Գյումրիի ֆուտբոլի ակադեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյումրիի ֆուտբոլի ակադեմիա

Գյումրիի ֆուտբոլի ակադեմիա կամ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գյումրիի ֆուտբոլի ակադեմիա, ֆուտբոլի մարզումների համար նախատեսված ժամանակակից ակադեմիա է Հայաստանի Հանրապետության 2-րդ քաղաք Գյումրիում։ Պաշտոնապես բացվել է 2014 թվականի սեպտեմբերի 13-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի և Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի կողմից։ Բացմանը ներկա է եղել նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Ակադեմիայի գլխավոր նպատակն է զարգացնել հայկական ֆուտբոլը, մասնավորապես Շիրակի մարզում։

Ակադեմիայի կառուցումն սկսվել էր 2011 թվականին, 8 հեկտար հողատարածքի վրա Գյումրիի Մուշ-2 թաղամասում։

Մարզահամալիրը ներառում է ֆուտբոլային 6 կանոնավոր չափսերով խաղադաշտեր որոնցից 2-ն ունին արհեստական խոտածածկ։ Բոլորն ալ համապատասխանում են ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կողմից պրոֆեսիոնալ ֆուտբոլի համար ընդունված բոլոր չափորոշիչներին։ Համալիրը ներառում է նաև 1.200 քմ ընդհանուր մակերեսով եռահարկ մասնաշենք, որտեղ կան ժամանակակից ֆուտբոլը սպասարկող ենթակառուցվածքներ՝ կահավորված մարզչական սենյակներ, հանդերձարաններ, ցնցուղարաններ, դասասենյակ, լսարան, բժշկի սենյակ, ևայլն։

Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայի կառուցման ծրագիրը Հայաստանի Հանրապետության, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և երկու միջազգային կազմակերպությունների՝ ֆուտբոլի համաշխարհային միության՝ ՖԻՖԱ-ի և ֆուտբոլի եվրոպական միության՝ ՈւԵՖԱ-ի կողմից իրականացված համատեղ ներդրումային ծրագիր է։ Այնտեղ կարող են մարզվել մինչև 1000 պատանիներ և աղջիկներ[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]