Գելզենկիրխեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Գելզենկիրխեն
գերմ.՝ Gelsenkirchen
Դրոշ Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Մակերես104,94 կմ²
ԲԾՄ48 մետր
Բնակչություն263 000 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0209
Փոստային դասիչ45801–45899
Ավտոմոբիլային կոդGE
Պաշտոնական կայքgelsenkirchen.de
Գելզենկիրխեն (Գերմանիա)##
Գելզենկիրխեն (Գերմանիա)

Գելզենկիրշեն (գերմ.՝ Gelsenkirchen), քաղաք է Գերմանիայի Հյուսիսային Ռեյն Վեսթֆալիա հողում, գտնվում է Ռուրի հյուսիսային հատվածում։ Քաղաքի բնակչությունը մոտ 258 հազար է։

Գելզենկիրխենն առաջին անգամ հիշատակվել է 1150 թվականին։ Այն մինչև 19-րդ դարը փոքր գյուղ էր։ Արդյունաբերական հեղափոխության շրջանում քաղաքը սկսեց աճել։ 1840 թվականին, երբ քաղաքում սկսեց ածխի արդյունահանումը, Գելզենկիրխենում 6000 մարդ էր բնակվում։ 1900 թ. քաղաքի բնակչության թիվը հասավ 138 հազարի։

20-րդ դարում Գելզենկիրխենը Եվրոպայի ածուխ արդյունահանող ամենակարևոր քաղաքներից մեկն էր։ 1928 թվականին քաղաքին են ձուլվել մոտակա Բյուեր և Հորստ քաղաքները։

Նացիստական իշխանության տարիներին Գելզենկիրխենն ածխի արդյունաբերության և նավթի վերամշակման կենտրոն էր, այդ պատճառով Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ռմբակոծության է ենթարկվել դաշնակից ուժերի կողմից։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին և միջին դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գելզենկիրխենի տարածքում մ.թա. ավելի քան 1000 տարի առաջ՝ Բրոնզե դարում, Էմշեր գետից հյուսիս ընկած բլրի վրա բնակվել են մի շարք գերմանական ցեղեր։ Ավելի ուշ այդ հողեր են մտել հռոմեացիները։ Մ.թ. 8-րդ դարի սկզբին տարածքը բնակեցրել են սաքսերը։

Գելզենկիրխենի մեջ մտնող Buer շրջանն առաջին անգամ հիշատակվում է 1003 թվականին Puira ձևով Հերիբերտ ֆոն Քյոլնի փաստաթղթերում։

Ինդուստրիալացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 19-րդ դարի վերջը Գելզենկիրխենի տարածքն ու շրջակայքը հիմնականում ագրարային արտադրությամբ էին զբաղված։ 1815 թվականին Գելզենկիրխենը մտավ Պրուսիայի կազմ և միացավ Վեսթֆալիա շրջանին։

Ռուրում քարածխի հանքեր հայտնաբերվեցին 1840 թվականին։ 1847 թ. կառուցվեց Քյոլն-Մինդեն երկաթգիծը, և Գելզենկիրխենում բացվեց առաջին երկաթուղային կայարանը։ 1868 թվականին քաղաքը դարձավ Բոխումի շրջանի կենտրոնը։ 1870-ականներին քաղաքը դառնում է ծանր արդյունաբերության կարևորագույն կենտրոն։ 1875 թվականին Գելզենկիրխենը քաղաքի կարգավիճակ է ստանում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գելզենկիրխենի բնակչությունը վերջին մի քանի տարիներին մոտ 260 հազար է։ 2000 թվականին քաղաքում բնակվում էր 278 596 մարդ, 1970 թվականին՝ մոտ 350 հազար։

2009 թվականի դրությամբ Գելզենկիրխենի բնակչության թիվը կազմել է 259 700, որից 27%-ը կամ 71 000 հոգի գերմանական ծագում չունեն։ Քաղաքի թուրքական համայնքը կազմում է բնակչության 15% կամ 40 հազար հոգի։ Նախկին Հարավսլավիայից ժամանածների թիվը 9000 է, Լեհաստանից՝ 4000։

Ժողովրդագրական զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Բնակչության թիվ
1798 350
1838 505
1871 7,825
1875 11,295
1 Դեկտեմբերի 1890 ¹ 28,057
1 Դեկտեմբերի 1895 ¹ 31,582
1 Դեկտեմբերի 1900 ¹ 36,937
1903 138.000
1 Դեկտեմբերի 1905 ¹ 147,005
1 Դեկտեմբերի 1910 ¹ 169,513
1914 175,000
8 Հոկտեմբերի 1919 ¹ 168,557
16 Հունիսի 1925 ¹ 208,512
1928 340,077
Տարի Բնակչության թիվ
16 Հունիսի 1933 ¹ 332,545
17 Մայիսի 1939 ¹ 317,568
1945 160,000
13 Սեպտեմբերի 1950 ¹ 315,460
1959 391,745
6 Հունիսի 1961 ¹ 382,689
31 Դեկտեմբերի 1970 347,100
30 Հունիսի 1975 325,400
30 Հունիսի 1980 305,600
30 Հունիսի 1985 286,500
1 Հունվարի 1989 287,255
30 Հունիսի 1997 287,800
31 Դեկտեմբերի 2003 272,445
31 Դեկտեմբերի 2004 270,107

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գելզենկիրխենը Բունդեսլիգայում ներկայացնում է Շալկե 04 ֆուտբոլային ակումբը։ Ակումբն իր տնային խաղերն անց է կացնում Վելտինս Արենա մարզադաշտում։ Այն ընդունել է 2006 թվականի ֆուտբոլի Աշխարհի առաջնության մի շարք հանդիպումներ։

Ֆուտբոլիստներ Իլքայ Գյունդողանը, Մեզութ Օզիլը և Մանուել Նոյերը Գելզենկիրխենում են ծնվել։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գելզենկիրխենի քույր քաղաքներն են.

Գելզենկիրխենի համայնապատկեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գելզենկիրխեն» հոդվածին։