Գայլաձկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գայլաձկներ
Գայլաձկներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Ճառագայթալողակ ձկներ
Կարգ Գայլաձկնակերպեր
Ընտանիք Գայլաձկներ
Լատիներեն անվանում
Esox lucius
Linnaeus, 1758
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 162139
NCBI 8010
EOL 206652

Գայլաձկները (լատին․՝ Esox lucius) կազմում են գայլաձկնակերպների կարգի ձկների առանձին ընտանիք։ Լայնորեն տարածված է սովորական գայլաձուկը, որն ապրում է Եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի դանդաղահոս, քաղցրահամ ու սակավ աղի ջրերում։ Գայլաձկան մարմնի երկարությունը հասնում է 1, 5 մ-ի, զանգվածը կարող է լինել 35 կգ-ից ավելի։ Գլուխը մեծ է՝ երկար ու տափակ դնչով։ Ունի սուր ատամներ։ Մարմինը և գլուխը պատված են մանր թեփուկներով։

Գայլաձուկը գիշատիչ է, սնվում է ձկներով, գորտերով, ջրլող թռչուններով (սագերի ձագեր, բադեր, կտցարներ)։ Նա իր զոհին չի որոնում և չի հետապնդում, այլ դարանակալում է։ Թաքնվում է ջրիմուռների մեջ. նրա՝ խալերով ու զոլերով ծածկված մոխրագույն կամ մոխրականաչ մաշկը քողարկվելու հիանալի միջոց է։ Հենց որ զոհը հայտնվում է գայլաձկան կողքին, նա կայծակի արագությամբ հարձակվում է զոհի վրա, և ավարն արդեն չի կարող դուրս պրծնել նրա թրանման ատամներով հսկա երախից։

Ձկներին և ջրլող թռչուններին ոչնչացնելով՝ գայլաձկները, անշուշտ, վնաս են հասցնում։ Սակայն որսալով առաջին հերթին հիվանդ և թույլ ձկներ ու ջրլող թռչուններ՝ նրանք կանխում են հիվանդությունների տարածումը ջրամբարներում։

Գայլաձկները սովորաբար ապրում են 20-30 տարի։ Ձվադրում են գետերի գարնան վարարումների ժամանակ առաջացած լճակներում։ Ունեն արդյունագործական նշանակություն և մարզական ձկնորսության օբյեկտ են։

Գայլաձուկ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 678
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գայլաձկներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գայլաձկներ» հոդվածին։