Գազար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գազար (այլ կիրառումներ)


Գազար
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հովանոցածաղկավորներ (Apiales)
Ընտանիք Նեխուրազգիներ (Apiaceae)
Ենթաընտանիք Նեխուրայիններ (Apioideae)
Տրիբա Scandiceae
Ենթատրիբա Daucinae
Ցեղ Գազար (Daucus)
L., 1753

Գազար, ԽԼԻՆԴ(լատին․՝ Daucus), նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի երկամյա, հազվադեպ՝ միամյա կամ բազմամյա բույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 60, Հայաստանում՝ 1 տեսակ՝ գազար վայրի (D. carota)։ Գազարը պահպանում է երիտասարդությունը։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գազար մշակովի Բուսաբանական նկարագիրը Լինդմանի «Bilder ur Nordens Flora» գրքից, 1917-1926

Գազարի արմատը հաստ է, մսալի, կոնուսաձև կամ գլանաձև։ Գազարը լինում է դեղին, կարմիր կամ սև գույնի։ Ցողունը բարձրանում է մինչև 60 սմ, ճյուղավորված է։ Տերևները բազմափետրավոր են։ Ծաղիկները մանր են, հավաքված բարդ հովանոցում, առանց ծաղկաբաժակի։ Պսակը փոքր է, կազմված հինգ մանր պսակաթերթերից։ Առէջները հինգն են։ Գազարը ծաղկում է ամռան սկզբին։

Երկամյա բույս է։ Առաջին տարում ձևավորվում են տերևային վարդակը և արմատապտուղը, երկրորդում՝ ծաղկում է և սերմ տալիս։ Արմատապտուղը մսալի է, գլանաձև, իլիկաձև՝ բութ կամ սուր ծայրով, կարմիր, սպիտակ, դեղին, երբեմն՝ մուգ կապտավուն։ Տերևները բարդ փետրաձև են՝ խիստ կտրտված, նշտարաձև բլթակներով։ Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ մանր, սպիտակ, բաց վարդագույն։ Ծաղկում է հունիս-օգոստոսին։ Պտուղը երկսերմիկ է։

Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակության մեջ տարածված է գազար մշակովին (D. sativus)։ Օգտագործում են սննդի մեջ (թարմ, եփած, պահածոյած) և որպես դեղամիջոց՝ սակավարյունության, հիպերտոնիկ հիվանդության և այլ դեպքերում։

Հանդիպում է Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է թփուտներում, խոտածածկ լանջերին, առաջացնում է գազարի ինքնուրույն բուսուտներ, երբեմն աղբոտում է ցանքերը։

Քիմիական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գազարը պարունակում է կարոտիններ, ածխաջրեր, հանքային աղեր, եթերայուղեր, վիտամիններ (C, B1, B2), կարոտին (A-նախավիտամին)։ Գազարի ծաղիկներից անջատվում են անտիոցիանային միացություններ և ֆլավնոիդներ (կվերցիտին և կեպֆերոլ)։ Արմատասաղմը պարունակում է կարոտին, ֆետոեն, ֆիտոֆլուեն, լիկոպին, վիտամիններ, պանտոնենաթթու, ինչպես նաև ֆլավնոիդներ, անտոցիանիդներ, ճարպայուղ։

Ավանդական բժշկության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժշկության մեջ օգտագործում են գազարի սերմերը, արմատը և տերևները։

Գազարի սերմերը ժողովուրդը օգտագործում է միզաքարային հիվանդությունների բուժման համար։ Դեղագործական արդյունաբերությունը պատրաստում է դաուկարին պրեպարատը, որը ունի ջղակծկման ազդեցություն և ընդարձակում է սիրտը սնուցող անոթները։ Բժիշկները դեղը նշանակում են կրծքահեղձուկի երևույթներով խրոնիկական սրտասնույց անոթների անբավարարությունների դեպքում։

Գազարի պտղամսով հյութը խմում են սոված ժամանակ որպես լուծողական։ Թարմ գազարի հյութը օգտագործում են ուժերի ընդհանուր թուլության, սակավարյունության, միզաքարային, խրոնիկական խոլեցիստիտ հիվանդությունների, նյութափոխանակության խանգարումից առաջացած բազմահոդաբորբերի, կոկորդաբորբերի, բրոնխիտների, ավիտամինոզ, ցածր թթվությամբ ստամոքսաբորբերի, երիկամների բորբոքումների բուժման ժամանակ։ Գազարի հյութով ողողում են բերանը և կոկորդը՝ բերանաբորբերի և բորբոքային պրոցեսների դեպքում։ Մեղրի կամ շաքարի հետ խառնած կամ եփած գազարի հյութը խորհուրդ է տրվում վերին շնչառական ուղիների կատառների, խռպոտության, հազի դեմ։

Մաշկի այրված կամ ցրտահարված մասերին, թարախային վերքերին, խոցերին դնում են քերած գազար կամ այդ տեղերը լվանում գազարի հյութով։

Ունի ցավազրկող հատկություն[1]։

Հայկական բժշկությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական բժշկության մեջ գազարն օգտագործում են ստամոքսի, լյարդի, փայծախի բորբոքային հիվանդությունների, սեռական թուլության, ջրգողության, գոտկային ցավերի, արգանդի բորբոքումների, աղեփքանքի, մարսողության խանգարման, ականջացավի, թոքաբորբերի, սննդախանգար խոցերի, աչքի սպիտակափառության, դաշտանի խանգարման, երիկամի բորբոքումների, ջղացավության և ձվաբջջի թերզարգացման բուժման համար[2]։ Գազարն ավելացնում է կերակրող մայրերի կաթը, ունի հակաճիճվային ազդեցություն և օգտագործվում է որպես ճիճվամուղ։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

  8 ընտանիկ համաձայն APG II համակարգի   Ավելի քան 20 տեսակ  
         
  порядок Зонтикоцветные     դաս Գազար     մոտ 60 տեսակ
               
  отдел Цветковые, или Покрытосеменные     семейство Зонтичные     դաս Սրնգենի    
             
  ծաղկավոր բույսերի 44 կարգ   ավելի քան 300 տեսակ   տեսակ Մշակովի գազար
     

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասը ընդգրկում է մոտ 30 տեսակ[3]։ Որոշ տեսակներ[4].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ԴԵՂԱՏՈՒՆ ՄԱՐԳՈՒՄ (Բորովոյ Բ․Մ․), էջ 37-40
  2. Հ.Ս.Հարությունյան (1990). Միջնադարյան հայկական բժշկարանների դեղաբույսեր. Երևան: «Լույս». էջ 36.
  3. 28 по данным The Plant List: Daucus
  4. По данным сайта GRIN (см. ссылку GRIN в карточке растения).

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Галеев Н. А. Промышленное возделывание моркови. — Уфа: Башк. кн. изд-во, 1985. — 136 с.
  • Морковь — статья из Большой советской энциклопедии
  • Դեղատուն մարգում (Բ․Մ․Բորովոյ)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գազար» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գազար» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 645