Գլխատում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Սուրբ Պողոսի գլխատումը», Էնրիկո Սիմոնե, 1887, Մալագայի Մայր տաճար

Գլխատում, (դեկապիտացիա՝ լատին․՝ caput, capitis գլուխ բառից), կենդանի էակի գլխի ֆիզիկական անջատումը մարմնից։ Գլխատումը կարող է լինել դիտավորյալ՝ անասունների, տնային թռչունների սպանդ[1], փորձարարական կենդանիների դեկապիտացիա[2], սպանություն կամ մահապատժի կատարում։ Իրագործվում են հատուկ գործիքի՝ գիլիոտինի կամ այլ կտրող գործիքով՝ կացինի, թրի, դանակի միջոցով։ Ոչ դիտավորյալ գլխատումը կարող է տեղի ունենալ պայթյունի[3], ավտովթարի կամ այլ դժբախտ պատահարների արդյունքում։ Ինքնասպանություն գլխատելու միջոցով եզակի, բայց հանդիպել է։ 2003 թվականին մի բրիտանացի ինքն իրեն գլխատել է իր սարքած էլեկտրական կոճակով գործի դրվող գիլյոտինի միջոցով[4]

Գլխատումը միանշանակ առաջացնում է իշեմիա, որը հանգեցնում է գլխուղեղի մահ։ Գլխուղեղը մահանում է գլխատումից մի քանի րոպե անց։ Գլուխը կորցնում է գիտակցությունը գլխատումից 300 միլիվայրկյան հետո։ Դեմքի որոշ մկանների ռեֆլեքսային ցնցումներ կարող են շարունակվել մի քանի րոպե։

Հազվադեպ գլխատում են դիակը։ Հիմնականում գլուխը կտրում են որպես հաղթանշան կամ դիակը անճանաչելի դարձնելու համար[5][6]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխատումը մահապատժի տեսակ է ծառայել հազարամյակների ընթացքում։ Միջնադարյան Եվրոպայում պետական դավաճաններին և քրեական հանցագործներին գլխատում էին և գլուխները ի ցույց դնում հասարակությանը։ Գլխատումը թրով կամ ցանկացած մարտական զենքով համարվում էր «ազնիվ» ձև և կիրառվում էր հիմնականում ազնվականների համար, որոնք լինելով զինվորականներ գերադասում էին մահանալ թրից քան կախվել կամ հրկիզվել։

Գլխատում թրով (1556 թվական)

Եթե թուրը կամ կացինը սուր էին կամ դահիճը հմուտ, ապա վրա էր հասնում արագ և անցավ մահը։ Եթե զենքը բութ էր կամ դահիճը անփորձ, ապա ստիպված մի քանի հարվածով էր սպանվում դատապարտյալը։ Այդ պատճառով դատապարտյալը հաճախ վճարում էր դահիճին, որ նա իր գործը լավ աներ։ Աչքերն էլ կապում էին, որ դատապարտյալը վճռական պահին չփորձեր գլուխը ետ քաշել։ Անգլիացի պեր Մարգըրեթ Փոուլը մահապատժի ժամանակ հրաժարվել է գլուխը դնել կառափնարանին և դահիճը մեկ հարվածով չի կարողացել գործը ավարտին հասցնել ու ստիպված տասը հարված է հասցրել[7][8][9]։

Չինացիների գլխատւմը (1901 թվական)
Մահապատիժ գլխատումով. Լուսանկարում լավ երևում են քներակներից ցայտող արյան շիթերը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Забой птицы Արխիվացված 2009-12-21 Wayback Machine (ռուս.)
  2. Приказ Минздрава СССР ОТ 12.08.1977 N 755 О мерах по дальнейшему совершенствованию организационных форм работы с использованием экспериментальных животных(չաշխատող հղում) (ռուս.)
  3. «Blows Head Off with Dynamite?». The Rhinelander Daily News. 1937 թ․ ապրիլի 2. էջ 7 – via Newspapers.com accessdate = September 29, 2014. {{cite news}}: Missing pipe in: |via= (օգնություն) հրապարակում բաց հնարավորություն
  4. «Guillotine death was suicide». BBC News. 2003 թ․ ապրիլի 24. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 26-ին. (անգլ.)։
  5. Francis Larson. Severed: a history of heads lost and heads found Liveright, 2014.
  6. Ann Fabian."Losing our Heads" (review of Larson,s Severed Chronicle of Higher Education Dec. 1, 2014 [1] Accessed Dec. 1, 2014.
  7. «Margaret Pole». Tudor History. Վերցված է 2014 թ․ հունվարի 18-ին.
  8. «1541: Margaret Pole, Countess of Salisbury». Executed Today. Վերցված է 2014 թ․ հունվարի 18-ին.
  9. «Block and Axe». Royal Armouries. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլխատում» հոդվածին։