Գուգլի ծառայությունների ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բացի որոնողական համակարգից, Գուգլը տրամադրում է լայն տարածում ունեցող մի շարք այլ ծառայություններ և գործիքներ։ Դրանց մեծ մասը վեբ-հավելումներ են, որոնք օգտագործելու համար անհրաժեշտ է ունենալ միայն բրաուզեր և ինտերնետ մուտքի հնարավորություն։ Սա հնարավորություն է տալիս տվյալներ փոխանակել աշխարհի ցանկացած կետից՝ անկախ համակարգչի առկայությունից։ Որոշ ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է տեղադրել այլ՝ լրացուցիչ ծրագրեր (օրինակ, Flash Player-ը)։ Նաև ավելի հարմարավետ աշխատելու համար անհրաժեշտ է ունենալ արագ ինտերնետ կապ (Google Video ծառայության համար անհրաժեշտ է առնվազն 512 ԿԲ/վ արագությամբ ինտերնետ կապ, իսկ Google Earth-ի համար՝ 256 ԿԲ/վ)։

Գուգլի ծառայությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Google AdSense (https://www.google.com/adsense) - կոնտեքստային գովազդի ծառայություն, որը թույլ է տալիս մեծաքանակ այցելուներ ունեցող կայքերի տերերին գումար վաստակել։ Ծրագիրը ինքնուրույն որոշում է ինչ գովազդներ պետք է ցուցադրվի կայքում, որպեսզի այն համընկնի կայքի բովանդակության հետ։
  • Google AdWords (https://www.google.com/adwords) - կոտեքստային գովազդի ծառայություն։
  • Google Alerts (https://www.google.com/alerts) - նախապես որոշված հաճախականությամբ ուղարկում է էլ. փոտին որոնման արդյունքները։
  • Google Analytics (www.google.am/analytics/) - անվճար ծառայություն, որը կայքատերերին վիճակագրական տեղեկություններ է տալիս կայքի մասին։
  • Google ArtProject (http://www.googleartproject.com/) - աշխարհի հանրահայտ թանգարանների ինտերակտիվ ներկայացում։
  • Google App Engine (http://code.google.com/appengine/) - Google ընկերության սերվերների վրա մասշտաբային վեբ-հավելումների ստեղծման և պահպանման համար նախատեսված հարթակ։
  • Google Apps (apps.google.com) - Google-ի բոլոր գործիքները սեփական դոմենի հետ օգատգործելու համար նախատեսված ծառայություն։
  • Google Merchant Center (http://base.google.com/ Արխիվացված 2014-11-19 Wayback Machine, նախկինում՝ Google Base) - բովանդակության հեղինակներին հնարավորություն է տալիս տեղադրել հատուկ պահոցում որոշակի տեղեկություններ և որոնել այդ տեղեկության մեջ։
  • Blogger (http://blogger.com/) - սա բլոգերի վարման ծառայություն է, որն թույլ է տալիս պահել մեդիա ֆայլերն, գրառումներն ու մեկնաբանությունները Google-ի սերվերներում։
  • Google Bookmarks (https://www.google.com/bookmarks/) - հնարավորություն է տալիս պահել տարբեր կայքերի հղումներ էջադիրներում, ավելացնել դրանց պիտակներ և նկարագրություններ։ Տվյալները պահպանվում են Google-ի սերվերներում և հասանելի են բոլոր համակարգիչներից։
  • Google Buzz - սոցիալական կայքի գործիք, որն ինտեգրացված է Gmail-ին։ Ծառայությունն դադարեցրել է իր աշխատանքը 2011-ի աշնանը [1]։
  • Gmail (mail.google.com) - առաջատար էլեկտրոնային ծառայություններից մեկը աշխարհում։ Ներկայումս օգտատերերին տրամադրում է մոտ 10.1 Գբ ինտերնետ տարածություն փոստի հետ աշխատելու համար և այդ տարածությունը օրեցօր աճում է։