Գերերկար ալիքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գերերկար ալիքներ, ռադիոալիքներ, որոնց երկարությունը 10-100 կմ միջակայքում է (համապատասխան հաճախությունը՝ 30-3 կՀց)[1]։ Դրանք հեշտ են շրջանցում Երկրագունդը, թույլ են կլանվում Երկրի մակերևույթից, թափանցում են ծովերի խորքը, լավ են անդրադառնում իոնոսֆերայից[2]։

Դասակարգումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ միջազգային ռադիոկապի կանոնակարգի, գերերկար ալիքները բաժանվում են[3]՝

Ալիքի երկարություն Հաճախականություն Հաճախային միջակայքի անվանումը Ալիքային միջակայքի անվանումը Կիրառումը
10-100 կմ 3-30 կՀց Շատ ցածր (VLF) Միրիմետրային Կապ սուզանավերի հետ
100-1000 կմ 300-3000 Հց Ինֆրացածր (ULF) Հեկտոկիլոմետրային
1000-10000 կմ 30-300 Հց Գերցածր (SLF) Մեգամետրային Կապ սուզանավերի հետ, գեոֆիզիկական հետազոտություն
10000-100000 կմ 3-30 Հց Ծայրահեղ ցածր (ELF) Դեկամետրային Կապ սուզանավերի հետ, գեոֆիզիկական հետազոտություն

Կիրառումը և տնտեսական դերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերերկար ալիքները լայնորեն կիրառվում են ռադիոկապի, ռադիոնավարկման, ազդանշանների հաղորդման համակարգերում, ինչպես նաև Երկրի էլեկտրական հատկությունները, իոնոսֆերակն և մագնիսասֆերան ուսումնասիրելու համար[3]։

Կապ սուզանավերի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերերկար ալիքների կարող են թափանցել ծովի խորքը, ուստի կիրառվում են սուզանավերի հետ կապը կազմակերպելու համար։

Գեոֆիզիկական հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերերկար ալիքները ընդունակ են շրջանցելու երկրագունդը, ինչը արժեքավոր դեր ունի մթնոլորտի տարբեր շերտերն ուսումնասիրելու համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]