Գունավոր նշիչներ կամ ֆլոմաստեր (բառը ծագել է անգլ.՝ «Flo-Master» ապրանքանիշի անունից), ծակոտկեն նյութից (նեյլոն կամ թաղիք), վերևից ծայր հոսող ներկերի օգնությամբ գրելու և նկարելու գործիք։
Եվրոպա է բերվել Ճապոնիայից՝ «Edding»գերմանական ընկերության կողմից 1960 թվականին[1]։ Գունավոր նշիչներ են անվանում մի քանի տեսակի գրելու պարագաներին՝ չմաքրվող մարկեր, մաքրվող մարկեր, գրատախտակի մարկեր, անոթային գրիչներ, ֆլոմաստերներ։ Նրանք տարբերվում են ներկանյութի բաղադրությամբ, ձևով և նշանակությամբ։ Գունավոր նշիչների համար ընդհանուր անվանում չկա, տարբեր երկրներում դրա համար հաճախ օգտագործում են արտադրող բրենդի անվանումը։