Գողերի արքայադուստրը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գողերի արքայադուստրը
անգլ.՝ Princess of Thieves
Երկիր ԱՄՆ
 Միացյալ Թագավորություն
Ժանրմարտաֆիլմ, արկածային ֆիլմ և ռոմանտիկ դրամա
Թվականմարտի 11, 2001
Լեզուանգլերեն
ՌեժիսորՓիթեր Հյուիթ
ՊրոդյուսերՔրեյգ ՄակՆիլ
Սցենարի հեղինակՌոբին Լերներ
ԴերակատարներՔիրա Նայթլի, Դևիդ Բարաս, Մալքոլմ ՄակԴաուել, Դել Սինոթ, Ստյուարտ Ուիլսոն, Քրիսփին Լեթս, Ռոջեր Էշթոն Գրիֆիթս, Ջոնաթան Հայդ, Ադամ Ռայան, Բրենդոն Գրեգորի, Սթիվեն Մոյեր, Գեյ Բրաուն, Լյուկ դե Լասի, Փիթեր ՄակՔուին, Քրիստոֆեր Ուիթինգհեմ, Ռոբերտ Ռոուլզ, Փոլ Ռեդի, Էնդրյու Դանֆորդ, Դիք Ուորդ, Ջոնաթան Փեմբրոք, Ջիլի Գրեթհամ և Փիթեր Սելիեր
ՕպերատորԷնդի Քոլինզ
ԵրաժշտությունՌուփերթ Գրեգսոն-Ուիլյամս
ՄոնտաժՍյու Ուայաթ
Պատմվածքի վայրՆոթինգհեմ, Լոնդոն և Հարիջ
Նկարահանման վայրՌումինիա
ԿինոընկերությունGranada Entertainment
Տևողություն88 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Գողերի արքայադուստրը» (անգլ.՝ Princess of Thieves), 2001 թվականի ամերիկյան արկածային ֆիլմ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1184 թվականին Անգլիայում ծնվում է Ռոբին Հուդի երեխան։ Նոթինգհեմի շերիֆը, որն ատում էր ավազակներին, նա մտածում է սպանել նորածնին, բայց իմանալով, որ աղջիկ է ծնվել, որոշում է, որ իր համար նա վտանգ չի ներկայացնում։

1199 թվական` Գվինը՝ Ռուբին Հուդի դուստրը, հանգիստ կյանք է վարում գյուղում, ընկերություն անում Ֆրոդերիկի հետ, որն իր տարեկիցն է։ Նրա հայրը, որը մշտապես ուղևորությունների մեջ է, հազվադեպ է այցելում դստերը, իսկ վերջինս էլ կատարելապես տիրապետում է ձիավարությանն ու նետաձգությանը։ Շոտուվ լուր է ստացվում, որ թագավորը մահամերձ է, և անգլիական գահի համար պետք է պայքարեն թագավորի կրտսեր եղբայր արքայազն Ջոնն ու թագավորի ապօրինի որդին՝ արքայազն Ֆիլիպը։ Հասարակ աղքատների համար նախընտրելի է բարի ու զվարթ Ֆիլիպը, քան չար ու դաժան Ջոնը, այդ պատճառով էլ Ռոբին Հուդը պետք է դիմավորի Ֆրանսիայից վերադարձող Ֆիլիպին և ուղեկցի նրան Լոնդոն, քանի որ Ջոնն անկասկած ամեն գնով կփորձի սպանել նրան։ Գվինը հորը խնդրում է իրեն տանել այդ գործին, սակայն նա մերժում է։ Այդ ժամանակ աղջիկը կտրում է մազերն, հագնում տղամարդու հագուստ և գնում հոր հետևից։ Նրա հետ գնում է Ֆրոդերիկը։

Շուտով անտառում արքայազն Ջոնի մարդիկ գերի են վերցնում Ֆրոդերիկին, ապա շերիֆը բաց է թողնում նրան, որպեսզի նա իրենց տանի Ռոբին Հուդի մոտ։ Այդպես էլ լինում է, և Ռոբին Հուդն ու նրա ընկեր Ուիլը բռնվում են, իսկ Ֆիլիպին դիմավորելու է գնում Ջոնի մարդը։ Հանդիպելով Ֆրանսիայից վերադարձողներին՝ նա սխալմամբ սպանում է ոչ թե Ֆիլիպին, այլ նրա ծառային՝ Կոնրադին, իսկ արքայազնը կարողանում է փախչել. այժմ նա երազում է վերադառնալ Ֆրանսիա՝ իր նախկին անհոգ կյանքին և հեռու մնալ Անգլիայի դաժանություններից։ Թափառելով անտառում՝ արքայազնը հանդիպում է Գվինին, և սկսում ճանապարհորդել նրա հետ, ընդ որում՝ Ֆիլիպն իրեն ներկայացնում է որպես Կոնրադ, որն իր սպանված ծառան էր։

Աստիճանաբար, հատկապես Ռոբին Հուդի թիմի հետ հանդիպելուց հետո Ֆիլիպն տոգորվում է երկրի հանդեպ պատասխանատվության զգացումով և հրապարակավ հայտարարում, որ իրականում ինքը արքայազնն է։ Ոգեշնչված ավազակները պատրաստ են հետևել նրան, քանի որ պետք է խանգարել թագադրումը, որն արդեն սկսվել է, և փրկել Ռոբին Գուդին Թաուերից։

Չնայած Ջոնի մարդկանց կատաղի դիմադրությանը՝ Գվինը, Ֆիլիպը, Ֆրոդերիկն ու Ռոբին Հուդի մարդիկ կարողանում են անել և՛ մեկը, և՛ մյուսը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 'Princess of Thieves' Tries to Fill Robin Hood’s Shoes (անգլ.) на сайте articles.latimes.com, 10 марта 2001

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]