Գեռերո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեռերո
իսպ.՝ Guerrero
Դրոշ Զինանշան


ԵրկիրՄեքսիկա Մեքսիկա
Կարգավիճակնահանգ
Մտնում էՄեքսիկայի Միացյալ Նահանգներ
ՎարչկենտրոնՉիլպասինգո դե լոս Բրավո
ԲԾՄ1161 մետր
Օրենսդրական մարմինCongress of Guerrero?
Բնակչություն (2012)3․442․564[1]
Տարածք63596[2]
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Բարձրագույն կետ

 3550 մ
Հիմնադրված է1849, հոկտեմբերի 27[3] թ.
Սահմանակցում էՄեխիկո, Մորելոս, Պուեբլա, Օախակա և Միչոական
Ժամային գոտիUTC-6
ISO 3166-2 կոդMX-GRO
Փոստային ինդեքսներ39-41
Ինտերնետ-դոմեն.mx
Անվանված էՎիսենտե Գերերո
Պաշտոնական կայք

Գեռերո, (իսպ.՝ Guerrero, (Իսպաներեն արտասանություն՝ [ɡeˈreɾo]), պաշտոնական անվանումը՝ Գեռերոյի ազատ և ինքնիշխան նահանգ (իսպ.՝ Estado Libre y Soberano de Guerrero), Մեքսիկայի 31 նահանգներից մեկն է, Դաշնային օկրուգի հետ միասին համալրում են Մեքսիկայի վարչական կազմը։ Նահանգն ունի 81 համայնք, մայրաքաղաքն է Չիլպասինգոն, ամենամեծ քաղաքը՝ Ակապուլկոն։

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեռերո նահանգը գտնվում է հարավարևմտյան Մեքսիկայում։ Հյուսիսում և արևմուտքում սահմանակից է Միչոական, հյուսիսում՝ Մեքսիկա և Մորելոս, հյուսիս-արևելքում՝ Պուեբլա և արևելքում՝ Օախակա նահանգներին։

Նահանգն անվանվել է ի պատիվ Վինսենտ Գեռերոյի, ով Մեքսիկայի անկախության պատերազմի ամենաակնառու դեմքերից է և եղել է Մեքսիկայի երկրորդ նախագահը[4]։ Սա Մեքսիկայի միակ նահանգն է, որ անվանվել է ի պատիվ Մեքսիկայի որևէ նախագահի։

Բացի մայրաքաղաք Չիլպասինգոյից մեծ քաղաքների շարքին են դասվում Ակապուլկոն, Պետատլան, Ալտամիրանո քաղաքը, Տասկո դե Ալարկոն, Իգուալան, Իքստապան, Սիուատանեխոն և Սանտո Դոմինգոն։

Աշխարհագրական առումով նահանգը լեռնային է և խորդուբորդ։ Հարթ տարածքները սահմանափակ են, հիմնականում ափամերձ հատվածներն են, որոնք կարևոր են նահանգի տնտեսության համար. գաղութային, ապա հետ-անկախացման տարիներին մեծ կարևորություն ուներ և ունի Ակապուլկո նավահանգիստը։ Ներկայումս տուրիզմը նահանգի տնտեսության ամենակարևոր ճյուղն է։ Տուրիստական վայրերից են Ակապուլկոն, Սիուատանեխոն, Իքստապան։

Նահանգում առկա է աշխատանքի պակաս, որն էլ հանգեցնում է դեպի ԱՄՆ արտագաղթի։

Մեծ համայնքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Acapulco
Ակապուլկո

Չիլպասինգո
հ/հ Քաղաք Համայնք Բնակչություն հ/հ Քաղաք Համայնք Բնակչություն Iguala
Իգուալա

Zihuatanejo
Սիուատանեխո

1 Ակապուլկո Ակապուլկո 673 479 8 Ալտամիրանո քաղաք Պունգարաբատո 25 168
2 Չիլպանսինգո Չիլպանսինգո 187 251 9 Սումպանգո Էդուարդո Ների 24 719
3 Իգուալա Իգուալա 118 468 10 Օմետեպեկ Օմետեպեկ 24 120
4 Սիուատանեխո Սիուատանեխո դե Ասուետա 67 408 11 Տելոլոապան Տելոլոապան 23 549
5 Տասկո Տասկո 52 217 12 Տիստլա Տիստլա 22 826
6 Տլապա Տլապա 46 975 13 Պետատին Պետատին համայնք 21 659
7 Չիլապա Չիլապա 31 157 14 Ատոյակ դե Ալվարես Ատոյակ դե Ալվարես 21 407

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի տվյալների համաձայն Գեռերոյի բնակչությունը կազմել է 3 388 768մարդ։ Գեռերոն շուրջ 390 000 հնդկացիների բնօրրան է, որոնց մեծ մասն ապրում էլեռնային շրջաններում։ Շրջանի առավել տարածված հնդկացիական լեզուներն են՝ ացտեկական լեզուներ (38,9 %), միշտեկսկական լեզուներ (27 %) և տլապանեկ (21,9 %)։ Հնդկացիական բնակչության մեծամասնությունը իսպաներենին չի տիրապետում։

Բնակչության թվաքանակի դինամիկան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1940 — 732 910 մարդ
  • 1950 — 919 386 մարդ
  • 1960 — 1 186 716 մարդ
  • 1970 — 1 597 360 մարդ
  • 1980 — 2 109 513 մարդ
  • 1990 — 2 620 637 մարդ
  • 2000 — 3 079 6493 մարդ
  • 2010 — 3 388 768 մարդ

Գեռերոյի բուսական և կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեռերոյի բուսական և կենդանական աշխարհ
Cuniculus paca Iguana Eretmochelys imbricata Canis latrans Armadillo
Panthera onca Pelican Tayassu pecari Leopardus pardalis Boa constrictor
Ceiba pentandra Abies religiosa Echinocactus grusonii Taxodium mucronatum Agave potatorium

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ENOE». Վերցված է 2012 թ․ օգոստոսի 24-ին.
  2. «Resumen». Cuentame INEGI. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 12-ին.
  3. «Erección del Estado de Guerrero» (Spanish). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 16-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Estado de Guerrero Nomenclatura» [State of Guerrero Nomenclature]. Enciclopedia de los Municipios de México (Spanish). Mexico: Instituto Nacional para el Federalismo y el Desarrollo Municipal. 2005. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեռերո» հոդվածին։