում (ռուս.)
↑ [«Գուրգեն Գաբրիելյանը «Հայկական կինո» կայքում (անգլ.) » . Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 13-ին . Գուրգեն Գաբրիելյանը «Հայկական կինո» կայքում (անգլ.) ]
Գրականություն Գուրգեն Գաբրիելյանի մասին [ խմբագրել | խմբագրել կոդը ]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 635 )։