Գլաֆիրա Տարխանովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գլաֆիրա Տարխանովա
Ծնվել էնոյեմբերի 9, 1983(1983-11-09) (40 տարեկան)
ԾննդավայրԷլեկտրոստալ, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի
Ակտիվ շրջան2003-ից
Ամուսին(ներ)Ալեքսեյ Ֆադեև
IMDbID 3778161

Գլաֆիրա Ալեքսանդրովնա Տարխանովա (ռուս.՝ Глафи́ра Алекса́ндровна Тарха́нова, նոյեմբերի 9, 1983(1983-11-09), Էլեկտրոստալ, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլաֆիրա Տարխանովան ծնվել է 1983 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Էլեկտրոստալ քաղաքում։ Ծնողները՝ Ալյոնա Վլադիմիրովնան ու Ալեքսանդր Տարխանովը, եղել են տիկնիկային թատրոնի արտիստներ, աշխատել են Մոսհամերգում։ Խորթ հայրը՝ Միխայիլ Ալեքսեևիչ Լոպատին։ Ունի խորթ քույր՝ Իլարիան, և եղբայր՝ Միրոնը։

Մանկության տարիներին Գլաֆիրա Տարխանովան զբաղվել է սինխրոն լողով, գեղասահքով, երգեցողությամբ, պարերով ու նվագել ջութակ[1]։

2005 թվականին Գլաֆիրա Տարխանովան ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիայի դերասանական ֆակուլտետը (Կոնստանտին Ռայկինի կուրս)։

Ռուսաստանի «Սատիրիկոն» պետական թատրոնում Գլաֆիրա Տարխանովան սկսել է աշխատել 2002 թվականին։

2008 թվականին դերասանուհին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը՝ ստանալով երկրորդ բարձրագույն կրթությունը (հոգեբան)[2]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլաֆիրա Տարխանովան ամուսնացած է Փոքր թատրոնի դերասան Ալեքսեյ Ֆադեևի հետ։ Նրանք ունեն երեք որդի՝ Կոռնեյը (ծնվել է 2008 թվականի փետրվարի 7-ին), Երմոլայը[3] (ծնվել է 2010 թվականի նոյեմբերի 9-ին), Գորդեյը[4] (ծնվել է 2012 թվականի նոյեմբերի 2-ին)։

Դերեր թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Դիմակահանդես» – Նինա
  • «Եկամտաբեր տեղ» – Պոլինկա
  • «Шантеклер» – Թիթեռ, Բու
  • «Ай да Пушкин…»
  • «Արքա Լիր» – Կորդելիա
  • «Ռիչարդ III» – լեդի Աննա

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2003 ֆ Թատերական բլյուզ Театральный блюз Ֆիոնա Բոգուսլավսկայա
2004 ֆ Шуточка Նադենկա
2005 ս Կայսրության անկումը Гибель империи Տանյա Զայցևա
2005 ֆ Казароза
2006 ֆ Դևեր Бесы Լիզա
2006 ս Գլխավոր տրամաչափ Главный калибр Լյուդմիլա
2006 ս Գրոմովներ Громовы Նաստյա Գրոմովա
2006 ֆ Սիրեկաններ Любовники Դինա
2006 ֆ Արատներն ու նրանց երկրպագուները Пороки и их поклонники Մարիա
2006 ֆ Սիլենսիո Силеньсио
2007 ս Երեք օր Օդեսայում / Ալեքսանդրովյան այգի 2 Три дня в Одессе / Александровский сад 2 Մայա
2007 ս Գրոմովներ։ Հույսի տունը Громовы. Дом надежды Նաստյա Գրոմովա
2007 ֆ Կանանց ընկերություն Женская дружба Նատաշա
2007 ս Մորոզով Морозов Յուլյա Մորոզովա
2007 ս Վստահության ծառայություն Служба доверия Լարիսա
2007 ս Բերիայի որս Срочно в номер Վալենտինա
2008 ս Охота на Берию / Александровский сад 3 Մայա Կոլցովա
2008 ս Ժանյակներ Кружева Եվգենյա Վերշինինա
2008 ս Срочно в номер 2 Վալենտինա
2009 ֆ Օտար հոգիներ Чужие души Ժաննա
2010 ֆ Կոնստանտին Ռայկին։ Խիստ ռեժիմի թատրոն Константин Райкин. Театр строгого режима
2010 ս Застывшие депеши Դաշ Մայեր
2010 ֆ Ճանապարհ դեպի ինքդ քեզ Путь к себе Ռադա Սվետլովա
2010 ֆ С приветом, Козаностра Թամարա Չերնիշովա
2010 ֆ Դոստոևսկու երեք կանայք Три женщины Достоевского Ապոլինարիա Սուսլովա
2010 ս Կրակի գույնը Цвет пламени Ալինա
2010 ֆ Ծաղիկներ Լիզայից Цветы от Лизы Լիզա
2011 ֆ Սպիտակ ագռավ Белая ворона Դունյա
2011 ֆ Այս կինն ինձ մոտ է եկել Эта женщина ко мне Նաստյա Ռոգոժկինա
2011 ֆ Ընտանիքի լավագույն ընկերը Лучший друг семьи Վեր Անդրեևնան երիտ. տարիքում / Տանյա
2011 ֆ Ուրիշի թևերը Чужие крылья Պոլինա Սերգեևնա Ռուդակովա
2012 ս Ամուսնալուծություն Развод Նատաշա Գերասիմովա
2012 ս Սիրտը քար չէ Сердце не камень Անտոնինա Պոգոդինա
2013 ս Իմ երազի ափերը Берега моей мечты Լենա Կոլմոգորովա
2013 ֆ Երկու Իվան Два Ивана Օլգա Կրուգովա
2013 ֆ Սիրո ստուգում Проверка на любовь Նադյա Բուրյակովա
2013 ֆ Շան դրախտ Собачий рай Կատյա
2013 ֆ Երջանիկ երթուղի Счастливый маршрут Ժենյա
2014 ֆ Ոսկի հարսնացու Золотая невеста Նադյա
2014 ս Համարձակություն Кураж Վերա
2014 ֆ Հայր Սոֆյայի համար Папа для Софии Ռիտա Սերովա
2014 ֆ Թույլ կին Слабая женщина Լյուդմիլա Շչերբակովա
2015 ս Մեկ տարի Տոսկանայում Год в Тоскане Մարինա
2015 ս Դավաճանություններ Измены Դարյա Շչուկինա
2015 ֆ Որպես գաղտնիք ամբողջ աշխարհին По секрету всему свету Նյուտա Լյուբիմովա
2016 ս Խաչմերուկներ ПЕРЕКРЁСТКИ
2016 ֆ Հույսի նամակ Письмо надежды Վերա Կրասնովա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գլաֆիրա Տարխանովան kino-teatr.ru կայքում (ռուս.)
  2. «Глафира Тарханова». 24SMI. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 23-ին.
  3. Ангелина Русских. (2011 թ․ հունվարի 2). «В семействе «Громовых» пополнение». Комсомольская правда. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 2-ին.
  4. Дмитрий Лифанцев. (6 Ноября 2012). «Глафира Тарханова родила третьего сына» (ռուսերեն). «Экспресс газета». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 12-ին.