Գլազգոյի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գլազգոյի համալսարան
անգլա-շոտլ.՝ Oilthigh Ghlaschu
Տեսակհանրային հետազոտությունների համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն
ԿարգախոսVia, Veritas, Vita
Հիմնադրված է1451
ՌեկտորԷդվարդ Սնոուդեն[1]
Ուսանողներ23․357
Անդամակցություն«Ռասսել» խումբ[2], ORCID[3][4], Digital Preservation Coalition[5], Ազատ մուտքով շտեմարանների կոնֆեդերացիա[6][7], ArXiv[8], Guild of European Research-Intensive Universities?[9], Partnership of a European Group of Aeronautics and Space Universities? և Committee on Publication Ethics?[10]
Գույներսև և ոսկեգույն
Երկիր Միացյալ Թագավորություն[11]
ՏեղագրությունԳլազգո
Կայքgla.ac.uk
Գլազգոյի համալսարան (Միացյալ Թագավորություն)##
Գլազգոյի համալսարան (Միացյալ Թագավորություն)
Գլազգոյի համալսարան, Միացյալ Թագավորություն
 University of Glasgow Վիքիպահեստում

Գլազգոյի համալսարան (անգլ.՝ University of Glasgow), Շոտլանդիայի ամենամեծ համալսարանն է։ Ընդգրկված է Մեծ Բրիտանիայի առաջատար գիտահետազոտական հաստատությունների հեղինակավոր «Ռասսել» խմբում, համալսարանական Universitas 21 միջազգային ցանցում, որի հիմնադիր անդամներից է։ Հիմնադրվել է 1451 թվականին Հռոմի պապ Նիկողայոս V-ի թույլատրագրով (բուլլայով)։ Իր վաղեմությամբ 4-րդ է անգլիական համալսարանների շարքում։ 2013 թվականին տվյալներով Անգլիայում 9-րդ, իսկ ողջ աշխարհում 51-րդն է լավագույն համալսարանների թվում, ընդ որում՝ տեղ է զբաղեցնում աշխարհի լավագույն համալսարանների 1 տոկոսի մեջ[12]։ Այստեղ ուսանում են աշխարհի 140 երկրներից եկած 25 հազարից ավելի ուսանողներ[13]։

Համալսարանի կարգախոսն է՝ «Ուղի, ճշմարտություն, կյանք» («Via, Veritas, Vita»)

Գլազգոյի համալսարանի շրջանավարտներից են ականավոր այնպիսի դեմքեր, ինչպիսիք են տնտեսագիտության հայր Ադամ Սմիթը[14], Ջոն Բայերդը Ուիլյամ Թոմսոնը (լորդ Կելվին), Ջեյմս Ուատտը, Շոտլանդիայի առաջին վարչապետը, Մեծ Բրիտանիայի վարչապետներից երեքը, Ամերիկայի Միացյալ Նահանգների հիմնադիր հայրերից մեկը՝ Ջեյմս Ուիլսոնը[15], Նոբելյան մրցանակի մի շարք դափնեկիրներ...

Համալսարանի գրադարանում առանձնացված է մի հատուկ բաժին, որտեղ ամփոփված են հին, հազվագյուտ, եզակի գրքեր, այդ թվում՝ միջանադարյան և Վերածննդի դարաշրջանի ձեռագրեր, որոնք միջազգային նշանակություն ունեն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Сноуден стал студенческим ректором университета Глазго». РИА Новости.
  2. http://russellgroup.ac.uk/about/our-universities/
  3. https://orcid.org/members/001G000001C8dNXIAZ-university-of-glasgow
  4. https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
  5. https://dpconline.org/about/members
  6. https://web.archive.org/web/20190714135243/https://www.coar-repositories.org/community/members-and-partners-by-country/
  7. https://web.archive.org/web/20240131234035/https://www.coar-repositories.org/members/
  8. Our Members / Tier 5
  9. https://www.the-guild.eu/members/
  10. https://publicationethics.org/members
  11. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  12. University of Glasgow Rankings Արխիվացված 2014-02-22 Wayback Machine // Top Universities
  13. «University of Glasgow». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 2-ին.
  14. Экономика (наука)(ռուս.) // Википедия. — 2020-01-13.
  15. «University of Glasgow» (Английский). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Elliot, Walter. "Glasgow University 1451 - 1951." History Today (Aug 1951) 1#8 pp58–64.
  • Moss, Michael, et al. University, City & State: The University of Glasgow since 1870 (2000)
  • Robertson, Paul L. "The Development of an Urban University: Glasgow, 1860–1914", History of Education Quarterly, Winter 1990, Vol. 30#1 pp 47–78
  • "Building Knowledge – An Architectural History of the University of Glasgow" published by Historic Scotland in association with the university (2013)
  • "The University of Glasgow Library: Friendly Shelves" published by The Friends of Glasgow University Library in association with the Library (2016)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլազգոյի համալսարան» հոդվածին։