Գիշատչություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոշոր մրջյունների խումբը զոհի դիակը խժռելիս
Մողեսը սպանել է առնետին

Գիշատչություն, տրոֆիկական ձև կամ կենսակերպ, որը բնորոշ է կենդանի օրգանիզմներին։ Այս գործողության էությունը կայանում է նրանով, որ առաջանում է փոխհարաբերություն գիշատչի և զոհի միջը։ Հաճախ թվում է, թե նման փոխազդեցությունների էությունը շատ պարզ է՝ մի առանձնյակը սպանում է մյուսին և ուտում նրա մարմինը։ Այս գործառույթները ընթանում են շատ բարդ և բազմազան եղանակներով։

Գիշատչությունը սովորաբար հատկանշական է գիշատիչ կենդանիներին (օրինակ՝ վագր, առյուծ, կոկորդիլոս, արջ), գիշատիչ բույսերին և գիշատիչ սնկերին (արտրոբոտրիս սակավասպոր, արտրոբոտրիս անկանոն, արտրոբոտրիս հոծ, արտրոբոտրիս սեպաձև)։

Գիշատիչ և լեշակեր կենդանիներին բնորոշ է որսորդական բարդ վարք։ Գոյություն ունեն գիշատիչ օրգանիզմների մի մեծ խումբ, որոնք սննդառություն կատարելու համար որոնում են իրենցից ավելի թույլ կենդանի օրգանիզմներ։ Օրինակ՝ առյուծը կամ առյուծների փրայդը իր սեփական կարիքները հոգալու կամ իր կորյունին կերակրելու համար հարկադրաբար փնտրում է համապատասխանաբար ավելի թույլ կճղակավորների խումբ և հարձակում գործում նրանց վրա։

Բացի այն, որ զոհը ձեռք է բերում հարմարանքներ գիշատչից պաշտպանվելու համար, որպես կանոն գիշատիչը որսում է հիվանդ կամ թույլ առանձնյակներին։ Տվյալ պարագայում գիշատիչը նպաստում է իր զոհի բնական ընտրությանը և կատարելագործմանը։ Տվյալ պարագայում գիշատիչների միջև տեղի է ունենում բնականոն ընտրութուն (գոյության կռիվ), որի արդյունքում ողջ են մնում ավելի ուժեղ առանձնյակներ։

Գիշատչության տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համատեղ էվոլյուցիայի արդյունքում դիտվում է երկու փոխազդող տեսակների՝ գիշատիչների և զոհերի առաջադիմական էվոլյուցիան։ Էվոլյուցիայի արդյունք է նաև այն հանգամանքը, երբ գիշատիչ օրգանիզմը սնվում է փոքր և թույլ տեսակներով։ Ըստ գոյության կռվի տեսության՝ այս գործընթացի արդյունքում մահանում են այն առանձնյակները, որոնց գիշատիչը հասցնում է տեսնել և որսալ։

Շահում են քիչ նկատելի տեսակները, որի արդյունքում առաջանում է հովանավորող գունավորում, մարմնի ամուր ծածկույթներ, ինչպես նաև պաշտպանության համակարգներ, օրինակ՝ փշեր (ոզնիներ) և պատիան (կրիա, զրահակիր

Քանակական հարաբերակցությունը ունի մեծ նշանակություն գիշատչության մեջ, քանի որ զոհի և գիշատի փոխազդեցությունները առաջին հերթին կախված են նրանց քանակական հարաբերությունից։ Գիշատչության երևույթը կարող է նպաստել նաև զոհի պոպուլյացիայի թվաքանակի կտրուկ նվաչմանը և նույնիսկ տեսակի ոչնչացմանը[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան, Օրգանական աշխարհի զարգացումը, Կենսաբանություն. Ընդհանուր Օրինաչափություններ, Երևան, «ԱՍՏՂԻԿ ԳՐԱՏՈՒՆ», 2014, էջ 138-139 — 191 էջ, ISBN 978-9939-840-83-3։