Գարուն (ֆիլմ, 1969)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գարուն (այլ կիրառումներ)
Գարուն
էստ․՝ Kevade
Երկիր ԽՍՀՄ[1]
Ժանրդրամա[1]
ՀիմքԳարուն
Թվական1969[1]
Լեզուէստոներեն[1] և ռուսերեն[1]
ՌեժիսորԱրվո Կրուուսեմենտ[1]
Սցենարի հեղինակՕսկար Լուտս[1], Կալյո Կիյսկ[1] և Վոլդեմար Պանսո[1]
ԴերակատարներԱարե Լաանեմեմետս, Կալյո Կիյսկ, Լեոնհարդ Մերզին, Riina Hein?, Մարգուս Լեպա, Առնո Լիիվեր, Այն Լուտսեպ և Էնդել Անի
ԵրաժշտությունՎելո Տորմիս
Պատմվածքի վայրԷստոնիա
ԿինոընկերությունՏալլինֆիլմ
Տևողություն84 րոպե

Գարուն (էստ․՝ Kevade), էստոնական ֆիլմ, Օսկար Լուտսի համանուն նովելի էկրանավորումը, որին հետագայում հաջորդել են նույն հեղինակի այլ ստեղծագործությունների հիման վրա նկարահանված «Ամառ» և «Աշուն» ֆիլմերը։ Նկարահանվել է 1969 թվականին։

Postimees օրաթերթի՝ 2012 թ. անցկացված հարցման ժամանակ «Գարուն» ֆիլմը ճանաչվել է հարյուրամյակի (1912-2012) լավագույն էստոնական ֆիլմ[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունները կատարվում են Էստոնիայի հարավ-արևմուտքում գտնվող Պաունվեր ծխական կենտրոնում։ Ուսումնական տարին արդեն սկսել է, երբ Պաունվերի ծխական ուսումնարան է գալիս նոր աշակերտ՝ Առնո Տալին, որ դասերը բաց էր թողել հիվանդության պատճառով։ Ուսուցիչ Լաուրը նրան նստեցնում է Յոոսեպ Տոոտսի կողքին, որ անկարգ է, սիրում է հնդկացիների մասին գրքեր ու տարբեր հնարքներ։ Առաջին օրը Առնոն տուն է վերադառնում Տաելեի հետ, ում ագարակն Առնոենց ագարակի կողքին էր։

Տոոտսը հաճախ էր ծաղրուծանակի ենթարկում հատկապես Գեորգ-Ադնիել Կիյրին։ Օրինակ՝ Յոոսեպը Կիյրի նորածին եղբորն անվանում է Կոլոմբուս-Խրիզոստոմուս, երեխայի կնունքի արարողության ժամանակ միացնում է գրամոֆոնն ու անհետանում՝ Կիյրին թողնելով պատասխան տալու անկարգության համար։ Ուսումնարանի պահակը փորձում է ծեծի ու մահակի միջոցով պատժել Տոոտսին, սակայն միայն ուսուցիչ Լաուրին է հաջողվում Տոոտսին համոզել, որ անկարգություններից զերծ մնա։

Ֆիլմում պատկերված է նաև էստոնացի ու գերմանացի երեխաների կռիվներ. գերմանացիները սովորում են ծխական ուսումնարանի հարևանությամբ գտնվող գիմնազիայում։ Մի այդպիսի կռվի ժամանակ Տոոտսի շնորհիվ էստոնացիներին հաջողվում է հաղթել, սակայն Տինիսոնը ծեծ է ուտում։ Վերջինս վրեժ լուծելու համար խորտակում է գերմանացիների լաստանավը, որի միջոցով նրանք անցնում էին գետը։ Լաստանավը խորտակելու համար մեղադրում են եկեղեցու ժամկոչ Կրիստիան Լիբլեին և ուզում են հեռացնել աշխատանքից։ Առնոն կռահում է, որ լաստանավը Տինիսոնն է խորտակել և վերջինիս ստիպում է խոստովանել։ Առնոն գնում է, որ պատմի ճշմարտությունը, սակայն ուսումնարանի միջանցքում հանդիպում է ուսուցիչ Լաուրին, ով, իմանալով պատահածը, ամեն ինչ կարգավորում է այնպես, որ Լիբլեին արդարացնում են, Տինիսոնին չեն հեռացնում դպրոցից, և ոչ ոք չի իմանում, որ Առնոն պատրաստվում էր մատնել Տինիսոնին։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմը նկարահանվել է Պալամուսե գյուղում ու նրա շրջակայքում։ Օսկար Լուտսի ծննդավայր Յարվեպերե գյուղն ընդգրկված էր Պալամուսեի ծխի մեջ։ Օսկար Լուտսը կնքվել է Պալամուսեի եկեղեցում, իսկ 1895-1899 թթ. Լուտսը սովորել է Պալամուսեի ծխական ուսումնարանում, որտեղ էլ տեղի են ունենում նրա «Գարուն» նովելի գործողությունները։ Նույն ուսումնարանի շենքում է նկարահանվել «Գարուն» ֆիլմը։
  • Ֆիլմը նկարահանվել է 1969 թ., իսկ պրեմիերան Էստոնիայում կայացել է 1970 թ. հունվարի 5-ին։ Պալամուսեում ֆիլմը ցուցադրվել է երկու օր առաջ՝ հունվարի 3-ին[3]։
  • 1970 թ. «Գարուն» ֆիլմը Էստոնիայի կինոթատրոններում դիտել են 558 հազար հանդիսատես[4][5] (երկրի բնակչությունն այն ժամանակ կազմում էր 1 350 000 մարդ), իսկ ԽՍՀՄ-ում 1971 թ. ֆիլմը դիտել է ավելի քան 8 100 000 մարդ[6]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առնո Լիյվեր - Առնո Տալի
  • Աարե Լաանեմեստ - Յոոսեպ Տոոտս
  • Ռիյնա Հեյն - Տաելե
  • Կալյե Կիյսկ - Կրիստիան Լիբլե
  • Այն Լուտսեպ - Տինիսոն
  • Մարգուս Լեպա - Գեորգ Ադնիել Կիյր
  • Ենդել Անի - եկեղեցու պահակ
  • Լեոնհարդ Մենզին - ուսուցիչ Լաուր
  • Ռեյն Աեդմա] - Յաան Իմելիկ
  • Կալե Էոմոյս - Կուսլապ
  • Տինու Ալվեուս - Լեստա
  • Իտա Էվեր - Առնոյի մայրը
  • Էրվի Աբել - Կիյրի հայրը

Նկարահանող անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակներ - Կալյե Կիյսկ, Վոլդեմար Պանսո
  • Բեմադրող ռեժիսոր - Արվո Կրուուսեմենտ
  • Բեմադրող օպերատոր - Հարրի Ռեհե
  • Կոմպոզիտոր - Վելո Տորմիս
  • Ռեժիսոր - Հեյկի Ռուուտս
  • Օպերատոր - Ալֆրեդ Էլյաս
  • Հնչյունային օպերատոր - Հարիի Լաանեմեստ
  • Մոնտաժող - Լյուդմիլա Ռոզենտալ
  • տնօրեն - Կուլո Մուստ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Internet Movie Database — 1990.
  2. Sajandi parimaks filmiks valiti «Kevade»
  3. Karma, Juhan & Teder, Erik. «Palamuse ja Oskar Luts». Tallinn : «Eesti Raamat», 1975.
  4. «AUDIOVISUAALVALDKOND: FILM ja VIDEO» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 4-ին.
  5. Box office - business for Kevade
  6. Ֆիլմի մասին postimees.ee կայքում(չաշխատող հղում)