Գլադիատոր (ֆիլմ, 1992)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գլադիատոր (այլ կիրառումներ)
Գլադիատոր
անգլ.՝ Gladiator
Երկիր ԱՄՆ
Ժանրֆիլմ անչափահասների համար, մարտաֆիլմ, դրամա և բոքսի մասին ֆիլմ
Թեմաբռնցքամարտ
Թվական1992 և մայիսի 14, 1992[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌոուդի Հերինգթոն[2][3]
ՊրոդյուսերՖրենկ Փրայս
Սցենարի հեղինակՌոբերտ Մարկ Քամեն
ԴերակատարներՔյուբա Գուդինգ կրտսեր[2][3], Ջեյմս Մարշալ[2][3], Բրայան Դենեհի[3], Ռոբերտ Լոջիա[3], Քարա Բուոնո[2][3], Ջոն Սեդա[2], Օսի Դևիս[3] և Ջոն Հերդ
ՕպերատորՏակ Ֆուջիմոտո
ԵրաժշտությունԲրեդ Ֆիդել
Պատմվածքի վայրՉիկագո
Տևողություն98 րոպե

«Գլադիատոր» (1992), ամերիկական կինոֆիլմ, որ նկարահանվել է ռեժիսոր Ռուդի Հերինգտոնի կողմից 1992 թվականին և արժանացել է սուր քննադատության[4][5][6][7]։

Ֆիլմի կարգախոսը՝[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Nobody owns Tommy Riley. Nobody.»
    (Թոմի Ռայլին ոչ միկին չի պատկանում։ Ոչ ոքի:)
  • «Against all odds, they became friends. Against their will, they became opponents.»
    (Չնայած բոլոր դժվարություններին՝ նրանք դարձան ընկերներ։ Իրենց կամքին հակառակ նրանք թշնամիներ դարձան:)

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը բռնցքամարտի և այն մասին, թե ինչպես են կոտրվում կյանքեր։

Թոմի Ռայլին իր դպրոցի լավագույն բռնցքամարտիկներից մեկն է։ Այդ մարզաձևում ունեցած ունակությունները նրան շատ են պետք գալիս այն ժամանակ, երբ հայրը մեծ գումար է տանուլ տալիս։ Մի անգամ նրան նկատում է սպորտային գործակալը, ով այնքան էլ լավ չէր հասկանում նպատակին հասնլու միջոցներից, և առաջարկում է արագ փող աշխատել։ Չնայած Թոմին չէր ուզում խառնվել այդ ամենին, նա համաձայնում է՝ հույս ունենալով վճարել հոր պարտքերը։ Շուտով նա ընկնում է Ջիմի Հորնի թակարդը, ով կազմակերպում էր կաշառված ու ընդհատակյա մարտեր։ Օգտագործելով բռնցքամարտիկներին՝ նա դառնում է ավելի հարուստ ու ավելի լկտի։ Այդ ժամանակ Թոմին ծանոթանում է Լինկոլնի հետ, ով այդ ուղին ընտրել էր աղքատությունից դրդված, ինչպես նաև Ռոմանոի հետ, ով փորձում էր բռնցքամարտի միջոցով փող վաստակել հոր աճյունը հայրենի Կուբա տեղափոխելու համար։ Շուտով Ռոմանոն հիվանդանոց է ընկնում շատ մեծ վնասվածքներով, իսկ Հորնը մրցույթ էր հայտարարել, որտեղ 2 ընկերները պետք է իրար հետ կռվեին։ Հորնը ստիպված է լինում դուրս գալ ռինգ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջեյմս Մարշալ (James Marshall) - Թոմ Ռայլի
  • Քյուբա Գուդինգ (Cuba Gooding, Jr.) - Աբրահամ Լինկոլին Հեյնս
  • Ռոբերտ Լոջա (Robert Loggia) - Պոչուկա Ջեկ
  • Օսի Դեվիս (Ossie Davis) - Նոյ
  • Կարա Բուանո (Cara Buono) - Դաուն
  • Ջոն Սեդա] (Jon Seda) - Ռոմանո
  • Տ. Ի. Ռաշել - Սպիտս (Ներոյ)
  • Դեբրա Սենդլունդ (Debra Sandlund) - Շարլեն
  • Բրայան Դենեհի (Brian Dennehy) - Ջիմի Հորն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lexicon of international films (գերմ.)Zweitausendeins.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.imdb.com/title/tt0104346/
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 http://www.ofdb.de/film/6292,F%C3%A4uste---Du-mu%C3%9Ft-um-Dein-Recht-k%C3%A4mpfen
  4. Rainer, Peter (1992 թ․ մարտի 6). «Movie Review : 'Gladiator' Packs No Surprise Punches». The LA Times. Վերցված է 2012 թ․ հուլիսի 14-ին.
  5. Maslin, Janet (1992 թ․ մարտի 6). «Gladiator (1992) Review/Film; Corruption And Racial Strife Take Their Toll». New York Times. Վերցված է 2012 թ․ հուլիսի 14-ին.
  6. Ebert, Roger (1992 թ․ մարտի 6). «Gladiator (1992)». Chicago Sun-Times. Վերցված է 2012 թ․ հուլիսի 14-ին.(չաշխատող հղում)
  7. «Gladiator (1992)». Rotten Tomatoes. Վերցված է 2014 թ․ փետրվարի 15-ին.